1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։       

Որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության, և դրա համար պետք է միավորել հայ երիտասարդությունը, դաստիարակելով նրանց հայրենասիրություն ու ազգային արժանապատվության ոգի։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Հայաստանի ազատագրությունը ըստ Շահամիրյանի պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Վրաստանը օգտակար կլիներ Հայաստանի ազատագրման գործին և դրա համար թանկարժեք նվերներ էր ուղարկում նրանց։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Հեղինակ՝ Մովսես Բաղրամյանը, գրքույկը՝ հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Մովսես Բաղրամյանը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Կարգադրեց հավաքել և այրել գիրքը, իսկ տպարանը փակել:

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

<<Հարավային>> ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ  ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Որովհետև նրանք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում

 

 

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

  1.  <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

 Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

 Երևանի խանության կառավարիչը՝ Սարդարն էր, նա օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

Կայսրության կազմի մեջ մտավ Ռուսաստանը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Ռուսական զորքերը գրավում են Գանձակը և սկսվում է Ռուս-պարսկական պատերազմը:

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքվել է 1813թ-ի հոկտեմբերի 12ին, Ռուսաստանին անցան Գանձակը,Փամբակը,Լոռին,Շամշադինը,Ղարաբաղը, Շիրակը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով 1826թվականի հուլիսին ներխուժում է Արցախ և շրջապատում Շուշիի բերդը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Շամքոր գետի ափին Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը հետ է գրավում Գանձակը, ջաղջախելով պարսիկների հազարանոց բանակը: 

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին ջաղջախում է, Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը և դուրս շպրտում գրավված շրջաններից։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները գրավում են Երևանի բերդը:

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ  պայմանագրի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ  պարսիկներին վերադարձվում են Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Հայաստանը հույս ուներ, որ Ռուսաստանը կօգնի իրեն: