Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ճամբարային շաբաթ

Այս շաբաթվա ընթացքում ես հասցրել եմ շորեր կարել:

Սկզբից փոքր երեխայի համար շորիկ կարեցի

Հետո կիսաշրջազգեստ

Կիսամյակաին հաշվետվություն

Սա իմ 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքների հաշվետվությունն է:

Այս կիսամյակում ես մասնակցել եմ շատ նախագծերի, օրինակ՝ հագուստի մոդելավորումից կատրել եմ շատ ախատանքներ, որոնք կարող եք դիտել այստեղ

Մասնակցել եմ ռուսերենի « Время поэзии » նախագծին

Գնացել եմ հետևյալ ճամփորդություններին ՝ Սահադաշտ, Արատես

Կատարել ենք հասարակական նախաձեռնություն, մենք այցելել ենք ծերանոց։

Ճամբարային շաբաթ

Կյանքն Արատեսում

Շատ վաղուց էի ուզում գնալ այնտեղ, և վերջապես ստացվեց․

Ասեմ որ այնտեղի բնությունն ուղղակի անմոռանալի էր, աշխարհից կտրված, քաղաքի շարժից, աղմուկից հեռու մի տեղ էր , որտեղ կյանքն հեքիաթային էր թվում։ Ընկերներիս հետ անցկացրած ամեն մի րոպեն անմոռանալի էր։

Առավոտյան մենք շարժվեցինք քոլեջից և ճանապարհի ընթացքում նոր ծանոթություններ ձեռք բերեցինք։ Այցելեցինք Պ․Սևակի տուն թանգարան, նրա հայրական տունը նրա կըանքի պատմությունը լսելիս մարմինս փշաքաղվում էր, հատկապես մահվան դրվագներից։ Հետո շարժվեցինք դեպի Արենի հակասելաֆային պատնեշ, շաատ բարձր էր, բայց մինչև վերջ բարձրացա , հախթահարեցի դա և սկսեցի մտածել, թե ինչպես եմ իջնելու, վախ կար , մտածում էի ավելի լավ է այնտեղ էլ մնամ , բայց հիմա ոնց տեսնում եք գրում եմ այս տողերը, այսինքն իջել եմ 🙂 , օգնեցին և կարողացա։

Հետո գնացինք Նորավանք եկեղեցի, ընկեր Տիգրանը պատմեց  խաչքարերի վրա փորագրված նախշազարդերի նշանակության եվ եկեղեցու պատմունթյան մասին։

Վերջապես Արատես հասանք, այնքան ուրախ էի, որ պատկերացնում էի ինչքան անմոռանալի օրեր եմ ունենալու

Գնացինք, տեղավորվեցինք և իջանք օգնելու հաց պատրաստեն, հաց կերանք և գնացին հանգստանալու։ Գիշերը խարույկ վառեցինք և հավաքվեցինք նրա շուրջ , շատտ հավես էր, ճիշտ իմ պատկերացրածի պես , երգեցինք զրուցեցինք, հետո մի քանի հոգով գնացինք քայլելու։ Չեք պատկերացնի ինչքան գեղեցիկ էր աստղազառդ երկինքը, ես աըն երբեք այդքան գեղեցիկ չէի տեսել, եբեք չեմ մոռանա այդ տեսարանը;

Հետո ըկերներով հավքավեցինք սենյակում եվ համարյա ամբողջ գիշեր խաղեր խաղացինք, զրուցեցինք, ծիծաղեցինք մեռնելու աստիճան :)))) ամեն ինչ իդեալական էր, բայց․․․

Էդ բայցը որ չլիներ ես կնեղանայի -_-

Գիշերվանից ինձ լավ չէի զգում մրսելու պատճառով։

Հաջորդ օրը դեռ վատառողջ էի, բայց նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, Վերնաշեն Սբ․Հակոբ եկեղեցի, Արկազի Սբ․ Խաչ։ Հետ վերադարձանք, քանի որ ես դեռ վատ էի գնացի պարկեցի և օրս համարյա պարկած անցկացրի, բաց թողեցի ռազմամարզական պարապմունքները։

Գիշերը արդեն լավ էի ու նորից գնացի խարույկի մոտ , հետո էլի հավաքվեցինք սենկյակում էլի մի լաավ խնդացինք և պարկեցինք քնելու;

Հաջօրդ օրը մի քանի հոգով առավոտյան շատ շուտ էինք արթնացել, որ արածագը դիմավորենք, բայց ոչինիչ էլ չտեսանք, քանի որ սարերը խանգարում էին։ Բայց դե հո անիմաստ չեր լինելու մեր քունը չառնելը )

Որոշեցինք տղաների գլխին խաղ խաղալ և գնացինք իրենց սենյակ մեկին ատամի մածուկով նախշեցինք, մյուսների հեռախոսները վերցրինք, մեկի բոտացների մեջ էլ ատամի մածուկ լցրեցինք ։ Լավ պրծանք շուտ մոռացան )))

Նախաճաշեցինք մի քանի գործ կար վերջացրինք և հանգստացանք, բատմինտոն խաղացին և սկսեցինք պատրաստել շարժվելուն(

Ճանապարհին Սելիմի քարավանատուն մտան , հետո Սևանի ափ, տղաները լողացան մի լավ սառեցին ) Իսկ մենք տանջվում էինք քարերը այնպես գցել ,որ ալիքների վրայով գնա ; Այդ ժամանակ ես մի քար գտա, որը սրտի էր նման և վերցրի ինձ հետ;

Անկեղծ չէի ում, որ վերջանան օրերը, բայց դե իմ ուզելը շատ քիչ էր

Անմոռանալի օրեր էին, հաստատ սա վերջինը չէր, ես երջանիկ եմ, որ այսպիսի օրեր ունեցա իմ կյանքում, որովհետև սա իմ փոքիկ երազանքն էր, որը արդարացրեց բոլոր սպասումներս )

Ուրիշ Վայոց ձոր

Օրը՝ Հունիսի 09-11

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ

Համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան

Նպատակը՝ Ծանոթանալ Վայոց ձորին, անցնել նոր երթուղիներով ու ծանոթանալ նոր վայրերի հետ։

Արդյունքը՝ Կազմել նոր երթուղիներ, ծանոթություն հաստատել տվյալ տարածաշրջանների մարդկանց հետ հետագա համագործակցությունների համար։

Մեկնում՝

Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Նորավանք-Արատես

Ժամանում՝

Արատես-Վարդենյաց լեռնացք-Մարտունի-Հայրավանք-Երևան

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ հագուստ (փոխնորդ)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք
  • շինարարական ձեռնոց
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի և երթուղու բնակավայրերի մասին

Օր՝ 1

  • Մեկնարկ 09։00 Քոլեջի բակից
  • 11։00Պարույր Սևակի տուն-թանգարան
  • 12։00 Պարույր Սևակի հայրական տուն
  • 12։40 Արենիի Սբ․ Աստվածածին
  • 13։00 Արենիի հակասելաֆային պատնեշ
  • 14։00 Նորավանք
  • 15։00 Սբ․ Փոկաս
  • 17։00 Այցելություն Արատես։
  • 17։00-19։00 տեղավորում, մաքրություն, հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն,
  • 19։00 ընթրիք
  • 22։00 քուն

Օր՝ 2

  • Վերկաց 08։00
  • Նախաճաշ 09։00
  • 10։00 օրվա մեկնարկ
  • 10։30 Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
  • Գյուղ՝ Վերնաշեն Սբ․Հակոբ եկեղեցի
  • Թանահատի վանք
  • Արկազի Սբ․ Խաչ
  • 16։00 Արատես
  • 19։00 ընթրիք

Օր՝ 3

  • Վերկաց 08։00
  • 09։00 նախաճաշ
  • 10։00 սկսում ենք ռազմամարզական պարապմունքները
  • 14։00 Մեկնարկ Արատեսից
  • 14։40 Սելիմի քարավանատուն
  • 16։00 Սևանի ափին լող
  • 19։00 Մեկնարկ Սևանի լողափից
  • 20։00 Երևան

Մասնակիցներ՝

  1. Անուշ Հարությունյան 1․1
  2. Բելլա Մարտիրոսյան 1․1
  3. Յանա Խաչատրյան 1․1
  4. Մելանյա Սարգսյան 1․1
  5. Հրաչուհի Մանվելյան 1․1
  6. Էլեն Հովսեփյան 1․2
  7. Եղիշ Մկրտչյան 1․2
  8. Լիլի Ներսիսյան 1․2
  9. Գագիկ Աբրահամյան 1․2
  10. Քնար Հարությունյան 2․1
  11. Գևորգ Ներսեյան 2․3
  12. Ալեքս Սահակյան 2․3
  13. Արթուր Ենոքյան 2․3
  14. Գոռ Մարտիրոսյան 2․3
  15. Շուշանիկ Ներսիսյան 2․3
  16. Էլմիրա Բասմարջյան 2․3