Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:
1.Գերանը վաղուց տեղաշարժվել էր ՝ դեռ անցյալ գարուն հաճախադեպ տեղատարափ անձրևների ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն նկատեց:
(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)
2.Այդ հոգեհարազատ, փոքր-ինչ մոռացված մեղեդին թախիծով պարուրեց զինվորական ՝ դաժան մարտին կարծրացած հոգին և տխրեցրեց նրան:
(տխրել, մոռանալ, զինվորական, մարտ)
3.Շրջակա գյուղերից եկածները նախօրոք խռնվել էին քաղաքի մայր եկեղեցու առջև, մյուսները կուտակվեցին մոտակա փողոցներում, շենքի տանիքներին:
(եկեղեցի, շենք, գալ, կուտակել)
4.Լուսնի եղջյուրն անհետացավ Քարքե լեռան հետևում, և Տարոնը ընկղմվեցավ գիշերային լռության մեջ:
(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)