Ձվի դիզայն
Զատիկին մենք պատրաստվում ենք զարդարելով հավկիթները։ Ես նրանք ներկել եմ, ինչպես միտքս է թելադրել։ Չգիտեմ, թե ինչքանով է ստացվել, բայց փորձել եմ։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ 3-3 կուրս
Ձվի դիզայն
Զատիկին մենք պատրաստվում ենք զարդարելով հավկիթները։ Ես նրանք ներկել եմ, ինչպես միտքս է թելադրել։ Չգիտեմ, թե ինչքանով է ստացվել, բայց փորձել եմ։
1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։
Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:
2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։
Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:
Աշխադած հացն ա հալալ:
Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:
Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:
Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:
Աշխադող տղեն հետե փիս կործ չի ընիլ:
Աշխարքս կործն ա շինալ:
Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:
Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:
Աշխարքումս էրկու պեն կա վեր մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:
3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․
Ֆրանսիական շանսոնի արքա- Ազնավուր, Ֆարսի բլբուլ- Ֆիրդուս, օդային դարպասներ-, անգլիական թագի մարգարիտ- ՀենրիXll, անմահ քանաքեռցի— Խաչատուչ Աբովյան, ազատության երգիչ- Կոմիտաս, կանաչ ոսկի- թեյ, բոլդինյան աշուն- Պուշկին , բուրգերի երկիր- Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու- Ֆրունզիկ, քարայրի բնակիչ- Լանսերե Եվգենի Եվգենևիչ չարչարանաց լեռ- Մուսա լեռ, Պոսեյդոնի աղի պետություն- Հունաստան, Զալցբուրգի ծաղիկ։
«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ
Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ
1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։
Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։
1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա Պիրովանո կլինիկայի աշխատակիցն է, աշխատել է նաև Սանտա Մոնիկա կլինիկայում։
Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ այլևս չի զբաղվում: Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա (Առողջ հոգի) ամսագիրը։
Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն- նոյեմբերի 30, 1900, Փարիզ, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։
Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ»
Իմ կարծիքով ճիշտ չէր, որ մյուսիները ներվեին։ Թեկուզ սուրբը պետք է մենակ մնար, բայց մյուսները չնեվեին դե, քանի որ եթե սուրբը իմանար, որ վերջում ներվելու էր ինքն լ կաներ սխալներ, այլ ոչ թե ամբողջ կյանքը ճիշտ ու դատարկ ապրեր։
Օսկար Ուայլդ — «Դատաստանի տունը»
Մարդու կյանքը այնքան վատ է եղել, որ նա կյանքին տվել է դժողք անվանումը, և մեռնելուց հետո ինչքան էլ ինքը վատ արարքներ է արել չէին կարող նրան ուղարկեյին դժողք։ Նա Աստծուն ասեց, որ դրախտ էլ չեն կարող նրան ուղարկել, քանի որ չէր կարող պատկերացնել թրե ինչ է դրախտը։ Եվ լռություն տիրեց Դատաստանի տանը․․․
Նար- Դոս «Ագահության սկիզբը»
Այս պատմվածքը մեզ ուսուցանեց, որ երբ մարդու աչքը չի կշտանա։ Ու ինչքան էլ մարդը ինչ-որ բան շատ ունենա մեկ է էլի դժգոհելու է։
Նմանություն ունեյին բոլոր պատմվածքները, քանի որ բոլորը կապված էին Աստծու և Աստծո գործերի հետ։
3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։
5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։ Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։
6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։
7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։
Ամպերի մեջ սպիտակ անսահմանություն, որը բաժանված է երեք մասի՝ աջ, ձախ և մեջտեղ։
8․Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։
Անծանոթ բառեր։
Ապաշխարել-զղջալ, անողորմ-անխիղճ, բորոտ-բորով հիվանդ, հետմուտ-Ուրիշի հետևից գնալով նրան հալածող, զմուռս-խնկի պես անուշահոտ խեժ ծարիր-մազերը՝ հոնքերը՝ թարթիչները ներկելու ներկ, ստինք-կուրծք, կաթնագեղձ:
Բառբառային բառեր։
Յուր — քո, աստուծո — աստծո, արգիլված — արգելված, խոչ — խոչընդոդ, նստիլ — նստել, չէ (լսում,մոտեցել․․․)- չի (լսում,մոտեցել․․․), յախա — օձիք, բաս- ուրեմն, զոռի — զոռով, տո — մեկին դիմելու արհամարհական ձև, չկշտացնե — չկշտացնի։
9․Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։
Մասնակցել եմ «Մեր պատուհանից այն կողմ»։ Նախագիծը տրված է Մարիամ Մխիթարյանի կողմից։ «Զատկական նախագիծ »
Այս շաբաթվա հանձնարարությունները՝
<<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 30- ապրիլի 3-ի հանձնարարություններ ,
<<Հայոց պատմություն>> առարկայի, մարտի 30-ապրիլի 3-ի հանձնարարություններ,
<<Հայոց լեզու,գրակ>> առարկայի, մարտի 30-ապրիլի 14-ի հանձնարարություններ,
Կզարմանաք, բայց ես այս ֆիլմը չեի տեսել, այն ինձ դուր եկավ։ Շատ հուզիչ ֆիլմ էր, նվիրված Արցախի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակին։ Ապրումները, որ ապրեցի ես ֆիլմը դիտելու ընթացքում չեմ կարող բացատրել։ Սա դաժան իրականություն է։
A bullied boy with a big imagination loses himself in a book — then finds himself in an amazing magical land.
I really liked this fairy tale. I love cartoons, fairy tales, adventures, it was a fantastic movie. I had entered this world like that boy. I loved it so much, thanks for the good movie.
Easter movie for 3,4 and 5th grade students
Feature adaptation of Beatrix Potter’s classic tale of a rebellious rabbit trying to sneak into a farmer’s vegetable garden.
I have watched this movie recently and I really liked it. There are some funny and exciting scenes.
For all age groups
Based on the best-seller book ‘The Little Prince’, the movie tells the story of a little girl that lives with resignation in a world where efficiency and work are the only dogmas. Everything will change when accidentally she discovers her neighbor that will tell her about the story of the Little Prince that he once met.
You would be surprised, but I haven’t read this book, but I would love to, so I decided to take a look. I really liked these words
— Most importantly, we cannot see with our own eyes․
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: Մի կոմպոզիտոր, որի համբավը երբեք չի խամրի և արժեքավոր գործերը կշարունակեն հուզել ունկնդիրներին:
Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ ավստրիացի կոմպոզիտորի մասին:
1.Ամենօրյա շփումների ժամանակ կոմպոզիտորը գերադասել է Վոլֆգանգ անունը՝ անտեսելով երկրորդ՝ Ամադեուս անունը:
2.Մոցարտի ծնողները ունեցել են 7 երեխա, բայց միայն երկուսն են փրկվել՝ Վոլֆգանգը և նրա քույրը՝ Մարիա Աննան:
3.5 տարեկան հասակում Մոցարտն արդեն գրում էր փոքրիկ ստեղծագործություններ, որոնք պահում էր հոր ալբոմում:
4.Մոցարտը զարմանալի երաժշտական տաղանդ ուներ. 6 տարեկանում նա ոչ միայն կատարելապես կլավեսին էր նվագում, այլև՝ ինքնուրույն սովորում է ջութակ նվագել:
5.Վոլֆգանգը և քրոջը կրթել է հայրը. երկուսն էլ դպրոց չեն հաճախել: Հոր ջանքերն ապարդյուն չանցան, քանի որ մեծ խանդավառությամբ Մոցարտը ուսումնասիրում էր ցանկացած առարկա՝ որոշ ժամանակ մոռանալով անգամ երաժշտության մասին: Օրինակ, մաթեմատիկա առարկան ուսումնասիրելիս՝ նա հաշվում էր տան բոլոր մակերեսները՝ ներառյալ պատերն ու հատակը, որոնք ծածկված էին կավիճով գրված թվերով և հաշվարկներով:
6.Որդուն կլավեսին նվագել սովորեցնելու ժամանակ հայրը հաճախ թաշկինակով փակում էր Մոցարտի աչքերը, որպեսզի նա էլ ավելի կատարելագործվի:
7.Ասում են, որ կայսերական պալատում համերգ տալուց հետո, Մոցարտն հանկարծակի վայր է ընկնում: Նրան օգնում է բարձրանալ մի փոքրիկ աղջիկ, որին Մոցարտն ասում է՝
«Ինչ բարի եք: Երբ մեծանամ, անպայման ամուսնանալու եմ Ձեզ հետ»:
Այդ աղջիկը Ֆրանսիայի ապագա թագուհի Մարիա Անտուանետան էր…
8. 8 տարեկանում Մոցարտը գրում է իր առաջին սիմֆոնիան:
9. Նրա լավագույն ուսուցիչներից մեկն է եղել Յոհան Քրիստիան Բախը՝ հայտնի կոմպոզիտորի որդին:
10. Մանկության տարիներին Մոցարտը տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով. նա փրկվեց տիֆի տենդից, իսկ հիվանդության 9-րդ օրը կուրացավ ջրծաղիկից:
11. 1784 թվականին Մոցարտը մասոնական խմբին է անդամագրվում և մի քանի ստեղծագործություններ է գրում մասոնական արարողությունների համար:
12. 35 տարվա ընթավքում նա գրում է մոտ 800 ստեղծագործություն:
13. Մոցարտն ունեցել է 6 երեխա, որոնցից 4 մահացել են մանկահասակ տարիքում:
14. Հետաքրքրական է, որ նրա կենսագրությունը գրել է կնոջ՝ Կոնստանցիայի երկրորդ ամուսինը:
15. Ի դեպ, Մոցարտ նշանակում է Աստծո սիրելի:
16. Մոցարտն է գրել Ավստրիայի ազգային հիմնը:
17. Նրա մահը մինչ այսօր այդպես էլ բացահայտված չէ: Կա ընդունված կարծիք, թե նրան թունավորել է Սալիերին: Ոմանք էլ կարծում են, որ նա մահացել է բնական մահով՝ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ երրորդները նրա մահը կապում են մասոնների հետ:
18. Նա մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին, Ավստրիայում։
«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա. Նախերգանք
«Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։
1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։
1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:
Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։
Զարգացած երկրներ
Զարգացող երկրների ամբողջ խումբը շատ տարասեռ է: Զարգացող երկրներն ընդգրկում են, մասնավորապես, այն պետությունները, որոնք, կյանքի մակարդակի և որակի շատ ցուցանիշներով, ավելի բարձր են, քան ցանկացած զարգացած երկիր (Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ կամ Բահամյան կղզիներ): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, կառավարության սոցիալական ծախսերի գումարը այստեղ համապատասխանում է կամ նույնիսկ գերազանցում է G7 երկրների նման ցուցանիշները: Զարգացող պետությունների խմբում կան միջին մակարդակի երկրներ, որոնք ունեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման լավ մակարդակ, կան նաև զգալի թվով երկրներ, որոնք ունեն չափազանց հետամնաց ազգային տնտեսություններ, որոնց մեծամասնությունը բնակչության աղքատության մակարդակից ցածր է, ինչը, ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն, համապատասխանում է յուրաքանչյուր բնակչի համար օրական մեկ դոլար ծախսերի: Նաև չի կարելի պնդել, որ դրանք բոլորը ագրարային կամ ագրարաարդյունաբերական տիպի տնտեսություններ են: Զարգացող երկրների խումբը ներառում է շուկայական տնտեսություն ունեցող և տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող պետություններ: 182 երկրներից, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ են, 121-ը դասակարգվում են որպես զարգացող երկրներ: Չնայած այդ երկրների զգալի թվին, ինչպես նաև այն փաստին, որ դրանցից շատերը բնութագրվում են մեծ թվով բնակչությամբ և հսկայական տարածքով, դրանք կազմում են Համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40% -ը, մասնաբաժինը աշխարհում: արտահանում 26%:
Զարգացած երկրներ
Հեռահաղորդակցման ոլորտում ներկայումս աշխարհի առաջին տասնյակի լավագույն ընկերությունների կեսը ընկերություններ են զարգացող տնտեսություններ ունեցող երկրներից:
Բրազիլական Embraer- ը թռիչք է գործել օդանավերի արտադրության մեջ `ուրիշների կողմից մշակված բիզնես մոդելով: Հնդկական Tata- ն իր եվրոպական մրցակիցներից մեքենաները վաճառում է 75% ավելի էժան: Չինական Mindray- ում բժշկական սարքավորումների մշակման արժեքը 10% -ով էժան է, քան եվրոպական ընկերությունները: Քենիական Safaricom- ի, ինչպես նաև հնդկական աութսորսինգի ընկերությունների TCS և Wipr- ի առաջարկած բջջային բանկային ծառայությունները զգալիորեն փոխում են շուկայի դիրքերը:
Նույնիսկ թվային աշխարհը չի մնացել զարգացող տնտեսությունների սահմաններից դուրս: Facebook- ը կարող է լինել լատինաամերիկյան, քանի որ դրա ստեղծողներից մեկը բրազիլական է: Համաձայն իր շուկայական կապիտալիզացիայի (2011 թ.-ին 45 միլիարդ ԱՄՆ դոլար), չինական Tencent Holdings ինտերնետային ընկերությունը աշխարհում երրորդն է: Ընկերության բաժնետերը հարավաֆրիկյան Naspers բազմազգ ընկերությունն է: Երկու ընկերություններն էլ ներդրումներ են կատարում նորաստեղծ ընկերություններում, բայց ոչ ԱՄՆ-ում, այլ զարգացող այլ շուկաներում: 2000-ին նրանք 700 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարեցին ռուսական Mail.ru- ում: Ռուսական Digital Sky Technologies ընկերությունը, որը պատկանում է Mail.ru- ին, ներգրավված է ԱՄՆ-ի նորաստեղծ ընկերությունների, ինչպիսիք են Facebook- ը, Zynga- ն և Groupon- ի ֆինանսավորումը:
Զարգացող երկրներից բոլոր այս բազմազգ ընկերությունները ցուցադրում են ոչ միայն պայթյունավտանգ նորարարական բնույթը, այլև բարձր զգուշությունը, ինչը նրանց դարձնում է ծայրահեղ վտանգավոր մրցակիցներ: Եվ դրանք արագորեն ձեռք են բերում. 2010 թ.-ին, ամերիկյան Booz & Company- ի տվյալներով, հարավկորեական Samsung- ը R&D ներդրումների առումով համաշխարհային առաջատար տասը ընկերությունների շարքում էր: Իսրայելը ստեղծել է 4 հազար սկսնակ ընկերություն ՝ աշխարհում երկրորդը դառնալով NASDAQ- ում թվարկված ընկերությունների թվով:
Արդյունքում, OECD- ի բազմազգ ընկերություններում, կա R&D- ի ծախսերի կրճատման միտում: Զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում նրանք արդեն բացել են մոտ 100 հետազոտական \u200b\u200bկենտրոն, հիմնականում Չինաստանում և Հնդկաստանում: GE- ի Հնդկաստանի հետազոտական \u200b\u200bկենտրոնն ամենամեծն է աշխարհում: Cisco- ն ներդրել է միլիարդ ԱՄՆ դոլար ՝ ևս մեկը ստեղծելու համար: ԱՄՆ-ից դուրս գտնվող Microsoft- ի ամենամեծ հետազոտական \u200b\u200bկենտրոնը գտնվում է Պեկինում: IBM- ի աշխատակիցների թիվը Հնդկաստանում գերազանցում է նրանց թվին Միացյալ Նահանգներում, իսկ գերմանական Siemens- ի 30,000 հետազոտական \u200b\u200bանձնակազմի 12% -ը աշխատում է Ասիայում:
Որպեսզի հասկանանք, թե որքան արագ է փոխվում ուժի հավասարակշռությունը, բավական է ասել, որ 1990-ին հետազոտության և զարգացման ավելի քան 95% -ը իրականացվել է զարգացած երկրներում, իսկ տասը տարի անց այդ մասնաբաժինը նվազել է մինչև 76%: Ներկայումս աշխարհում հետազոտողների ընդհանուր թվի շուրջ 40% -ը կենտրոնացած է զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Չինաստանը, որը ներկայումս R&D- ի վրա ծախսում է ավելի քան 100 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 2,5%), մոտ ապագայում գերազանցելու է ԱՄՆ-ը և Եվրոպան `հետազոտողների թվով:
Առաջիկա տասնամյակում զարգացող տնտեսություններ ունեցող երկրները հավակնում են ոչ միայն համաշխարհային աճի առյուծի բաժինը, այլև կդառնան ծախսարդյունավետ նորամուծությունների մասշտաբային ներդրման աղբյուր: Մինչև 2020 թվականը նորարարական միջավայրի աշխարհագրության, ինչպես նաև ժողովուրդների բարեկեցության պայմաններում տեղի է ունենալու ուժերի հավասարակշռության էական փոփոխություն:
11. Հետսոցիալիստական \u200b\u200bպետություններ. Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական առանձնահատկությունները: ԵՄ անդամ երկրներ: ԵՄ չհանդիսացող երկրներ:
«Անցումային տնտեսություն» (հետսոցիալիստական) և սոցիալիստական \u200b\u200bերկրներ ունեցող երկրներ: Նախկինում նրանք բոլորն էին սոցիալիստական \u200b\u200bճամբարի երկրները: Անցումային տնտեսություններ ունեցող երկրների համակարգը բավականին շատ է: Սա ներառում է Արևելյան Եվրոպայի 13 նահանգ, նախկին ԽՍՀՄ 15 նահանգ, ինչպես նաև Չինաստան և Վիետնամ: Վարչական հրամանատարությունից շուկայական տնտեսություն անցնելու գործընթացում ձևավորվել են մոտավորապես երեք երկրների խմբեր, որոնք միմյանցից տարբերվում են բարեփոխումների իրականացման մեկնարկային հնարավորություններով, դրանց իրականացման տեմպով և բնույթով և ձեռք բերված արդյունքներով:
Երկրների առաջին խմբում ներկայացված են Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Սլովենիան և Բալթյան երկրները: Երկրների այս խումբը բնութագրվում է ծրագրված տնտեսության կարճ (պատմական չափանիշներով) գոյությամբ `մոտ 40 տարի, և ավելի խիստ ձևով:
Այս խմբի պետությունների մեկնարկային հնարավորությունները շատ բարենպաստ էին: Տնտեսությունը պահպանեց մասնավոր սեփականության և մասնավոր նախաձեռնության տարրերը, ազգային տնտեսության հարաբերական հավասարակշռությունը կամ փոքր քանակությամբ անհավասարակշռությունը, բնակչության պատրաստակամությունը ընդունելու շուկայական տնտեսության արժեքները: Շուկայական տնտեսության համեմատաբար արագ և հաջող առաջընթացը պայմանավորված է նաև Արևմտյան Եվրոպայի հետ սերտ տնտեսական և պատմական կապերով: Բարեփոխումներն իրականացվել են էվոլյուցիոն և արմատական \u200b\u200bտարբերակների, վերափոխումների համադրության արդյունքում: Բարեփոխումների գերակշռող էվոլյուցիոն բնույթը բնութագրում են Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան: Արմատական \u200b\u200bբարեփոխումների մեթոդները օգտագործվել են Լեհաստանում և, ավելի փոքր չափով, Չեխիայում: Վերափոխումների արդյունքում ձևավորվել է անցումային տնտեսության մի հատվածային մոդել: Նշվում է համեմատաբար արագ և հաջող առաջընթաց դեպի շուկայական տնտեսություն: Տարածաշրջանի երկրների մեծ մասում տնտեսական անկումը կազմել է ՀՆԱ 20-25% -ը և տևել է 1989-1993 թվականների ժամանակահատվածը: 1994-1995 թվականներին տարածաշրջանի երկրներում սկսվեց տնտեսական վերականգնում: 1995-1997 թվականներին ՀՆԱ-ի տարեկան միջին աճի տեմպը կազմել է միջինը 3-5%:
Սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրները դասակարգվում են որպես չափավոր զարգացած: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն է ՝ Չեխիայում ՝ 11,9 հազար դոլար, Սլովակիայում ՝ 8,7 հազար դոլար, Հունգարիայում ՝ 7,8 հազար դոլար, Լեհաստանում ՝ 7,1 հազար դոլար: -Երկու անգամ զիջում է Արևմտյան Եվրոպային մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով:
Երկրորդ խմբում ներկայացված են Ռուսաստանը, ԱՊՀ այլ երկրներ, ինչպես նաև Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Ալբանիան, Մոնղոլիան: Նախկին ԽՍՀՄ-ը բնութագրվում է վարչական հրամանատարական համակարգի երկարատև գոյությամբ (ավելի քան 70 տարի) իր ամենախիստ ձևով: Տնտեսությունը բնութագրվում էր արտադրության միջոցների առավելագույն ազգայնացումով, տնտեսական գործունեության ամբողջական կարգավորմամբ, մասնավոր նախաձեռնության և մասնավոր սեփականության նկատմամբ ցանկացած փորձի ճնշում գործադրմամբ և տնտեսական գործունեության մենաշնորհման ծայրահեղ աստիճանով: Բացի այդ, հասարակության մեջ տարածվել են էգալիտար հակումներն ու կախվածությունը: Խորհրդային ժամանակաշրջանի դրական արդյունքներից մեկը ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունների համար աշխատուժի որակավորման համեմատաբար բարձր մակարդակն էր: Վերափոխումների արդյունքում ձևավորվել է անցումային տնտեսության մի հատվածային մոդել: Շուկայում տեղափոխվելը հղի է զգալի դժվարություններով և շատ ավելի դանդաղ է, քան առաջին խմբի երկրներում: ՀՆԱ-ի կրճատումը բոլոր երկրներում 1990-1991-ի համեմատ: շատ ուժեղ էր. այն տատանվում էր 30% -ից 60% -ի սահմաններում: Արդյունաբերական արտադրության մեջ այն տատանվում էր 10% -ից (Ուզբեկստան) մինչև 80% (Վրաստան): ԱՊՀ երկրների մեծ մասում կայունացման միտումներն ամրապնդվել են 90-ականների երկրորդ կեսին: 1997 թվականից ի վեր միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Տաջիկստանը մնացել են այն երկրների խմբում, որտեղ ՀՆԱ-ի աճ չի եղել: Այսօր Ռուսաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն փոքր-ինչ ավելին է, քան 5 հազար դոլար, Ուկրաինան ՝ ավելի քան 2 հազար դոլար:
Երկրների երրորդ խմբում ներկայացված են Արևելյան Ասիայի երկրները (Չինաստան, Վիետնամ): Նախատեսված տնտեսության գերիշխանությունն այս շրջանում տևեց 25-30 տարի:
Չինական տնտեսությունը բնութագրվում էր արտադրողական ուժերի զարգացման չափազանց ցածր մակարդակի, թերզարգացած արդյունաբերության և բնակչության կենսամակարդակի ցածր մակարդակի վրա (մինչ այդ սկսվել են բարեփոխումները, Չինաստանի բնակչության առնվազն 1/4-ը անբավարարված էին ՝ ապրելով աղքատության գծի տակ): Սակայն շուկային անցնելը նպաստեց նրանով, որ ծանր արդյունաբերությունն ու ռազմարդյունաբերական համալիրը համեմատաբար փոքր մասն են կազմում այս երկրի տնտեսության մեջ ՝ նպաստելով իրենց արդյունաբերության վերաիմաստավորմանը սպառողական շուկայի կարիքներին:
Բացի այդ, մեծ դրական դեր ունեցավ բնակչության և Չինաստանի հարուստ սփյուռքի բարձր աշխատանքային էթիկան, որը ներդրումներ է կատարել երկրի տնտեսության զարգացման մեջ: Չինաստանում տնտեսական բարեփոխումները սկսվում են 1978 թվականի դեկտեմբերից: Երկիրը պահպանում է ավանդական քաղաքական համակարգը սոցիալիստական \u200b\u200bերկրների համար ՝ Կոմունիստական \u200b\u200bկուսակցության մենաշնորհով:
Տնտեսության վերափոխումը Չինաստանում երբեք չի իրականացվել «շոկային թերապիայի» մեթոդների միջոցով: Միևնույն ժամանակ, Չինաստանը, ի տարբերություն անցումային տնտեսություն ունեցող բոլոր մյուս երկրների, կարողացավ խուսափել վերափոխման անկումից: Այսօր Չինաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 4,1 հազար դոլար, իսկ համախառն համաշխարհային արտադրանքի մեջ Չինաստանի մասնաբաժինը 10% է ՝ ընդդեմ Միացյալ Նահանգների 20% -ի և Ռուսաստանի 2% -ի:
Վիետնամը դեռևս կենտրոնացված պլանավորված տնտեսություն է, ունի փոքր, բայց արագ զարգացող ազատ շուկա: Պետությունը պատկանում է ցածր եկամուտ ունեցող երկրների տանձին `ոչ ավելի, քան $ 100:
2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։
կապույտով նշված են զարգացած երկրներ դեղինով՝ Զարգացող երկրներ կարմիրով՝ Ամենաքիչ զարգացած երկրներ
3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։
Կառավարման ձևի առանձնահատկությունները Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից: Քաղաքական համակարգ Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է: Այն սովորաբար բաղդատում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգեր. Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի, որ ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին` ով պետք է իշխանություն ունենա, ինչպես պետք է կրոնական հարցերը կարգավորվեն և ինչ ազդեցություն պետք է ունենա կառավարումը ժողովրդի և տնտեսության վրա: . Սահմանումներ Ահա «Քաղաքական համակարգի» մի քանի սահմանումներ:Քաղաքական համակարգը կազմակերպությունների, հետաքրքրված խմբերի (ինչպես քաղաքական կուսակցությունների, արդյունաբերական միությունների, լոբբի խմբերի), այդ կազմակերպությունների միջև հարաբերությունների և քաղաքական նորմերի և օրենքների և նրանց ֆունկցիաները կարգավորող օրենքների (սահմանադրությամբ, ընտրության օրենքով) կայացած համախմբություն է:Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից (խմբերից):
Քաղաքական համակարգերի ընդհանրությունները փոխադադարձ կախյալ մասեր Քաղաքացիական մշակույթ Կառավարություն Սահմաններ Քաղաքացիություն Տարածք Հարստություն Քննարկման ընդհատում (անգլերեն՝ Adjournment debate) — ընթացակարգ, որով ավարտվում է օրենսդիր մարմնի նիստը: Մեծ Բրիտանիայի Համայնքների ատյանում ամենօրյա նիստն ընդհատվում է հետևյալ առաջարկությամբ. «Ատյանն այժմ ընդհատում է նիստը», որից հետո՝ կես ժամ տևող քննարկման ժամանակ, ատյանի անդամները կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կառավարության անդամ չհանդիսացող խպրհրդարանի ամար սա այն հազվադեպ հնարավորություններից մեկն է, երբ նա կարող է քննարկում նախաձեռներլ: Ատյանը կարող է նիստն ընդհատել, եթե անդամներեն անկարգապահ են, կամ ներկաների թիվը քվեակազմ չի ապահովում: Քննարկման ժամանակ կարող է արվել ընդհատման առաջարկություն՝ որոշման ընդունումը խանգարելու նպատակով: Եթե կառավարությունը չի պաշտպանում տվյալ որոշումը, ապա ընդհատումը սովորաբար նշանակում է, որ այն չի ընդունվում[1]:
Հանրապետություն Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝հանրապետություններ,միապետություններ:[խմբագրել]ՀանրապետությունՀանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝նախագահական,պառլամենտական,խառը կամ կիսանախագահական:Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից: Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի: Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (aանվստահություն հայտնելու) գործընթացը: Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև: Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով: Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով: Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի: Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝նախագահական-խորհրդարանական,խորհրդարանական-նախագահական:Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի: Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին:Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին: Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:«Կլեպտոկրատիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է Պատրիկ Մենեյը, նկարագրելու համար խորհրդային կարգերի վերջին և Ռուսաստանի ելցինյան շրջանի պայմանները:[1] Այս հասկացությունը օգտագործել է նաև գերմանացի պատմաբան և լրագրող Գոց Ալին իր «Հիտլերի ժողովրդապետություն» (գերմ. Hitlers Volksstaat) գրքում:[2]Հայերեն գողապետություն և ավազակապետություն հասկացությունները առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը` նկարագրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգը, որպես «քաղաքացիների հարստահարման գնով իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում»:[3] Դասական ավազակապետություններ են համարվում Մոբուտու Սեսե Սոկոյի իշխանությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆերդինանտ Մարկոսի Ռեժիմը Ֆիլիպիններում, ևն:Կլեպտոկրատիա տերմինը հետագայում մեծապես ընդլայնվելով` իր մեջ է ընդգրկել նաև ազատական և անարխոկապիտալիստական մեկնաբանություններ, ըստ որի ամեն տեսակ հարկահավաքում «կլեպտոկրատիա» է: Օրինակ Հորստ Վոլֆգանգ Բորգերը գրել է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպիսի գողությունը և թալանը անընդհատ օրինականացվում է: Ուստի կլեպտոկրատիան կարճ և դիպուկ կարելի է սահմանել, որպես քաղաքական շարժառիթով օրինականացված թալան:[4]: Հակառակ սրան` Մենեյը Կլեպտոկրատիայի շարժառիթը չի համարում «քաղաքական», այլ քաղաքականությունը միայն համարում է կառավարության անդամների անօրինանական հարստացման գործիք:Որպես Ավազակապետության այս երկու իմաստների օրինակ կարելի է համեմատել նավթ արդյունահանող երկու երկրների` Նիգերիան և Նորվեգիան: Նիգերական իշխանության դեպքում ավազակապետություն է` այս բառի նեղ իմաստով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը անմասն է մնում նավթի արդյունահանումից ստացված շահույթից: Սակայն եթե «Ավազակապետությունը» դիտարկվի զուտ ազատությունների և անարխոկապիտալիստական տեսայնկյունից, ապա այն կարելի է օգտագործել նաև Նորվեգիայի նավթի արդյունաբերության դեպքում, քանի որ նավթից ստված շահույթը ոչ թե ուղղակի կերպով վճարվում է երկրի յուրաքանչյուր բնակչի, այլ մի զգալի մասով ուղղվում է կոմունալ (ընդհանուր օգտագործման) ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև պետական ֆոնդերի միջոցով ապագայի համար պահվում է որպես խնայողություն:Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (անգլերեն՝ Transparency International ) 2004թ.-ի դրությամբ հրապարակել է աշխարհի տաս ամենակոռումպացված պետական-քաղաքական գործիչների ցանկը: Բացարձակ միապետություն Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝հանրապետություններ,միապետություններ:Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում: Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝բացարձակ,սահմանափակ:Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ: Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում: Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Քաթարը:Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։Պատմական օրինակներՏոտալիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»: Պատմության մեջ տոտալիտար քաղաքական համակարգի գործունեության դասական օրինակներ են Նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը՝ Ստալինի կառավարման տարիներին:Եռապետություն, քաղաքական և զինվորական երեք ազդեցիկ գործիչների համատեղ իշխանություն Հին Հռոմում: Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պամպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ: Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա: Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով: Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ: Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը: Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին: Ժողովրդավարություն Կինը քվեարկում է 2007թ.Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:Ժողովրդավարություն կամ դեմոկրատիա (demos — ժողովուրդ, kratos — իշխանություն, բառերից) քաղաքական համակարգի տեսակ, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար:Այնուհետև Խորհրդի անդամները որոշումներ են ընդունում ձայների մեծամասնությամբ: Ուղիղ դեմոկրատիայի մաքուր ձև է, երբ ընտրող հասարակությունը ուղղակի որոշումներ է կայացնում կամ քաղաքական գործընթացներում ուղիղ մասնակցություն է ունենում: Դեմոկրատիայի վերաբերյալ քաղաքական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ, դեռևս Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, անտիկ Հունաստանում հայտնի էր դեմոկրատական քաղաքական համակարգը, որը սակայն և Պլատոնը, և Արիստոտելը համարում էին վատ կառավարման համակարգ: Սակայն քաղաքականության տեսության մեջ տարածված է այն կարծիքը, որ «դեմոկրատիայից սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն դրանից լավ մարդկությունը ոչինչ չի ստեղծել»: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարության տարբեր կոնցեպցիաներ և ժողովրդավարական քաղաքական համակարգի տարբեր մոդելներ: Հիմնականում առանձնացվում են դեմոկրատիայի 2 մոդելներ՝ուղղակի դեմոկրատիայի մոդել,ներկայացուցչական դեմոկրատիայի մոդել:Ուղղակի դեմոկրատիայի պարագայում ժողովուրդը հանդիսանում է ոչ միայն իշխանության ձևավորման հիմնական աղբյուրը, այլև դրա անմիջական իրականացնողը: Այսպիսի մոդելը հիմնականում գործել է անտիկ ժողովրդավարության պայմաններում, հին հունական պոլիսներում, երբ պոլիսի բոլոր քաղաքացիները ուղղակիորեն մասնակցել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում ժաղովուրդը իր՝ քաղաքական որոշումները ընդունելու իրավունքը լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցիչներին, որոնք էլ ժողովրդի անունից իրականացնում են իշխանությունը տվյալ երկրում: Այսօր ավելի տարածված է ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելը: Բացի վերոնշյալ մոդելներից, առանձնացվում են նաև մի շարք կոնցեպցիաներ, մասնավորապես լիբերալ-դեմոկրատիայի կոնցեպցիան, որի հիմքում ընկած էմարդու անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,իշխանությունների տարանջատման սկզբունքը,շուկայական հարաբերությունների առկայությունը,մասնավոր սեփականության գերակայությունը,պետության նվազագույն գործառույթների իրականացումը,հասարակության ընկալումը որպես անհատների պարզ համագումար:Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն առաջնությունը տրվում է ոչ թե մարդու անհատական իրավունքներին, այլ հանրային շահերին, մարդկանց կոլեկտիվ իրավունքներին և ազատություններին: Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն պետությունը հասարակության կյանքում ունի ավելի մեծ դերակատարում, մասնավոր սեփականությունից զատ ընդունվում են նաև տնտեսվարման խառը ձևերը, հասարակությունը ընկալվում է որպես օրգանական ամբողջություն, որը ավելին է, քան զուտ անհատների պարզ համագումար: Քաղաքագիտության մեջ առանձնացվում են նաևժողովրդական դեմոկրատիայի տեսությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման պրոցեսներում նախապատվությունը տրվում է ժողովրդական կամքին:պլեբիսցիտալ դեմոկրատիայի քաղաքական տեսությունը, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են տարբեր հանրահավաքների և պլեբիսցիտների միջոցով:Դեմոկրատիայի տնտեսական կոնցեպցիան, որը հիմնավորում է այն գաղափարը, ըստ որի, ժողովրդավարական քաղաքական համակարգեր ավելի հեշտ է կառուցել տնտեսապես զարգացած երկրների պայմաններում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱն տատանվում է 10.000-12.000 $-ի շրջանակներում: Այս դեպքում դեմոկրատիայի հաստատման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հայաստանում այդ թիվը 4 անգամ պակաս է և հասնում է 1000-2000 $-ի:Դեմոկրատական տեսության թվում առանձնացվում է դեմոկրատական ալիքների տեսությունը: Այս կոնցեպցիայի համաձայն, վաղ թե ուշ աշխարհի բոլոր պետությունները պետք է գան դեմոկրատական կառավարման համակարգի, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարական ալիքների տեսքով, որտեղ նկատվում են մակընթացության և տեղատվության երևույթներ: Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից: Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների: Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը: 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին: Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ: Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին: Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները: Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ:Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն:Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում:Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև:Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:Իրավական և սոցիալական պետության կայացում:Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն:Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն:Ժողովրդավարական քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով»:
Միապետություն, պետության կառավարման համակարգ, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ Տարբերակվում են բավարձակ միապետական և սահմանադրական միապետական կարգեր։Հին և Միջնադարյան Հայաստանում
Ըստ Մովսես Խորենացու հայոց առաջին միապետը եղել է Հայկյան տոհմից Պարույր Սկայորդին: Հայոց միապետը կրել է արքա կամ արքայից-արքա տիտղոսը, որը շատ դեպքերում եղել է հավասարազոր հռոմեական կեսարին կամ կայսրին: Հին Հայաստանի արքայատոհմերն են` Երվանդունիներ,Արտաշեսյաններ, Արշակունիներ, Միջնադարյան Հայաստանում` Բագրատունիներ, Արծրունիներ, Սյունիներ, Կյուրիկյաններ, Կիլիկիան Հայաստանում` Ռուբինյաններ, Հեթումյաններ,Լուսինյաններ:5-9դդ. պետականության բացակայության պայմաններում հայոց միապետի դերի որոշ մասը իրենց վրա էին վերցնում Հայոց Մարզպանը, Հայոց Իշխանը, Հայոց Իշխանաց-իշխանը: Մեծ դեր ուներ այդպիսի պայմաններում հայոց կաթողիկոսը, հատկապես ուշ միջնադարում: Հայոց միապետը Հայաստանի միահեծան տիրակալն էր զորքերի գլխավոր հրամանատարը: Նա էր նշանակում և հանում պաշտոնից պետական գործակալությունների ղեկավարներին, քրիստոնեության ընդունումից հետո միջամտում կաթողիկոսի ընտրություններին, հայտարարում պատերազմ, կնքում դաշինք օտար պետությունների և ցեղերի հետ: Հայոց Միապետի իշխանությունը ժառանգական էր, իշխանությունն անցնում էր հորից ավագ որդուն: Եթե չկար արու ժառանգ, ապա գահը կարող էր անցնել նաև տոհմի իգական ներկայացուցիչներին:Սահմանափակ միապետություն Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝հանրապետություններ,միապետություններ:Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում: Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝բացարձակ,սահմանափակ:Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝սահմանադրական կամ պառլամենտականդուալիստական կամ երկակի միապետություններ:Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա եական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին: Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում: Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը: Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են: Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները:
4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։
ԱՄՆ, Ռուսաստան , Բրազիլիա, Հնդկաստան,Գերմանիան
Ցավալի է, երբ դու սպասում էիր գարնանը, տաք եղանակին, արևին ,զբոսանքներին
Բայց դու այդ ամենին հետևում ես միայն պատուհանի ետևից․․․
Կարոտել եմ բոլորին, հոգնել եմ տանը նստելուց, այս կարանտինը , այս վիրուսները․․․
Երբ է վերջապես անցնելու այս ամենը,
Երբ եմ վերջապես կարողանալու դուրս գալ,զբոսնել ընկերներիս հետ․․․
Բայց ես լավատես եմ, և վստահ եմ, որ շուտով ամեն ինչ կանցնի, և 2020թվականն այդքան էլ վատը չի լինի, ու լավ կվերջանա։
23-27 марта
Участники проекта: учащиеся Колледжа и учащиеся 9-12 кл.
——————————————————————————————————
Краткое содержание рассказа
Учитель гимназии, боящийся всего на свете и живущий согласно распоряжениям начальства, решает жениться. Долгое сватовство извлекает учителя из его «футляра», и он умирает, испугавшись реальной жизни.
Задания к тексту:
«глитай абож паук» (укр.) — кулак или паук, кулак — мироед, тот, кто живет чужим трудом
Задания к тексту:
__________________________________________________________________
Анна Ахматова писала, что «быть может, ни в одном из созданий мировой поэзии грозные вопросы морали не поставлены так резко, как в «Маленьких трагедиях» Пушкина».