<<Կյանք ու կռիվ>>
«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմի հղումը․

Կզարմանաք, բայց ես այս ֆիլմը չեի տեսել, այն ինձ դուր եկավ։ Շատ հուզիչ ֆիլմ էր, նվիրված Արցախի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակին։ Ապրումները, որ ապրեցի ես ֆիլմը դիտելու ընթացքում չեմ կարող բացատրել։ Սա դաժան իրականություն է։
[Խոսքեր, որոնք թանկ արժեն ]
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի հղումը․

<<Դեպի Անկախություն. փաստավավերագրական ֆիլմ>>
95 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Լրագրող Թաթուլ Հակոբյանը 95 տարի անց այցելել է Էջմիածին, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Թիֆլիս, Բաթում ու Կարս` վայրեր, որտեղ կերտվում էր Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ֆիլմի հղումը․

Oգոստոսի 10-ին, լրանում է Սևրի պայմանագրի ստորագրման 93-րդ տարին: Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Այս առիթով ՍիվիլՆեթը կրկին ներկայացնում է Թաթուլ Հակոբյանի «Դեպի անկախություն» ֆիլմը, որը նվիրված է Առաջին Հանրապետության հիմնադրմանը: Այդ հանրապետությունը ստեղծվեց ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Սևրի պայմանագրով Հայաստանը պետք է ընդարձակվեր մինչև 160 հազար քառակուսի կիլոմետր: