Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ուսումնական նյութեր և առաջադրանքներ

Հարցաշար

Տնտեսագիտության  էությունը

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների՝ արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ՝ արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը։

Ռեսուրսները լինում են նյութական (ներդրումային ռեսուրսներ), ֆինանսական(դրամական ռեսուրսների ամբողջություն, որը կարող է օգտագործվել որևէ խնդիր լուծելու և այլնի համար), տեղեկատվական(տեղեկությունների փոխանակում), բնական (բնություն՝ օդ, ջուր և այլն) և աշխատանքային(մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակությունները)։


Արտադրական հնարավորությունների սահմանափակություն

Արտադրական հնարավորությունները բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են: Հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, հողը, ձեռնարկատիրությունը, կապիտալը, ինչպես նաև՝ տեղեկատվությունն ու գիտությունը:


Տնտեսական հարաբերությունների համակարգը

Տնտեսական հարաբերությունների համակարգը, դա պահանջարկի, արտադրության, առաջարկի և նոր արժեքների շրջապտույտն է ռեսուրսների շուրջ։

  1. Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները
  2. Սեփականության ձևերը
  3. Շուկայական տնտեսության սուբյեկտները և օբյեկտները
  4. Բարիքի արժեքի բովանդակությունը և մեծությունը
  5. Աշխատանքի բաժանման, ռեսուրսների նկատմամբ սեփականության ձևավորման անհրաժեշտությունը, արտադրողների տնտեսական առանձնացումը