Մասնակցել եմ աշխատարանի , որտեղ աշխատել ենք 《Գիսանե》զարդերի բրենդի դիզայներ Հեղնար Պետրոսյանի հետ։ Այս նախագծի շրջանակներում սովորեցինք պատրաստել տարբեր տեսակի կախազարդեր չորացած ծաղիկներով։ Սկզբում սովորեցինք թե ինչպես են չորացնում ծաղիկները, ապլիկացիա հավաքեցինք, հետո զարդեր պատրաստել սովորեցինք , էպոքսիդով և այլ տեխնիկաներով։ Պատրաստված կախազարդերը վաճառվում են քոլեջի ցուցահանդես վաճառքում։
2-րդ անգամն է, որ ես ճամփորդում եմ դեպի Արատես ։ Ճամփորդում էի այն մտքով, որ դա իմ վերջին անգամն է, որովհետև ինչ-ինչ պատճառով այլևս չէի կարող գնալ։ Այդ իսկ պատճառով ուզում էի, որ մաքսիմալ լավ ու անմոռանալի անցնի այդ 3 օրը։ Շաարժվեցինք ժամը 9։00-ին եկեղեցու բակից։ Ճանապարհին կանգ առանք Արտավան գյուղում, տեսանք 17-րդ դարից մնացած կամուրջը, իրենց մեծ և փոքր տնկարանները, բարձրունք հաղթահարեցինք , որտեղ մի փոքրիկ մատուռի պես սրբատեղի կար, որի տակով մաքուր ջուր էր հոսում։ Հասանք Արատես, անձրև էր և բոլորս փորձում էինք հասնել տնակներին։ Տեղավորվեցինք և ժամը 19:00 եկավ օրվա ամենակարևոր, և ամենասպասված պահը բոլորի համար , կարճ ասաց ԸՆԹՐԻՔ 🙂 Հաց կերանք, հանգստացանք և ժամը 21:00-ին հավաքվեցինք օրակարգը քննարկելու , հետո ահագին լավ ժամանակ անցկացրինք՝ զվարճալի խաղեր խաղալով։ Դրանից հետո ցրվեցինք քարանձավներով ։D Շարունակեցինք ժամանցը արդեն մեր մտերիմների հետ։Ամեն ինչ շա՜տ լավ էր անցնում , այնքան շատ են էմոցիաներս, որ դրանք չեմ կարող բառերով փոխանցել։ Այդ ամբողջ գիշերը ես րոպե անգամ չքնեցի։Ախր այնտեղի աստղերը՜ , դրանք ուղղակի տեսնել է պետք, որ հասկանաս ամբողջ հրաշքը։Ախր մեռնելու աստիչան սիրուն էին, այնքան սիրուն, որ ողջ գիշեր միայն դրանց եմ նայել ու չեմ հոգնել։Կյանքումս առաջին անգամ ընկնող աստղ տեսա (գիտեմ որ երկնաքարա դե լավ) այն էլ մի քանի անգամ։ Այնքան երջանիկ էի, ուրախությունս աննկարագրելի էր, դա ինձ համար մի անիրական հրաշքի էր նման, ոնց-որ հոքիաթի մեջ լինեի ։
Հեռախոսով այդ հրաշք տեսարանը անմահացնել չէր լինում, դրա համար երբ տուն եկա այն պատկերեցի թղթի վրա ՝
Օր 2
Գիշերը լուսացրեցինք մի քանի հոգով, այդ գիշեր այդպես էլ չքնեցինք։ Առավոտյան 08:30 պետք է իջնեինք նախաճաշելու ։ Դժվարությամբ արթնացնելով քնածներին վերջապես գնացինք նախաճաշելու։ Դրանից հետո փոքր-ինչ հանգստացանք և սկսվեց ծառատունկը; 150 ծառ պետք է տնկեինք , բայց ես կեսից չդիմացա և գնացի քնելու։ Քնեցի, արթնացա դեռ չէին վերջացրել։ Սպասեցի վերջացրին , հանգստացան և միասին իջանք ճաշելու։ Հետո էլի գնացինք տնակներով, չնայած մի քանիսը ընկեր Տիգրանի հետ սար բարձրացան և գետի մոտ գնացին։ Ուրախ ժամանցից հետո էլի մի փոքր քնեցի և այդպես շարունակ․․․
Օր 3
Համարյա բոլորս քնած էինք մնացել, մեկ էլ թմբուկի ձայն լսվեց, ընկեր Լիլիթն էր, եկել էր արթնացնելու ։D Նախաճաշից հետո հավաքեցինք մեր սենյակները և ճամփա ընկանք։ Ճանապարհին այցելեցինք Եղեգիս գյուղի եկեղեցին, Զորաց եկեղեցին և այնտեղի Ելեգիս հյուրատունը ; Շատ գեղեցիկ էին; Հետո տեսանք Ծակ-Քարի կամուրջը և նրա տակից հոսացող Բախտա գետը։
Այդքանով ավարտվեց այս աննկարագրելի լավ ու հետաքրքիր երեք օրը ։ Սպասումներս արդարացվեց, ամեն ինչ հրաշալի էր, շատ կկարոտեմ այդ օրերը ․․․