Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Լայն իմաստով ի՞նչ է պետության համար անվտանգությունը։
Անվտանգությունը պետության բոլոր բնակիչների համար անվտանգ գործունեության, կյանքի պայմաններ ապահովելն է։
- Ի՞նչ նկատի առնվելով է կառուցվում պետության ազգային անվտանգությունը։
Աշխարհաքաղաքական գործոնների հիման վրա, որոնք անդրադառնում են պետությանը, ինչպես նաև՝ պետությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգների։
- Ինչպիսի՞ բնութագրիչներ է ընդգրկում <<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը։
<<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը ընդգրկում է արտաքին և ներքին վտանգներից պետության տարածքային անձեռնմխելիությունը, պետության ներքին գործերին արտաքին ուժերի չմիջամտումը ապահովելու երաշխիքը, հավանական և անսպասելի վտանգներից ու բնակչությանը սպառնացող բուն վտանգների կանխարգելումը։
- Ի՞նչ է նշանակում <<պետության հետապնդած նպատակներ>> եզրույթը, ինչպիսի՞ գործոններ են հաշվի առնվում դրանց կարևորության և իրագործման կարողությունները կառուցելիս։
Պետությունը ինքն է որոշում իր հետապնդած նպատակների կարևորությունը, ելնելով իր ահրաժեշտություններիից։
- Ի զորու՞ է պետությունը իրականացնել իր առջև դրած բոլոր նպատակները և եթե ոչ, ապա որո՞նք է պետությունը ընտրում՝ առաջնային իրագործման համար։
- Ինչի՞ն են հանգեցնում միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները։
Միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները վատագույն դեպքում հանգեցնում են պատերազմների, երբեմն պատժամիջոցների կիրառման կամ սահմանափակումների։
- Ըստ ձեզ, հնարավո՞ր է խուսափել պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար ուժի կիրառումից։ Պետությունների միջև առկա խնդիրների ինչպիսի՞ խաղաղ լուծումներ կառաջարկեք դուք։
- Միջպետական խնդիրների լուծման գործում, ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը
Ըստ ՄԱԿ-ի՝ կանոնադրության միջազգային անվտանգության պատասխանատվությունը դրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա: Այսպիսով՝ ՄԱԿ-ը կարող է միջամտել միջպետական հարցերին, մասնակցություն ունենալ դրանց լուծմանը։
- ՀՀ-ն ազգային անվտանգությունը, ինչպիսի՞ ռազմավարություն ունի <<խաղաղության և միջազգային անվտանգության>> ոլորտում։
Այն ելնում է անհատի, պետության, հասարակության անվտանգության ապահովման, կայուն զարգացման շահերից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ, հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համար վերափոխվի <<ազգային անվտանգություն>> եզրույթը, <<միջազգային անվտանգություն>> եզրույթով, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհներով։

