Հարթագյուղ Սուրբ Հովհաննես մատուռ

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում «Սուրբ Նարեկ» եկեղեցին (1902), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը/Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր չկա։ Ուխտավայրը Ղալթախչի սուրբ է կոչվում գյուղի հին անունով։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։

Կոմիտաս֊Բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ 

Բարակ ուղին սողալով , 

Ոտի տակին դողալով , 

Ճամփի ծայրին բուսել է 

Կյանքի ծառը շողալով : 

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

 Այս ճանապարհն Անհունի․․․ 

Մարդու, բույսի, գազանի

 Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
 Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՆՓՈՒՇ ՎԱՐԴ

Ես սիրեցի անփուշ վարդ ,

Տեսա ճերմակ անփուշ վարդ ,

Կրծքիս վրա դրի զարդ ,

Հոտոտեցի, բույր չուներ ,

Սիրտս մխաց բարդ ի բարդ ։

Տեսա կարմիր փշոտ վարդ ,

Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց ,

Արյուն հոսի վարդեն ցարդ ,

Բույրը մտավ քմքես ներս ։

Կոմիտասի նամակը Թումանյանին

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս.Էջմիածին

Սիրելի՛ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով՝
քո Կոմիտաս

Առաջադրանքներ

Կազմել նախադասություններ այս համանուններով․

Բութ

Նրա բութ մատը վնասվեց։

Նա բութ երեխա է։

Նախադասության մեջ բութ չկար։

Գունդ

Մեր գունդը գտնվում Ղարաբաղում։

Երեխաները պետք է նկարեին գունդ նկարչության ժամին։

Առաջադրանքներ

1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ,  լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդանալ, գլուխ գլխի տալ-միասին մտածել, խելքի ծով-խելացի:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրիմաքար-տապան, նյարդ-ջիղ, շիվ,-ոստ, սեմ-շեմք:

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

Նա պետք է խնամի երեխային,մինչև մայրիկը գար։

Նրանք շատ լավ խնամիներ էին։

Նա պետք է ներկեր վերջացներ այդ նկարը մինչև երեկո։

Նրա ներկերը շատ որակով էին։

Տատիկը աղաց սուրճը և լցրեց ամանի մեջ։

Մսաղացը փչացավ հենց գործի կեսին։

Ավելի պոչը կոտրվել էր։

Նա ավելի լավ է սովորում,քան իր եղբայրը։

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող-դանահամ, ալիքներով ծփացող-ալեծուփ,  ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ,  կյանքը սիրող-կենսասեր:

Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: 

Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: 

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ 

 Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։ 

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ 

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։

 Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։ 

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

The Legend of Hayk

In Movses Khorenatsi’s account, Hayk son of Torgom had a child named Armanak while he was living in Babylon. After the arrogant Titanid Bel (Ba’al) made himself king over all, Hayk emigrated to the region near Mount Ararat with an extended household of at least 300 and settled there, founding a village he named Haykashen.

On the way he had left a detachment in another settlement with his grandson Kadmos. Bel (Baal) sent one of his sons to entreat him to return, but was refused. Bel decided to march against him with a massive force, but Hayk was warned ahead of time by Kadmos of his pending approach. He assembled his own army along the shore of Lake Van and

told them that they must defeat and kill Bel, or die trying to do so, rather than become his slaves.

In his writings Movses states that:

“Hayk was a handsome, friendly man, with curly hair, sparkling eyes, and strong arms. He was a man of giant stature, a mighty archer and fearless warrior. Hayk and his people, from the time of their forefathers Noah and Japheth, had migrated south toward the warmer lands near Babylon. In that land there ruled a wicked giant, Bel. Bel tried to impose his tyranny upon Hayk’s people. But proud Hayk refused to submit to Bel. As soon as his son Aramaneak was born, Hayk rose up, and led his people back to the land of his forefathers, the land of Ararat. At the foot of the mountains, he built his home, Haykashen.”

The Battle of Giants and Defeat of Bel
Hayk defeats Bel with an arrow:

At Dyutsaznamart “Battle of Giants”), near Julamerk southeast of Lake Van, on August 11, 2492 BC (according to the Armenian traditional chronology) , Hayk slew Bel with a nearly impossible shot using a long bow, sending the king’s forces into disarray.

The hill where Bel with his warriors fell, Hayk named Gerezmank meaning “tombs”. He embalmed the corpse of Bel and ordered it to be taken to Hark where it was to be buried in a high place in the view of the wives and sons of the king.

Soon after, Hayk established the fortress of Haykaberd at the battle site and the town of Haykashen in the Armenian province of Taron. He named the region of the battle Hayk, and the site of the battle Hayots Dzor.

In comparative mythology, Hayk is likened to the constellation Orion.

Vocabulary

1․Arrogant – ամբարտավան

2․Household – տնային տնտեսություն

3․To settle-բնակեցնել

4․Settlement-բնակավայր

5․To found- հիմնել

6․Detachment-ջոկատ

7․To refuse – մերժել

8․To decide- որոշել

9․To march against sb.-  ինչ-որ մեկի դեմ գնալ, արշավել ինչ-որ մեկի դեմ

10․To warn-զգուշացնել

11․Aheat of time – ժամանակից շուտ, առաջ

12․To approach – մոտենալ

13․To assemble- հավաքել

14․To defeat- պարտության մատնել

15․Slave – ստրուկ

16․Handsome – գեղեցիկ, վայելչակազմ

17․Curly – գանգուր

18․Archer- նետաձիգ

19․Warrior – զինվոր,ռազմիկ

20․Forefather – նախահայր

21․To impose – պարտադրել

22․Tyranny – բռնակալություն

23․Disarray – խառնաշփոթ

24․Tomb- գերեզման

25․To embalm – զմռսել

26․Corpse – դիակ

27․To bury – թաղել

28․To establish – հիմնել

29․Fortress – բերդ

30․Province – նահանգ

31․Region – մարզ

32․Site- տեղ

33․Comparative- համեմատական

34․Constellation – համաստեղություն

35․To liken – նմանեցնել

Առաջադրանքներ

Սյունակներից ընտրել մեկական արմատ և կազմել բարդ բառեր․

Նեղ Ընծա

Ոսկի Իջնել

Այր Միտք

Ելնել Ծփալ

Նոր Ձի

Նեղմիտ,նորընծա, այրուձի,ոսկեծուփ,ելևէջք :

Ողջ Իրան

Բարակ Իմաստ

Նոր Ունայն

Խոր Ընտիր

Ձեռք Միտք

Ողջամիտ,բարկիրան,նորընտիր,խորիմաստ,ձեռնունայն:

Գտնել հոմանիշները․

Երիվար-ձի-նժույգ

Եղեռն-ոճիր-ցեղասպանություն

Դաջել-տպել-դրոշմել

Բամբիշ-իշխանհի-թագուհի

Մեծատուն-հարուստ-ունևոր

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы