Կարծիքս Կոմիտասի մասին

Կարծիքս Կոմիտասի մասին բավականին դրական է։Մենք նրա մասին շատ ենք անցել , ես մանունկուց լսել եմ նրա անունը ,հիմա ևս անցնում ենք քոլեջում։Նա շատ հայտնի է, իր անունը հնչում է ամեն տեղ։Մենք կարդացինք նրա բանաստեղցությունները ,լսեցինք նրա երգերը, հասցրեցիք որոշ չափով չանաչել նրան։Նրա բանաստեղցությունները շատ պարզ են, համառոտ, սակայն ունեն խորը իմաստ։Սիրում եմ նրա <<Ճանապարհ>> բանաստեղցությունը․

ՃԱՆԱՊԱՐՀ 

Բարակ ուղին սողալով , 

Ոտի տակին դողալով , 

Ճամփի ծայրին բուսել է 

Կյանքի ծառը շողալով : 

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

 Այս ճանապարհն Անհունի․․․ 

Մարդու, բույսի, գազանի

 Եվ թևավոր թռչունի։

Չար ու բարի

Բարի է այն , ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացնումը, չարն այն է , ինչը ոչնչացնում է կյանքը;(Ա․Շվեյցեր)

Բարի, բարություն բառերը մեծ դեր ունեն մարդկանց կյանքում։Այն նկարագրում է ,թե մարդու արտաքինը,թե ներքինը։Այն ինչը հակադրված բարուն,դա չարն ։ Շատ հաճախ մարդիկ գործում են չարիքներ, բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ։Ինձ թվում է մարդիկ չար չեն լինում ,այլ դառնում են կյանքի հասցրած դառը հարվածներից։մարդկանց մեջ հավասար է , թե չարը , թե բարին ։Պարզապես մարդն է որոշում , որ հատկանիշն արթնացնի իր մեջ։

Աշխատանք հոդվածի հետ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): +

Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:+

Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: N Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում), N

·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),N

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),N ·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:+ Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութերN: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալներըN: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին+: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում+: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր+: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  NԱյս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում ?Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն:N Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:N

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: NԱյս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ:N Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում:N Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին:N

Տրդատ Ա

Տրդատ Ա (մոտ 28 – 88)  Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Tiridates.jpg

Տրդատի գահակալությունը

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

Հելիոս (արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագվորելով իբրև դեսպոտ կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության— Տրդատ Ա

Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։

Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում:

Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։

Ներոն

Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։

Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով[1]:

Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Առաջադրանք

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը  քարուքանդ էր արել ողջ ճանապարհը:

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ անձրև է գալիս:

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և սլանում դեպի վերև:

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով գեղեցկացնում են շուրջ բոլորը:

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև նրան ես համարում եմ մտերիմ:

Բայց այժմ, երբ լքեց ինձ, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե ոտքս սխալ տեղ եմ դրել,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը գտնվում էր Գեղարքունիքի մարզում, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք շատ բարձր էին , սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր իր ծնողներն էին, ապա ճանաչված մարդ կդառնար։

Առաջադրանք

 

Ես դժվարությամբ նրան համոզեցի,որ նա մնա մեր տանը:

Արևը մայր մտնելուն մոտ էր,երբ մենք տուն հասանք:

Մեր ընկերությունն այնքան վաղուց էր սկսել,որ ես քեզ շատ մոտրիմ եմ համարում:

Զարմացած նայում եմ այն մարդկանց, որոնք չունեն տարօրինակություններ:

Արտավազդ Բ

Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:

Հայքի արքայական ընտանիքի շղթայում և բանտարկում

Հայքի գահը թափուր թողնելու կապակցությամբ Մարկոս Անտոնիոսի հատած դրամները։ Առաջին դրահմայի դիմերեսին պատկերված է եռապետը՝ «Արմենիան՝ պարտված» մակագրությամբ, իսկ երկրորդի դարձերեսին դրոշմված է հայոց թագը։

Արտավազդը շատ լավ գիտակցում էր, որ եթե չներկայանա Անտոնիոսին, վերջինս պատերազմ կսկի և սրի կմատնի հայերին։ Փորձելով կանխել նմանօրինակ արյունահեղությունը՝ Արտավազդը գնում է եռապետի մոտ, թեպետ արքայազն Արտաշեսը և արքայական ընտանիքը դեմ էին արքայի որոշմանը։ Այնուամենայնիվ, Արտավազդ Բ-ն գերադասում է հայրենի երկրի շահերը և դիմում անձնազոհության։ Անտոնիոսը Հայքի գահակալին մեղադրում է դավաճանության մեջ՝ պնդելով, որ դա հռոմեական լեգեոնականների որոշումն է, և որ նրանք արդարադատություն են պահանջում։ Հայոց արքունիքում կարծում էին, որ եթե Արտավազդը հանդիպեր Անտոնիոսի հետ, տեղի կունենար այն ամենը, ինչ եղել էր ավելի քան երեսուն տարի առաջ (նկատի ունենալով Տիգրան Մեծի և Գնեոս Պոմպեոսի հանդիպումը) և Արտաշատը կազատվեր հռոմեացիների պաշարումից։ Խոսքի ընթացքում Անտոնիոսը ասում է, որ արդեն իսկ ձերբակալել է Հայքի դաշնակից Գալատիայի թագավոր Դիյոտարոսի, Արտավազդի դստերը՝ Էլեկտրային և նրա ամուսնուն՝ Սենոնին։ Շուտով Մարկոս Անտոնիոսը դրժում է Մեծ Հայքի թագավորությանը տված իր ուխտը և շղթայակապ բանտարկում Արտավազդ Աստվածային արքային:

Այսուհանդերձ, Արտաշեսը հայկական զորաբանակով Կապուտանից (Ուրմիո լճի շրջակայքից) շարժվում էր Արտաշատի ուղղությամբ, իսկ այս ընթացքում հռոմեացիները փորձում էին գահակալի սպառնալիքով տիրանալ Հայքի բոլոր գանձերին, որը, սակայն, նրանց ամենևին էլ չէր հաջողվում։ Մինչ արքայազն Արտաշեսի ոստան հասնելը, հռոմեական լեգեոնները թողնում են Արտաշատի պաշարումը և շարժվում Ալեքսանդրիա՝ իրենց հետ տանելով գերեվարված ազնվականներին։ Անտոնիոսի անմարդկային արարքը որևէ կերպ չեն արդարացրել նույնիսկ հռոմեացի պատմիչները. վերջինիս մասին միանշանակորեն գրել են բացասական երանգավորմամբ։

Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին


Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,

Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր
Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն: 🙂
Կար ու չըկար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտին վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՛կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունես»:
«Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы