

Գովազդներ
Ավատատիրությունը Հայաստանում
Ավատատիրության հաստատումը Հայաստանում
Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում (4—5-րդ դարեր)։ Այդ անցումային դարաշրջանում նման գործընթաց տեղի էր ունենում նաև հարևան երկու աշխարհակալ տերություններում՝ Հռոմեական կայսրությունում և Սասանյան Պարսկաստանում։ Մի քանի հազարամյակ Մերձավոր Արևելքում իշխող ստրկատիրական հասարակարգը քայքայվում էր՝ իր տեղը զիջելով ավատատիրական հարաբերություններին։
Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։
Ավատատիրություն
Մերձավոր Արևելքի պատմության մեջ 3-5-րդ դարերը հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին. այդ ժամանակ անկում էր ապրում հելլենիստական մշակույթը, որը փոխարինվում էր քրիստոնեական մշակույթով։ Դեռ առաջին պետությունների՝ Հին Եգիպտոս (մ.թ.ա. 3100-525), Շումեր (մ.թ.ա. 5300-1940), Աքքադ (մ.թ.ա. 2334-2154), կազմավորման փուլում առաջացած ստրկատիրական հարաբերությունները, որոնք իրենց գագաթնակետին էին հասել հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա. 4- մ.թ. 3-րդ դարեր), քայքայվում էին՝ իրենց տեղը զիջելով նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին։ Այդ է պատճառը, որ 5-րդ դարը համարվում է նոր դարաշրջանի՝ միջնադարի (5-17-րդ դարեր) սկիզբը։ Մեծ Հայքում ստրկատիրությունը խոր արմատներ չէր ձգել, ուստի անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։
Դեռ ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում Հայաստանի հիմնական արտադրող տնտեսությունները գյուղական համայնքներն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին։ Արտաշես Բարեպաշտն իր հողային բարեփոխությամբ (մ.թ.ա. 180) ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը։ Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն՝ ավատական տնտեսությունների առաջացմանը[1]։
4-րդ դարի սկզբներից, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, կարևոր վերափոխություններ կատարվեցին ոչ միայն կրոնի ու պետական կառուցվածքի մեջ, այլև տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Ավատականացման փուլ թևակոխող Հայաստանի բնակչությունը հանդես եկավ ազատների և անազատների դասերով։
Ստրկատիրության ժամանակ կար ռազմական ու հոգևոր ավագանի, իսկ երկրի հիմնական աշխատուժը ու աշխահազարը գյուղացիներն էին։ Գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, և գյուղացիներն ըստ էության ազատ էին։ Նրանցից բացի կային ավագանու ագարակներում աշխատող մշակ-ստրուկներ, ովքեր որևէ իրավունք չունեին ու անազատ էին։ Աստիճանաբար գյուղացիների իրավունքները հավասարվում են մշակների պարտականութուններին, և նրանք կազմում են անազատների դասը։ Նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։
Ազատների դասը ձևավորվում է ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից։ Ստրկատիրության դարաշրջանում ավագանին ռազմական ծառայություն դիմաց հող էր ստանում, որը, սակայն, չէր կարող ժառանգաբար փոխանցել։ Այժմ նրանք ստանում են ժառանգական իրավունքներ և իրենց տիրույթներում ինքնուրույն էին։ Հսկայական կալվածքներ է ստանում նաև հայոց եկեղեցին։ Այսպիսով՝ աշխարհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և հոգևորականները համալրում են ազատների դասը։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել նաև զբաղեցրած պաշտոնները։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Արքունական իշխանությանը ենթակա պահելու համար հայոց թագավորները սաստում էին նրանց, սպառնում պատերազմներով, երբեմն նույնիսկ՝ հարձակվում տիրույթների վրա ու ոչնչացնում ընտանիքները, կամ՝ սիրաշահում էին նրանց՝ տալով նոր կալվածքներ ու պաշտոններ։ Ազատների դասը թագավորին հարկ չէր վճարում։
Պատմիչ Եղիշեն հայտնել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին։ Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում։ Դրա վառ օրինակներն են Մեծ Հայքի Հայոց «Արևելից» կողմերում՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության և Սասունի, Արցախի, Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում՝ Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների պետությունների ձևով։
Քրիստոնեության ընդունումը
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:
Նահապետ Քուչակ
Կենսագրություն
Նահապետ Քուչակը ծնվել է՝ 14-րդ դարի վերջերին և մահացել 15922թվին։ Նա 16-րդ դարի բանաստեղծ է։ Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ ծնվել է Վանա լճի շրջակայքում գտնվող Խառակոնիս գյուղում։Նրա մասին պահպանվել են մի շարք ավանդություններ։Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղցությունների զորությամբ բուժել է թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը․
Նա Կոստանդնապոլսից մինչև Խառակոնիս կառուցում է յոթ կամուրջ, յոթ եկեղեցի, յոթ մզկիթ։ Մյուս ավանդույան համաձայն հարյուրամյա իր համագյուղացիներին կանչում գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի այնտեղ էլ իրեն թաղեն։Գյուղացիները կարծում են , թե Քուչակը կատակ անում ։ Բայց նա իրեն նետում է ու մեռնում։Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկությունը․թաղում են նրան եկեղեցու պատի տակ։
Նահապետ Քուչակը գրել է բանաստեղցություններ, որոնք կոչվում են հայրեններ։ Հայրենը չորս տողանի բանաստեղցություն է, որի յուրաքանչյուր տողը կազմված է 15 վանկից։ Դրանք առանձնանում են 7-8 բաժանումով։
Հայրեններ
1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:
2. Երբ որ ես պզտիկ էի, կանչեին ինձ ոսկի տղա.
Մեծացա՛, սիրու տեր եղա, երեսիս գույնն կու գնա.
– Մանկտիք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն` քարն չի դիմա.
Սիրուն` քար ’ւ երկաթ պիտի, պողպատե դռնակն ի վերա:
Диалоги
Медицина и здоровье
ВЫЗОВ ВРАЧА НА ДОМ
Джон заболел. У него высокая температура. Ему нужен врач. Джон хочет вызвать врача по телефону. Тогда врач придет к Джону домой. Джон берет телефон и набирает 103.
Прочитайте и прослушайте диалог.
Диспетчер: «Скорая помощь» слушает!
Джон: Алло! Здравствуйте.
Диспетчер: Здравствуйте! Какие у Вас жалобы?
Джон: Я очень плохо себя чувствую. У меня сильно болит голова, и у меня очень высокая температура.
Диспетчер: Какая именно у Вас температура?
Джон: Градусник показывает 39,4! Приезжайте скорее.
Диспетчер: Ваш вызов принят. Бригада выезжает. Ждите.
Джон: Спасибо, буду ждать. До свиданья.
Диспетчер: Не за что. До свиданья.
СЛОВАРЬ
Прочитайте новые слова и выражения.
Диспетчер
«Скорая помощь»
Жалоба
Плохо себя чувствовать
Высокая температура
Градусник
Вызов
Бригада
Не за что
В АПТЕКЕ
Джон вышел из дома и пошел за лекарствами в аптеку. Он купит себе таблетки, будет их принимать и быстро выздоровит.
Джон: Добрый день!
Фармацевт: Здравствуйте!
Джон: Меня интересует, есть ли у Вас эти лекарства?
Фармацевт: Покажите, пожалуйста, Ваш рецепт.
Джон: Возьмите, пожалуйста.
Фармацевт: Понятно, Вам нужен парацетамол и согревающее питье.
Джон: Да, я простудился.
Фармацевт: Возьмите Ваши лекарства. Выздоравливайте!
Джон: Спасибо большое. До свиданья.
Фармацевт: До свиданья!
СЛОВАРЬ
Прочитайте новые слова и выражения.
Фармацевт
Рецепт
Парацетамол
Согревающее питье
Простудиться
Выздоравливай (-те)
У врача
Врач: Добрый день! В чём дело?
Молодой человек: Я чувствую себя нехорошо. С самого утра у меня температура.
Врач: Что-нибудь ещё беспокоит?
Молодой человек: Ночью был сильный кашель.
Врач: Понятно. Позвольте мне взглянуть… Я думаю, что у Вас грипп. Я сделаю Вам укол, чтобы сбить температуру, и выпишу лекарства для Вас. По одной таблетке три раза в день. Лучше постельный режим в течение двух или трёх дней. Скоро поправитесь.
Молодой человек: Я прислушаюсь к Вашим советам. Большое спасибо.
Ключевые слова:
Нехорошо
Беспокоить
Поправиться
Посмотрите видео:
Пациент: — Добрый день!
Врач: — На что жалуетесь?
Пациент: — У меня болит горло.
Врач: — Как давно вы заболели?
Пациент: — Неделю назад. Вы думаете, это ангина?
Врач: — Я осмотрю вас. Откройте рот, наклоните голову.
Прошло некоторое время.
Врач: — Нет, с вами все хорошо.
Пациент: — Но у меня постоянно побаливает живот. Что мне делать?
Врач: — По результатам анализов вы абсолютно здоровы.
Пациент: — Но я чувствую боль в ноге. А в прошлом году я сломал палец ноги…
Врач: — Поверьте, если вы болели, вы уже выздоровели.
Пациент: — А как же хронические болезни сердца?..
Врач: — До свидания, будьте здоровы!..
Список опорных слов:
Жалуетесь
Горло (болит)
Заболеть
Ангина
Осмотреть
Рот (открыть)
Наклонить
С вами все хорошо
Побаливать
Анализы
Боль (в ноге, в сердце…)
Сломать (руку, ногу, палец…)
Медсестра: Да. Чем вам помочь?
Пациент: Я бы хотел записаться к врачу.
Медсестра: К какому?
Пациент: К терапевту.
Медсестра: Терапевт принимает по понедельникам и средам с 8.00 до 14.00, по вторникам и четвергам с 15.00 до 20.00.
Пациент: Этот врач внимателен к пациентам?
Медсестра: Конечно. Многие выздоровели благодаря его помощи. Главное – следовать его советам.
Пациент: Придется поверить вашим словам. Запишите меня на вторник, пожалуйста.
Медсестра: Хорошо.
Пациент: Спасибо. До свидания!
Медсестра: До свидания!
Выздороветь
Хроническая болезнь
Առաջադրանքներ
1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Արտակն ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:
Թռչունների (երամը, երամակը) ուրախ ծլվլում էր երկնքում:
Աշխենը թախիծով (թոթովեց,թոթվեց) ուսը և արագ հեռացավ:
Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին իրենց գաղտնի բանակցություններին:
Սիրանուշը շաբաթ օրը իրենց ամառանոցում աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:
Ծեր գուսանը ներս մտավ և (բամբիռը, բամբիշը) դրեց սեղանին:
(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:
Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:
Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:
Այս տարի մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:
Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:
2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:
Մատռվակ — մատուցել գինի,
գինարբուք -Կերուխում, խրախճանք, խնջույք,
գարշապար- Ոտքի այն մասը, որ ընկած Է սրունքի և թաթի միջև,
շեղջ- դեզ,կույտ,
ապաշխարանք- Մեղքը քավելու համար սահմանված պատիժը՝ տույժը ,
սպրդել- խցկվել ․․․ վրիպել
ձետ- մազոտ պոչ,
մաճկալ- գյուղացի,
պախուրց- երասանակ,
աշխետ- շիկակամիր ձի,
մտրուկ- քուռակ,
վտիտ- նիհար,տկար,թույլ,
գավազան- ձեռնափայտ,
տրցակ- կապոց,
տաղտուկ- ձանձրույթ,
դրվատել- գովել,գովաբանել,
Վարժ.






Ազատություն և պատասխանատվություն
Ազատությունը կարող է հանդես գալ տարբեր կերպ` կախված իրավիճակից։ Ազատություն ասելով կարող ենք հասկանալ կյանքի, սիրո և վերջապես խոսքի։ Շատ ժամանակ չկա խոսքի ազատություն և շատերը չեն կարողանում ասել իրենց ուզածը։
Ես մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ պատասխանատվությունը։ Մենք պատասխանատու ենք մեր ասված խոսքի և արարքների համար։ Պատասխանատվությունւ ամենակարևորն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք։
Հելենիզմ և աստվածներ
Հայկական դիցաբանություն
Արևելքի երկրներում տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: «Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը:
Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը:
Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար, որը բաժանվում է երկու փուլի՝ մ.թ.ա. III-I դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն՝ մ.թ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմանը:
Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել: Ցավոք, մեզ ժամանակի շինություններից հասել է միայն Գառնիի հելլենիստական տաճարը։
Աստվածներ
Արամազդ — գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը
Անահիտ — պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի
Միհր — լույսի, մաքրության աստված
Վահագն — ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստված
Տիր — դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստված
Աստղիկ — ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի
Նանե — ընտանիքի,սիրո, մայրության, պտղաբերության,իմաստության և ողջախոհության դիցուհին
Սպանդարամետ — երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի



