Դեկտեմբերի 20֊ին մենք 1֊1կուրսի հետ գնացիբք Էջմիածին։ Այցելեցինք Հռիփսիմեի վանքը, Մայր տաճարը և Գայանեի վանքը։
Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, շինարարական աշխատանքների պատճառով չկարողացանք լինել ներսում։
Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից:
Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից: Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է շուրջ 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Ս. Գայանեի տապանաքարը։

Նաև մտանք Մհեր Աբեղյանի թանգարան։ Ես նկատեցի, որ նա իր համարյա բոլոր նկարներում օգտագործել է թանաքագույնը։Ինձ իր նկարներից հատկապես դուր եկան սրանք՝

Հետո ընկեր Մարիամն ասեց, որ ինձ է գտել նրա նկարնեում և ցույց տվեց Էլմիրա Սարգսյանի դիմանկարը 
Մենք քաղցած էինք և գնացինք Տաշիր Պիցցա, հաց կերանք և գնացինք քայլելու Էջմիածնի հրապարակով։ Մենք շատ նկարվեցինք, լավ ժամանակ անցկացրինք և վերադարձանք։


















