ԴիջիԹեք

Пистак — мусор

По мере того как мусор сбрасывается из мусорных баков наших домов и улиц и сбрасывается на свалки, он начинает выделять вредные газы, которые поступают со свалок, заполняют наши дома и улицы и угрожают нашему здоровью. Так нет ли выхода из мусора? Оказывается, есть одна возможность. Опасные отходы должны быть полезными. Вот что говорит Пистак на этот раз.

*перевод мультика Пистак с армянского на русский *

Над проектом работали:

Мери Овеян

Шушаник Нерсисян

Эльмира Басмарджян

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում: Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

ա) բնությունը, (բնական զոնա, բնական լանդշաֆտ և այլն),

Բ) հասարակությունը, (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),

գ) բնության, (մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):

Ընդհանուր աշխարհագրությունը ձևավորվում և զարգանում է երեք հիմնական ուղղություններով: Առաջինը բնության և հասարակության փոխազդեցության ուսումնասիրման ու վերլուծության ուղին է: Մի կողմից ուսումնասիրվում են հասարակության զարգացման ու տարածքային կազմակերպման վրա բնական միջավայրի ազդեցությունները , մյուս կողմից` բնական միջավայրի վրա հասարակության ազդեցությունները: Երկրորդը բնական և հասարակական երևույթների տարածքային վերլուծության ուղին է: Ուսումնասիրվում են այդ երևույթների տարածքային կազմակերպման ընդհանուր գծերն ու օրինաչափությունները: Երրորդը երկրագրական և տարածաշրջանային վերլուծության ուղին է: Համալիր ուսումնասիրվում են երկրների և տարածաշրջանների բնությունն ու հասարակությունը՝ իրենց բաղադրիչներով:

Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել հետևյալ կերպ:
1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական, հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար` վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ. դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական մեթոդները և այլն:
5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը համակարգիչների օգտագործմամբ:

Առաջադրանքներ

  • Կետադրել՝

Վրաստանի Հերակլ արքան, պալատական երգչին՝ Սյաթ֊Նովային վտարել էր արքունիքից, բայց կարոտում էր նրա երգերին, սիրատոչոր հուր խաղերին։

Մի օր, այլևս չհամբերելով, իր թիկնապահին ուղարկեց՝ նրան գտնելու և պալատ բերելու։ Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի հրապարակներից մեկում ժողովրդի համար երգելիս։ Վերադարձավ պալատ ու շարունակեց երգել Սայաթ֊Նովան արքունի զեխ խնջույքներում։ Նրա վարդ ու սուսամբար բուրող երգերը մարգարտի պես փայլող արցունքներ էին քամում ունկնդիրների աչքերից։

Բայց չգիտեր բանաստեղծը, որ իր վառվռուն երգերով հրդեհել էր արքայի քրոջ՝ գեղեցկուհի Աննայի սիրտը։

《Աշխարհումս ախ չեմ քաշի, քանի որ ջան ես ինձ համար…》,֊թարգմանում էր քամանչան բանաստեղծի սրտի ելևէջումները։

  • Հոմանիշներ

Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, անդունդ, ճրագակալ, ճառագայթ, հավկիթ, հենարան, ձանձրույթ,

Ձու֊հավկիթ

Նեցուկ֊հենարան

Ճաճանչ֊ճառագայք

Թարթիչ֊արտևանունք

Վիհ֊անդունդ

Աշտանակ֊ճրագակալ

 

 

Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»:

Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպսնսցու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:
Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր: Ուղղակի պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա մի կերպ հարմարեցնեն և ուրիշ ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր տաքանալու համար: Արդեն առավոտյան ժամը տասնմեկն էր:
Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:
Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը պողոտայի անկյունից, մյուսը կողքի՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա անաստված թանկ է մի պստիկ բաժակ հացի օղու դիմաց: Նա մի շնչով դատարկել էր բաժակը, շտապ դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով մի քանի րոպեից հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր փոքրիկ աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:
Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նայեց նրան ու ասաց.
— Քեզ չի կարելի էստեղ մտնել: Գնա տուն:
— Ուր է հայրիկս:
— Էս տղայի հայրիկը ներսն է, — ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Միայն մի պահ նայեցին, հետո նորից անցան խմելուն ու զրուցելուն:
— Քո հայրիկն էստեղ չի, — ասաց մարդը, — ով էլ որ լինի:
— Հարին է, — ասաց Դոնալդը, — Հարի Իֆոն:
— Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:
— Նա ասաց, որ մի րոպե դրսում սպասեմ:
-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:
— Դրսում ցուրտ է, — ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:
— Չգիտեմ ոնց գնամ, — ասաց տղան:
— Ձեր հասցեն գիտես:
Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:
-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:
-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, — համբերությամբ ասաց բարմենը: — Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:
Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.
-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:
-Գնա նստիր, — ասաց բարմենը: — Տղան ճանապարհը չգիտի:
-Միգուցե գիտի, — ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ:
-Հասկացանք, — ասաց բարմենը: Բայց գնա նստիր:
-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, — վրա բերեց ծերուկը:
-Ասացինք՝ նստիր, — գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:
-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա: — Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:
-Ինչ կլինի նստես, — ասաց բարմենը: — Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:
-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, — կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:
-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, — շարունակեց ծերուկը: — Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:
-Հը, ինչ է պատահել, — նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:
-Ոչ մի բան, — ասաց բարմենը: — Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: — Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:
-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: — Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:
Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:
-Այ էսպես, նստիր, — ասաց նա հանգիստ: — Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:
-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, — նորից ասաց ծերուկը:
Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.
-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:
-Էդ ինչի, — զարմացավ ծերուկը:
-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:
-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, — ասած ծերուկը խեղճացած:
-Հասկացանք, — ասաց բարմենը: — Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:
Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:
Էս շիշն իմ հաշվին, — ասաց: — Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:
Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:

-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, — ասաց ծերուկը: — Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:
-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:
-Ես հիմա եմ ուզում գնալ, — ասաց ծերուկը: — Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:
-Դե լավ, — ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: — Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:
-Ասում եմ՝ չես խոսի, էլի, — վրա բերեց ծերուկը:
-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:
Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.
-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:
Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, — կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:
Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.
-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:
Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:
-Ամեն ինչ կարգին է, — ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:
Մի երկու րոպեյից կգա:
էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, — ասաց կինը:
Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:
-Էլգեյլեր, — շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:
-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, — բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:
-Կարիք չկա անհանգստանալ, — վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: — Նա ուղղակի իր ազգանունն ասաց:
— Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, — ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:

Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:
Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:
Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ մկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:
Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.
-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:
Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:
-Ծնված օրից Թիփին կողքիս է, — ասում էր նա, — և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:
-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.
-Հեռուստացույցն ուր է:
-Հեռուստացույց չունենք:
-Չունենք, — ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:
— Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:
Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:
-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:
-Դե լավ, ինչ արած, — ասաց երիտասարդը:
— Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:
-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:
Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.
-Ինչ կասես «Ղողանջուն զանգակների» մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:
-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:
-Շատ լավ, — ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: — Թող «Ղողանջուն զանգակները»լինի:
Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.
-Է, սա «Ղողանջուն զանգակները» չի, ուրիշ բան է:
-Սխալ համար ես սեղմել:
-Ահ, — ասաց երիտասարդը սիրալիր, — ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:
Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:
-Ուր է հայրիկս, — ասաց Դոնալդ Իֆոն:
-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:
Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:
Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:
Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:
Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:
Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:
-Հայրիկս եկավ, — ասաց:
-Դեռ չէ, — ասաց բարմենը:
Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:
-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:
-Ուրեմն հայիկս չի եկել:
-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:
-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, — ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:
— Հենց էստեղ՝ դիմացը:
-Գիտեմ:
-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:
-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:
-Հա, — ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:

-Էդ պիջակը որտեղից է ճարել:
-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:
-Իմ հին պիջակն է, — ասաց բարմենը: — Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:
-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:
-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, — ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:
-Ճիշտ է, — ասաց մյուսը:
-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:
-Բարի գիշեր, — ասաց:
Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:
Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:
-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:
-Չգիտեմ:
-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, — ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:
-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, — ասաց նա վերջապես, — ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:
Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:
-Կգա որ:
-Իհարկե կգա:
-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:
-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.
-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:
-Երբ կգա, — ասաց տղան:
-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:
-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Իրավունք

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Իրավունքի հատկանիշները

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։

Իրավունքի առաջացման տեսությունները

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև: Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից:

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից:

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում: Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ:

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է:

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով:

Իրավունքի աղբյուրները

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

 

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ:                                                Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա

Մ. թ. ա. 83 թին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել:

X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկթյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Իշխանապետության հիմնադիրիշխանը Ռուբեն Ան (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ան (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն

Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Աի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թին  Թորոս Աի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներինԹորոս Ան Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերըորոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոններիԴրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը

Ռուբեն Ա , Կոստանդին Ա , Թորոս Ա, Լևոն Ա , Թորոս Բ, Ռուբեն Բ, Մլեհ , Ռուբեն Գ , Լևոն Բ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջադրանքներ

Ինքդ֊իրեն, դու֊քեզ, դու֊քեզ, ես֊ինձ, դուք֊ձեզ, ես֊ինձնից, դու֊քեզ, դուք֊ձեզ, մենք֊մեզ, ես֊ինձ, ես֊ինձ, ինքը֊իր,

Պետք էր հարցնել իրեն ։
Քեզ չափ մեծամիտ չէ, նրա չափ գոռոզ։
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։
Ինձ համար սա անսպասելի նորություն էր։
Ձեզ վրա հույս մի դրեք։
Հաճախ ինքս դժգոհում եմ ինձնից։
Ես չեմ կարող որևէ դեղատոմս առաջարկել քեզ։
Այդ հարցում ես չեմ կարող ձեզ հետ վիճել։
Մեզ հետ դու անկեղծ չես։
Ինձ մոտ չբանբասես այլևս։
Նա դաժանորեն առհամարհեց ինձ։
Նա ինր տված խոստումը անպայման կկատարի։

И.А.Бунин

ТЕМНЫЕ АЛЛЕИ

В холодное осеннее ненастье, на одной из больших тульских дорог, залитой дождями и изрезанной многими черными колеями, к длинной избе, в одной связи которой была казенная почтовая станция, а в другой частная горница, где можно было отдохнуть или переночевать, пообедать или спросить самовар, подкатил закиданный грязью тарантас с полуподнятым верхом, тройка довольно простых лошадей с подвязанными от слякоти хвостами. На козлах тарантаса сидел крепкий мужик в туго подпоясанном армяке, серьезный и темноликий, с редкой смоляной бородой, похожий на старинного разбойника, а в тарантасе стройный старик-военный в большом картузе и в николаевской серой шинели с бобровым стоячим воротником, еще чернобровый, но с белыми усами, которые соединялись с такими же бакенбардами; подбородок у него был пробрит и вся наружность имела то сходство с Александром II, которое столь распространено было среди военных в пору его царствования; взгляд был тоже вопрошающий, строгий и вместе с тем усталый.Когда лошади стали, он выкинул из тарантаса ногу в военном сапоге с ровным голенищем и, придерживая руками в замшевых перчатках полы шинели, взбежал на крыльцо избы.— Налево, ваше превосходительство, — грубо крикнул с козел кучер, и он, слегка нагнувшись на пороге от своего высокого роста, вошел в сенцы, потом в горницу налево.В горнице было тепло, сухо и опрятно: новый золотистый образ в левом углу, под ним покрытый чистой суровой скатертью стол, за столом чисто вымытые лавки; кухонная печь, занимавшая дальний правый угол, ново белела мелом; ближе стояло нечто вроде тахты, покрытой пегими попонами, упиравшейся отвалом в бок печи; из-за печной заслонки сладко пахло щами — разварившейся капустой, говядиной и лавровым листом.Приезжий сбросил на лавку шинель и оказался еще стройнее в одном мундире и в сапогах, потом снял перчатки и картуз и с усталым видом провел бледной худой рукой по голове — седые волосы его с начесами на висках к углам глаз слегка курчавились, красивое удлиненное лицо с темными глазами хранило кое-где мелкие следы оспы. В горнице никого не было, и он неприязненно крикнул, приотворив дверь в сенцы:— Эй, кто там!Тотчас вслед за тем в горницу вошла темноволосая, тоже чернобровая и тоже еще красивая не по возрасту женщина, похожая на пожилую цыганку, с темным пушком на верхней губе и вдоль щек, легкая на ходу, но полная, с большими грудями под красной кофточкой, с треугольным, как у гусыни, животом под черной шерстяной юбкой.— Добро пожаловать, ваше превосходительство, — сказала она. — Покушать изволите или самовар прикажете?Приезжий мельком глянул на ее округлые плечи и на легкие ноги в красных поношенных татарских туфлях и отрывисто, невнимательно ответил:— Самовар. Хозяйка тут или служишь?— Хозяйка, ваше превосходительство.— Сама, значит, держишь?— Так точно. Сама.— Что ж так? Вдова, что ли, что сама ведешь дело?— Не вдова, ваше превосходительство, а надо же чем-нибудь жить. И хозяйствовать я люблю.— Так, так. Это хорошо. И как чисто, приятно у тебя.Женщина все время пытливо смотрела на него, слегка щурясь.— И чистоту люблю, — ответила она. — Ведь при господах выросла, как не уметь прилично себя держать, Николай Алексеевич.Он быстро выпрямился, раскрыл глаза и покраснел.— Надежда! Ты? — сказал он торопливо.— Я, Николай Алексеевич, — ответила она.— Боже мой, боже мой! — сказал он, садясь на лавку и в упор глядя на нее. — Кто бы мог подумать! Сколько лет мы не видались? Лет тридцать пять?— Тридцать, Николай Алексеевич. Мне сейчас сорок восемь, а вам под шестьдесят, думаю?— Вроде этого… Боже мой, как странно!— Что странно, сударь?— Но все, все… Как ты не понимаешь!Усталость и рассеянность его исчезли, он встал и решительно заходил по горнице, глядя в пол. Потом остановился и, краснея сквозь седину, стал говорить:— Ничего не знаю о тебе с тех самых пор. Как ты сюда попала? Почему не осталась при господах?— Мне господа вскоре после вас вольную дали.— А где жила потом?— Долго рассказывать, сударь.— Замужем, говоришь, не была?— Нет, не была.— Почему? При такой красоте, которую ты имела?— Не могла я этого сделать.— Отчего не могла? Что ты хочешь сказать?— Что ж тут объяснять. Небось помните, как я вас любила.Он покраснел до слез и, нахмурясь, опять зашагал.— Все проходит, мой друг, — забормотал он. — Любовь, молодость — все, все. История пошлая, обыкновенная. С годами все проходит. Как это сказано в книге Иова? «Как о воде протекшей будешь вспоминать».— Что кому бог дает, Николай Алексеевич. Молодость у всякого проходит, а любовь — другое дело.Он поднял голову и, остановясь, болезненно усмехнулся:— Ведь не могла же ты любить меня весь век!— Значит, могла. Сколько ни проходило времени, все одним жила. Знала, что давно вас нет прежнего, что для вас словно ничего и не было, а вот… Поздно теперь укорять, а ведь, правда, очень бессердечно вы меня бросили, — сколько раз я хотела руки на себя наложить от обиды от одной, уж не говоря обо всем прочем. Ведь было время, Николай Алексеевич, когда я вас Николенькой звала, а вы меня — помните как? И все стихи мне изволили читать про всякие «темные аллеи», — прибавила она с недоброй улыбкой.— Ах, как хороша ты была! — сказал он, качая головой. — Как горяча, как прекрасна! Какой стан, какие глаза! Помнишь, как на тебя все заглядывались?— Помню, сударь. Были и вы отменно хороши. И ведь это вам отдала я свою красоту, свою горячку. Как же можно такое забыть.— А! Все проходит. Все забывается.— Все проходит, да не все забывается.— Уходи, — сказал он, отворачиваясь и подходя к окну. — Уходи, пожалуйста.И, вынув платок и прижав его к глазам, скороговоркой прибавил:— Лишь бы бог меня простил. А ты, видно, простила.Она подошла к двери и приостановилась:— Нет, Николай Алексеевич, не простила. Раз разговор наш коснулся до наших чувств, скажу прямо: простить я вас никогда не могла. Как не было у меня ничего дороже вас на свете в ту пору, так и потом не было. Оттого-то и простить мне вас нельзя. Ну да что вспоминать, мертвых с погоста не носят.— Да, да, не к чему, прикажи подавать лошадей, — ответил он, отходя от окна уже со строгим лицом. — Одно тебе скажу: никогда я не был счастлив в жизни, не думай, пожалуйста. Извини, что, может быть, задеваю твое самолюбие, но скажу откровенно, — жену я без памяти любил. А изменила, бросила меня еще оскорбительней, чем я тебя. Сына обожал, — пока рос, каких только надежд на него не возлагал! А вышел негодяй, мот, наглец, без сердца, без чести, без совести… Впрочем, все это тоже самая обыкновенная, пошлая история. Будь здорова, милый друг. Думаю, что и я потерял в тебе самое дорогое, что имел в жизни.Она подошла и поцеловала у него руку, он поцеловал у нее.— Прикажи подавать…Когда поехали дальше, он хмуро думал: «Да, как прелестна была! Волшебно прекрасна!» Со стыдом вспоминал свои последние слова и то, что поцеловал у ней руку, и тотчас стыдился своего стыда. «Разве неправда, что она дала мне лучшие минуты жизни?»К закату проглянуло бледное солнце. Кучер гнал рысцой, все меняя черные колеи, выбирая менее грязные, и тоже что-то думал. Наконец сказал с серьезной грубостью:— А она, ваше превосходительство, все глядела в окно, как мы уезжали. Верно, давно изволите знать ее?— Давно, Клим.— Баба — ума палата. И все, говорят, богатеет. Деньги в рост дает.— Это ничего не значит.— Как не значит! Кому ж не хочется получше пожить! Если с совестью давать, худого мало. И она, говорят, справедлива на это. Но крута! Не отдал вовремя — пеняй на себя.— Да, да, пеняй на себя… Погоняй, пожалуйста, как бы не опоздать нам к поезду…Низкое солнце желто светило на пустые поля, лошади ровно шлепали по лужам. Он глядел на мелькавшие подковы, сдвинув черные брови, и думал:«Да, пеняй на себя. Да, конечно, лучшие минуты. И не лучшие, а истинно волшебные! „Кругом шиповник алый цвел, стояли темных лип аллеи…“ Но, боже мой, что же было бы дальше? Что, если бы я не бросил ее? Какой вздор! Эта самая Надежда не содержательница постоялой горницы, а моя жена, хозяйка моего петербургского дома, мать моих детей?» И, закрывая глаза, качал головой.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы