Նադիր շահ

 Картинки по запросу "նադիր շահ"

Նադիր շահը Աֆշարների արքայատոհմի ներկայացուցիչ է, ով ղեկավարել է 1736-1747 թվականներին: Ծնվել է 1688-ի նոյեմբերի 22-ին, մահացել` 1747 թվականի հունիսի 20-ին:

Պարսիկ մեծ նվաճող Նադիր շահը, կամ Նադիր-ղուլին, ինչպես նրան անվանել են երիտասարդ ժամանակ, սերում է թուրքմենական աֆշար ցեղից: Ծնվել է 1688 թվականի նոյեմբերին սովորական աղքատ ընտանիքում, որը զբաղվում էր ոչխարաբուծությամբ:

Նրա հոր կոնկրետ մասնագիտությունը հայտնի չէ: Տարբեր աղբյուրներ նրան համարում են հովիվ, ուղտապան, կաշեվաճառ և այլն: 18 տարեկանում Նադիր-ղուլին Խորեզմի ուզբեկների կողմից մոր հետ ուղարկվել է ստրկության: Շուտով, դիմելով փախուստի, նա վերադարձավ Խորասան, որտեղ տարիներ շարունակ ծառայեց տարբեր խաների մոտ և ժամանակի ընթացքում ձեռք բերեց ընդունակ զորավարի համբավ: 1722-ին, երբ երկիրը գրավված էր աֆղանցիների ու թուրքերի կողմից, Նադիր-ղուլին դարձավ ավազակապետ, և նրա անունը հայտնի դարձավ ողջ Խորասանում:

Ազդեցիկ խաները ձգտում էին լավ հարաբերություններ ունենալ նրա հետ` Նադիրի ավազակներից գնելով իրենց ունեցվածքը մեծ գումարներով: Շատերը վարձում էին նրա խմբերը ներքին ճակատամարտերի համար: Այդպես Նադիրն անցավ ծառայության հայտնի խան Բաբուլ-բեկի մոտ: Հետագայում` փախցնելով նրա դրստերը, ամուսնացավ վերջինիս հետ: Այդ ամուսնությունից ծնվեց նրա որդին` Ռեզա-ղուլին:

Այդ ժամանակ Կելաթում ապրում էր Նադիրի հորեղբայրը, ով, իմանալով բարեկամի քաջագործությունների մասին, նրան առաջարկեց գալ և մաքրել Կելաթը աֆղանցիներից: Նադիր-ղուլին համաձայնեց և կարճ ժամանակահատվածում այնպիսի վախ ներշնչեց նվաճող ցեղերին, որ նրանք երկար ժամանակ հանգիստ թողեցին երկիրը: Նադիր-ղուլիի հաջողություններով ոգևորված` նրա հորեղբայրը կոչ արեց նրան թողնել ավազակապետի ամոթալի պաշտոնն ու ձեռնամուխ լինել երկիրը օտար նվաճողների դեմ պայքարին: «Միայն այդ ճանապարհով,-ասում էր նա,-կարելի է ներում ստանալ խանից բոլոր չարագործությունների համար, հակառակ դեպքում, քեզ, վաղ, թե ուշ, սպասում է խայտառակ մահ»: Այս խոսքերը Նադիրի վրա մեծ տպավորություն են գործում: Այդ պահից սկսած նա երդվեց բոլոր իր ուժերը կենտրոնացնել երկիրն օտար նվաճողներից մաքրելուն:

Նադիրի առաջին գորը եղավ այն, որ նա ասպատակեց շիայական Մեշխեդ քաղաք ու մաքրեց այն սիստանցիներից: Դրանից հետո նրա անունը հայտնիություն ձեռք բերեց ամբողջ երկրում: 1726 թվականին նա իր զորքով հայտնվեց Մազանդարանում, որտեղ բանակ հավաքեց շահ Թահմազ 2-րդի հետ աֆղանների վրա հարձակվելու համար: Շահ Թահմազը հրավիրեց նրան իր մոտ ծառայության անցնելու: Շուտով շահը Նադիրին հրամայեց ազատագրել Մազանդարանը թուրքմեններից:

Նադիրը շարժվեց Աստրաբադ, իսկ Ֆարնաբադում նա հարձակվեց թուրքմենների վրա ու ոչնչացրեց նրանց: Այնուհետև վերանվաճեց Աստրաբադն ու յուրացրեց թշնամու ողջ ունեցվածքը: Որպես շնորհակալություն շահը նրան նշանակեց Մազանդարանի ու Խորասանի նահանգապետ:

1729-ին Նադիրը շահից թույտվություն ստացավ արշավելու Հերաթ քաղաքը: Ապրիլին բանակը լքեց Մեշխեդը: Ճանապարհին մի քանի ճակատամարտերում հաղթելով աֆղաններին` Նադիրն իր զորքով մտավ Հերաթ և պաշարեց քաղաքը: Շուտով աֆղանները զիջեցին քաղաքը և հունիսին Նադիրի հետ ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի` Հերաթը համարվեց Պարսկաստանի մի մասը և պարտավոր էր ընդունել այն էմիրին, ում կնշանակեր շահը: Պարսիկ բոլոր ստրուկներն ազատություն ստացան: Էմիր նշանակվեց Ալոյարդը:

Կլիմա

Անապատային կլիմայական գոտի  Ալժիրի հարավում 
Աշխարհի կլիմայական գոտիները 
Մուսսոնային քամիները շատ հաճախ դառնում են ջրհեղեղների պատճառ` հատկապես ափամերձ բնակավայրերում:
Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը: 
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը: 
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23օ30՜) և հարավային (հվ. լայն. 23օ30՜) արևադարձերի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20օC-ի իզոթերմերն են (հունարեն «իզոս»՝ հավասար, «թերմ»՝ ջերմություն բառերից): Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66օ30՜) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66օ30՜) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:
Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10օC-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:
Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:
Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250– 300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները:
Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել: 
 
Ինչո՞ւ է փոխվել երկրագնդի կլիման, 
որո՞նք են դրա պատճառները:
Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը նրա պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման: Կլիմայի փոփոխությունների և տատանումների մեջ մեծ նշանակություն ունի ցամաքի և ծովի ընդգրկած տարածքների հարաբերակցությունը: Որպես օրինաչափություն՝ ցամաքային տարածքների ընդարձակումը խստացրել է կլիման. մեծացել են օդի ջերմաստիճանի տատանումները, դիտվել է կլիմայի ցրտեցում:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը (արեգակնային ճառագայթումը նվազում է մինչև 20%-ով):
Կլիմայի ձևավորման վրա բնական գործոնների հետ միասին զգալի է մարդու ազդեցությունը. նրա տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտի գազային կազմը՝ ավելանում է ածխաթթու գազի քանակը, և ուժեղանում մթնոլորտի ջերմոցային էֆեկտը: Արդյունքում բարձրանում է օդի ջերմաստիճանը: Գիտնականների հաշվարկներով XXI դարում երկրագնդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1–3,5օ-ով:
Հայտնի է, որ մթնոլորտում (25–30 կմ բարձրություններում) գոյություն ունի օզոնային շերտ, որը մոլորակի օրգանական աշխարհը պաշտպանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն վնասակար ճառագայթներից: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող քլորաֆտորային (ֆրեոնային) ածխաջրածնական գազերը քայքայում են օզոնային շերտը, որը նպաստում է կլիմայի տաքացմանը և բացասական ազդեցություն թողնում օրգանական աշխարհի վրա:
Կլիմայի տաքացումն աշխարհագրական թաղանթում այժմ արդեն առաջացրել է մի շարք փոփոխություններ. մեծացել է երաշտների և անապատացման հավանականությունը, դանդաղորեն սկսվել են հալվել բևեռային ու լեռնային շրջանների սառցադաշտերը:

Առաջադրանքներ

  1. Գրել տրված երկրների հապավումները։

Ռուսաստան-ՌԴ,

Հայաստան-ՀՀ,

Գերմանիա-ԳԴՀ

Չինաստան-ՉԺՀ

Կորեա- ՀԿՀ

Հարավաֆրիկյան Հանրապետություն- ՀԱՀ

Արաբական Միացյալ Ամիրություններ- ԱՄԱ

Բելառուս- ԲՌ

     2.Բացատրիր տրված առածների միտքը․

Լացն ու ծիծաղը եղբայրներ են — Ուրախությունը ու տխրությունը անբաշան են։

Հարևանի հարսը սիրուն է — Ուրիշինը մեր աջքին միշտ ավելի լավն է երևում։

Ջուր չտեսած՝ մի բոբիկացիր — Ժամանակից առաջ մի ընկի։

 

 

Եղիշե Չարենց․Բանաստեղծություններ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Картинки по запросу "եղիշե չարենց"

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) — 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:
1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում:
1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ.-ին, զինվորագրվելով հայկական կամավորական խմբին, հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը:
Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918-1921թթ.-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև և այլն, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության:
Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913-1916թթ., «Լիրիկական բալլադներ», 1915-1917թթ., «Ծիածան», 1917թ., «Ողջակիզվող կրակ», 1918-1920թթ. և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920-1921թթ.-ին գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:
Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:
Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նաիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ Շավարշը» (ռադիոբեմադրություն): Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, Հայաստանի, Արցախի և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը:
Երևանում կառուցվել է Չարենցի հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Ազատագրական զինված պայքարը Սյունիքում XVIII դարում

<<Ազատագրական զինված պայքարը Սյունիքում XVIII դարում (1722-1730 թթ)>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Սյունիքում XVIII դարում (1722-1730 թթ)>> թեման․
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով Սյունիք ժամանեց Ստեփան Շահումյանը։ Որպեսզի միավորեր հայկական ապստամբ ուժերը։
  • Ե՞րբ տեղի ունեցավ առաջին հաղթական մարտը և ում դեմ։ Տեղի ունեցավ 1722 թվին Ջահանշիր ցեղի դեմ։
  • Հայկական ուժերը 1723 թ․ տեր Ավետիսի և Մխիթար սպարապետի հետ միասին ի՞նչ բերդեր և ամրություններ նվաճեցին։ Նվաճեցին Զևայի բերդը։
  • Ո՞ր բերդը դարձավ Դավիթ բեկի ստեղծած իշխանության կենտրոնը, ճի՞շտ եք գտնում արդյոք ուժերի կենտրոնացումը։Դավիթ Բեկի ստեղծած իշխանության կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը,
  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։ Ասում  էր պարսկական իշխանություններին ճանաչել Սյունիքի իշխանությունը։
  • Ի՞նչպիսի ավարտ ունեցավ 1727թ․ Հալիձորի պաշարումը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։ Դավիթ Բեկը որոշում է կտրուկ շարժումներով գրոհել թշնամուն, և թշնամին տալիս է 13 հազար զոհ, թշնամուց խլում է կողոպուտն ու ավարը։
  • Ինչպե՞ս եք գնահատում Հալիձորի մարտի ժամանակ Դավիթ բեկի ընդունած գրոհի հրամանը, խելամի՞տ եք համարում։ Չգիտեմ
  • Ինչու՞ է 1728 թվականը համարվում ծանր և՛ Արցախի և՛ Սյունիքի ազատագրական պայքարների համար։ Որովհետև մահացան ազատագրական պայքարի ղեկավարները։
  • Պատահակա՞ն եք համարում 1728 թվականին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավարների անակնկալ մահերը։ Երեւի ոչ
  • Ի՞նչ պատճառներով ողբերգական ավարտ ունեցավ հայերի համար Հալիձորի երկրորդ պաշարումը։Տեր֊Ավետիսը վստահելով թուրքերին ամրոցի դռները թողնում է բաց, իսկ Մխիթար Սպարապետը գիշերը լքում է բերդը։ Թուրքերը գիշերը գալիս են թալանում և ավիրում բերդը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կավարտվեր ազատագրական զինված պայքարը Սյունիքում, եթե դավադրաբար չսպանվեր Մխիթար Սպարապետը

99b9fc7d-cce9-408f-bb8e-ec9f90930ab7_800x600

Դավիթ Բեկ. 1945, կտավ, յուղաներկ, Էդուարդ Իսաբեկյան։

Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։Նայեցե՛ք։Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։Հոգևորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք—միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ճգնում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։Ինչո՞ւ է էսպես։Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և՛ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы