Բնագիտական Էկոլոգիական ֆիլմերի շարք

Дядя Ваня Фильм – Урок экологии (0+) Ֆիլմը շատ լավն էր, այս ֆիլմը էկոլոգիայի ուսուցչի մասին է, որը տեսակավորում էր աղբը, պահպանում էկոլոգիական կանոնները։ Իսկ մնացած ուսուցիչները բողոքում էին ասելով, որ տարածքը պոքր է այդքան աղբամաններ դնելու համար, ծնողները նուընպես բողոքում են, որ իրենց երեխաները աղբը տեսակավորում են ։ Եկավ մի օր, երբ ուզում էին դպրոցի մոտ գտնվող այգու տարացքը վերածել առևտրի կենտրոնի առանց թույլտվության։ Իսկ նա համաձայն չեր, և սկսեց իր դասերն այդտեղ անցկացնել։ Աըդ ընթացքում դպրոցը վատ վիճակում էր, ամեն տեղ աղբ, բույսերը թոռոմած, չորացած։ Այդ ժամանակ նրանց կարծիքը փոխվեց։ Եվ սկսեցին օգնել նրան։Մարդիկ չեն գիտակցում հետևանքների մասին, միայն տեսնելով են համոզվում, որ այդ ամենն անհրաժեշ էր։

Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան։

Եթե ապացուցվի, որ հանքարդյունաբերությունն ազդել է Ալավերդի և Ախթալա համայնքների բնակիչների առողջության վրա, ապա փոխհատուցման պահանջով դատական գործընթացներն անխուսափելի են։ Հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկված համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում արդեն երեք օր ուսումնասիրություն է իրականացնում չեխական «Արնիկա» բնապահպանական կազմակերպությունը։ Փորձանմուշներ են վերցնում այդ տարածքներում աճող մրգից, բանջարեղենից, հողից ու մարդկանց մազերից։Անցած տարի նրանք ապացուցել են տարածքի աղտոտվածություն, իսկ հիմա փորձումեն որոշել, թե դրանք արդյոք ազդում են սննդամերքի և մարդկանց առողջության վրա։

Ամուլսար: Վտանգված է արդյոք Սևանա լիճը:

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Սևանա լիճը և Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, ասում են բնապահպանները, երկրաբաններն ու անկախ փորձագետները։ Մինչդեռ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ մտահոգությունները տեղ են գտել իրենց ծրագրում և իրենք նվազագույնի են հասցրել ռիսկերը:

Ալբերտո Մորավիա | Երդում

(1907 – 1990, իսկական ազգանունը Ալբերտո Պինկերլե)
Ալբերտո Մորավիայի ստեղծագործություններն իրենց արտացոլած բազմաբնույթ բովանդակությամբ սիրելի են դարձել ընթերցասեր հասարակության համար: Թեմաները, որոնց անդրադարձել է Ալբերտո Մորավիան, բազում են և բազմաբնույթ` սոցիալական, հոգեբանական, մարդ-քաղաքացու հոգևոր աղքատացման, հեգնանքի ու կասկածամտության մոտիվների, ֆաշիզմի հակամարդկային էության, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերիչ ու մարդակործան հետևանքների շուրջ:
Գրողը հաճախ է անվանել Բոկաչչոյին իր ուսուցիչը, իսկ իր նովելների ցիկլը նմանեցրել է շատ հարազատ «Դեկամերոն»-ին, միայն թե ավելի հոգեբանական, շարժուն և հաճախ անսպասելի վերջաբանով:
Մորավիան հեղինակ է նորավեպերի, պատմվածքների, պիեսների, ճամփորդական նոթերի, վեպի («Ներքին կյանք»):
Հեղինակի համար բնականոն էր տպագրել իր գործերը, ասենք «Հռոմեական պատմվածքները», թերթերում` պարզ, հասարակ, երբեմն էլ դժբախտ մարդուն դարձնելով իր հերոսները, դրանով իսկ գրավիչ դառնալով ընթերցողին:
Մորավիան երկրորդ անգամ ամուսնացել է 1986 թ. իրենից 47 տարի երիտասարդ իսպանուհի Կարմեն Լերայի հետ, տեղի տալով աղմկահարույց խոսակցությունների և ասեկոսեների: Նա կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու էր և Եվրախորհրդի պատգամավոր: Ստացել է մի շարք պարգևներ: Մորավիան մահացել է Հռոմում, 1990 թ. սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո-Վերանո գերեզմանոցում: Հետմահու լույս են տեսել նրա մի շարք պատմություններն ու պատմվածքների ժողովածուները, որոնցից ներկայացնում եմ «Երդում» պատմվածքների թարգմանությունը:

Լավ եղանակի հետ մեկտեղ վերադարձավ նաև ծովի ու ծովային զբոսանքների իմ ցանկությունը: Ողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդ էի եղել, նախ գրիպով ու երկկողմանի թոքաբորբով, որից քիչ էր մնում գնայի այն աշխարհ, ապա գրիպի հետևանքներով: Ի վերջո, չգիտեմ ինչպես, կրկին հիվանդացա, բայց ավելի թեթև: Մինչ այդ ամիսներն անցնում էին, ես, փակված ավտոպահեստամասերի իմ խանութում, մտածում էի ծովի մասին, այնքան գեղեցիկ, իր մաքուր ու մանրահատիկ ավազով, իր միշտ ծփացող և միշտ աշխույժ ու կապուտակ ջրերով, իր բոցակեզ արևով, որն այրում է, թխահարում, սակայն չի քրտնեցնում:
Այնքան մեծ էր ցանկությունս` ծով գնալու, որ այդ մասին երազում էի մինչև իսկ գիշերը և, լողի սեզոնի մոտենալու հետ, ամեն առավոտ դուրս էի գալիս բացօդյա փոքր պատշգամբ` տեսնելու, թե ինչպիսին էր Սուրբ Պետրոսի ետնամասի երկինքը: Այժմ արդեն մայիսի վերջն էր:
Մի շաբաթ օր ասացի Ջինետտային` իմ նշանածին, որ հաջորդ օրը գնալու ենք Կաստելֆուզանո, սեզոնի բացմանը առաջին անգամ լողալու: Հյուրանոցում երկու ընտանիքներով էինք` իմ և նրա, երեխաները քնած էին իրենց մայրիկների գրկում և էլի մի քանի ընկեր կար: Ջինետտան իսկույն նեղացած դեմք ընդունեց. «Ես չեմ կարող գնալ ծով: Գնա´ մեկ ուրիշի հետ»:
– Բայց ինչո՞ւ:
– Գնա´ այնտեղ Տիլդեի հետ, որը քեզ այնքան դուր է գալիս: Ես չեմ գալիս:
Սկսեցի կատաղել. «Բայց ի՞նչ կապ ունի Տիլդեն: Ինչո՞ւ չես ուզում գալ»:
Նա անխոս խոնարհեց գլուխը: Այդ պահին մայրը միջամտեց իշխող տոնով. «Երբ դու հիվանդ էիր, Ջինետտան երդվել է, որ եթե առողջանաս, նա այս տարի չի գնա ծով լողալու: Հիմա դու գիտես, թե ինչու չի կարող գալ քեզ հետ»:
Մնացի ապշած: Մի կողմից պետք է հուզվեի այդքան սիրալիր երդման համար, մյուս կողմից, սակայն, այդ երդումն ի չիք էր դարձնում իմ զբոսանքը: Ասացի. «Քեզ շնորհակալ եմ, բայց ինչ կարիք կար այդ երդումը տալու: Բավական չէ՞ր պինիցիլինը»: Տեղնուտեղը մի շարք առարկություններ հնչեցին բոլոր այդ կանանց կողմից. «Էդպես մի´ ասա…Երևի հենց այդ երդման շնորհիվ ես առողջացել, չի իմացվի…»: Սպասեցի, որ հանդարտվեն և ապա ասացի. «Դե լավ, բայց ես ուզում եմ գնալ ծով և կգնամ: Դու նույնպես կգաս և երդումդ կդրժես»:
– Ես այնտեղ չեմ գա և ոչ էլ երդումս կդրժեմ, իսկ եթե կրկին հիվանդանա՞ս»:
– Քեզ հրամայում եմ այն դրժել:
– Մտքովդ անգամ չանցկացնես,- ասաց նա կամակոր,- քեզ արդեն ասել եմ. գնա ծով Տիլդե´ի հետ:
Այն, ինչ տհաճություն էր պատճառում ինձ, նրա անշնորհակալ լինելն էր: Կարծես թե ինձնից նեղանում էր, որովհետև հիվանդանալով նրան ստիպել էի, այսպես ասած, երդում տալ: Ի վերջո, մի քանի խոսք ու վեճից հետո տեղիցս ցատկեցի՝ գոռալով, որ կգնամ Տիլդեի հետ, քանի դեռ նա չի ուզում և, վե´րջ այս խոսակցություններին:
Գնացի ուղիղ դեպի բար, որտեղ Տիլդեն գանձապահ էր աշխատում: Այդ աղջիկը Ջինետտայի լրիվ հակառակ պատկերն էր: Որքան Ջինետտան մռայլ էր, նյարդային, բարդ, ամբողջովին տրամադրություն ու հոգեվիճակ, նույնքան Տիլդեն պարզ էր, իներտ, անվրդով: Եվ ինչպիսին բնավորությունը, նույնպիսին էլ արտաքինը. Ջինետտան նիհար էր, թուխ, այրող: Տիլդեն շիկահեր էր, գեր, խաղաղ:
Տիլդեին ասացի. «Է´յ, Տիլդե, ուզո՞ւմ ես վաղը գալ Կաստելֆուզանո»: Գիտեի, որ նրա համար ոչինչ չէին նշանակում տղամարդիկ, սակայն ծարավ էր զվարճանքների: Պատասխանեց, ինչպես և պետք էր սպասել, ժպտալով. «Քանիսի՞ն ես ուզում, որ մեկնենք»:
Հաջորդ առավոտյան կապեցի լողավարտիքով տոպրակը մոտոցիկլի բռնակին և ուղևորվեցի Տիլդեի տուն, նրան վերցնելու: Բայց, չգիտեմ ինչու, մի տեսակ խղճի խայթ էի զգում. ի վերջո Ջինետտան այդ երդումն արել էր հանուն իմ սիրո, և հետո, Ջինետտայի և Տիլդեի միջև կար միևնույն տարբերությունը, ինչ կար աչքերը շարժող և «մամա´, պապա´» ասող տիկնիկի ու կենդանի մարդու միջև:
Սուլոցի համաձայն Տիլդեն դուրս նայեց պատուհանից Չինքուե նրբանցքում՝ հոլանի թևերով, հարդարված, դեղին, խոշոր խոպոպներն ուսերին, լանջաբացվածքից կուրծքը լավ ցուցադրած: Ինձ ուրախ կանչեց. «Դե ինչ, սպասենք Ջինետտային»:
Ամպերից ցած ընկա. «Ջինետտա՞ն»:
– Դե այո´: Երեկ երեկոյան եկավ բար և ինձ ասաց, որ իրեն սպասեինք երեքով միասին ծով գնալու համար:
Դեռ չէի հասցրել ուշքի գալ այդ անակնկալից, երբ ահա Ջինետտան` թունավոր ժպիտը շուրթերին, տաք հագնված այդ շոգին, մոխրագույն բրդե հագուստը մինչև պարանոցը. «Դե ի՞նչ, գնո՞ւմ ենք»:
– Լողազգեստ չե՞ս բերել, գոնե կհանվեիր:
– Ես երդվել եմ ոչ միայն չլողալ, այլ նույնիսկ լողազգեստ չհագնել:
– Դե որ խոստացել էիր, կարող էիր ուղղակի մուշտակ էլ հագնել:
– Սա էլ սովորականի նման հագուստ է:
Վերջ, երեքով նստեցինք մոտոցիկլի վրա, Ջինետտան իմ ետևում, Տիլդեն էլ նրա ետևում: Մեկնեցինք, հասանք Ճարտարապետական գոտի, մտանք Կրիստոֆորո Կոլոմբոյի փողոց: Ջինետտան կզակը դրել էր ուսիս և ականջիս մեջ էր լցնում իր դժգոհության թույնը. «Վատ եմ արել, որ եկել եմ, շոգից մեռնում եմ»:
– Իսկ ինչո՞ւ ես եկել:
– Պետք է երախտապարտ լինեիր, դա քեզ համար եմ արել:
– Ես երախտապարտ կլինեի, եթե դու չփչացնեիր իմ զբոսանքը: Բայց կարելի՞ է իմանալ, թե ինչու երդվեցիր:
– Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչու հիվանդացար:
Եվ այսպես շարունակ: Այլևս չէի կարողանում տանել նրա այդ փսփսոցը և, E.U.R.* -ի մոտ, հանկարծ թափով կանգ առա և ասացի. «Հենց հիմա փոխվենք, Տիլդեն գալիս է իմ ետևում նստելու, դու էլ` նրա»:
– Բայց ինչո՞ւ:
– Որովհետև անվերջ խոսում ես, իսկ ես շեղվում եմ և կարող է ընկնեմ փոսը:
Այսպիսով փոխվեցինք տեղերով, և խաղաղվեցի. Տիլդեն, սովորականի պես չէր խոսում, որովհետև ասելիք չուներ:
Հետո, անսպասելիորեն, Նեապոլի խաչմերուկում, ինչ-որ մեկն ուժգին կսմթեց թևս, այնպես, որ քիչ էր մնում իսկապես ընկնեի
փոսի մեջ: Կանգ առա և կատաղած հարցրեցի Տիլդեին. «Է´յ, կարելի է իմանալ, թե քեզ ինչ պատահեց»: Իսկ նա, ծիծաղելով` «Ջինետտան ինձ ասաց, որ կսմթեմ, ես էլ արեցի»:
Հարցրեցի Ջինետտային. «Դու ինչ է, ապո՞ւշ ես, թե՞ ձևացնում ես»: Իսկ նա. «Չկարողացա ինձ զսպել: Դու ինձ համար անդուր ես, գիտե՞ս ինչու: Ես քեզ համար երդվել եմ, իսկ դու, փոխարենը չուզեցիր զոհաբերություն անել և ծով չգնալ»:
– Բայց ամիսներ շարունակ մտածում էի ծովի մասին: Ավելի վատ քե´զ համար. դու չպետք է երդում տայիր:
Ահա և ծովը: Կոլոմբոյի փողոցն ամբողջովին լույսի երիզ էր, որն իջնում էր ցած, հեռու-հեռու՝ ավելի հեռացնելով գյուղը, սոճուտը, կորչելով արևից բռնկված ծովի էլ ավելի վառ լույսի մեջ: Մինչ ցած էինք իջնում, ուրախությունից սկսեցի երգել: Տիլդեն ինձ ձայնակցում էր, իսկ Ջինետտան` լռում:
Ահա և Կաստելֆուզանոյի լայն ճանապարհը, ապա, առողջարաններն անցնելուց հետո, մացառուտները, ծովափն ու ծովը: Կանգնեցրի մոտոցիկլետը, ապա վազքով դեպի ներքև, թփուտների միջով, բռնելով մի կողմից ծիծաղող Տիլդեի ձեռքը և մյուս կողմից`խոժոռադեմ Ջինետտային, որը թողնում էր, որ իրեն քաշելով տանեն:
Ծովափը գրեթե ամայի էր, միայն լողորդների մի քանի խումբ այս ու այն կողմում, մի հին նավամատույց փտած տախտակներով, որը բավականին խորանում էր հանդարտ ծովի մեջ: Ուրախությունից գինովցած, ետ գնացի դեպի թփուտները և մի վայրկյանում մերկացա: Կանչեցի. «Է՜յ, Տիլդե, հանվո՞ւմ ես»: Իսկ նա, մեկ այլ թփի ետևից. «Ես արդեն լողազգեստով եմ»:
Ես այնքան հապճեպ էի հանվել, որ նույնիսկ չէի նկատել, որ լողավարտիք չունեմ: Այն վերցրել էր Ջինետտան մոտոցիկլից իջնելու պահին: Բղավեցի. «Ջինե՜տտա, կտա՞ս լողավարտիքս»:
Իսկ նա, գրգռված. «Այստեղ եմ, ձախի վրա, բռնի´ր»: Զգուշորեն դուրս ձգվեցի, սակայն ոչինչ չտեսա: Նույն պահին ձախից լսեցի նրա չար ձայնը, որը կանչում էր. «Կուկու՜, տե´ս թե ինչ եմ արել»: Շրջվեցի. հագուստները, որ նետել էի գետնին, անհետացել էին: Շփոթված գոռացի. «Ջինե´տտա, վերադարձրու հագուստներս ու լողավարտիքս»: Իսկ նա, չարացած ձայնով, չգիտեմ որտեղից. «Քեզ ոչինչ էլ չեմ վերադարձնի: Արդար չէ, որ ես տապակվեմ արևի տակ, մինչ դու ջրում չփչփացնես ու զվարճանաս»:
– Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ դու երդում ես տվել:
– Մեղքը հենց քոնն է. դու չպետք է հիվանդանայիր:
Մինչդեռ Տիլդեն, սովորականի պես հիմար, գոռում էր. «Դե´, Ատի´լիո, գնանք լողալու»: Իսկ ես. «Չեմ կարող, մերկ եմ»:
Հաջորդեց երկար վիճաբանություն. ես բղավում էի Ջինետտայի վրա, որ վերադարձնի հագուստս, իսկ նա` չէ´ ու չէ´: Տիլդեն էլ կրկնում էր, որ ցանկանում է գնալ լողալու:
Ի վերջո կորցրեցի համբերությունս և ասացի Տիլդեին. «Տե´ս, դու կարող ես դա անել, խլի´ր Ջինետտայից լողավարտիքս»: Իսկ նա ուրախ ձայնով. «Դու ինձ թո՞ւյլ ես տալիս»:
– Իհա´րկե:
Տիլդեին պատկերացնո՞ւմ եք: Մի ցատկ է անում, որ բռնի Ջինետտային, սակայն վերջինս պատրաստ էր փախչելու` հագուստներս թևի տակ: Թփերի միջից, ուր սուզվել էի մինչև կուրծքս, տեսա Տիլդեին` լողազգեստով և Ջինետտային` հագնված, իրար հետապնդելիս ծովափին: Տիլդեն բարեսիրտ ծիծաղում էր, մինչդեռ Ջինետտան լուրջ էր տրամադրված:
Բավականին վազեցին և, ահա, Տիլդեն հասավ նրան ու ձեռքը մեկնեց հագուստներին, որոնք ցած թափվեցին: Ջինետտան շրջվեց: Տիլդեն, որը շարունակում էր ծիծաղել, կռացավ հագուստները վերցնելու: Այդ ժամանակ մի սուր ճիչ լսեցի և տեսա, թե ինչպես էր Ջինետտան բռնել Տիլդեի գանգուրներից ու քարշ տալիս ավազի վրայով, ապա նետեց մի ավազաբլրի վրա, գազանի նման ցատկեց վրան ու սկսեց ապտակներ հասցնել:
Կարող էի թևի շարժումից կռահել, թե ինչպես էր բարձրանում ձեռքն ու իջնում Տիլդեի գեղեցիկ այտերի վրա:
Ճիշտ եմ ասում` այս բռնությունն ինձ ապշեցրեց. դա չար կատաղություն էր, արնախում: Մինչ այդ Տիլդեն վեր կացավ և այժմ հեռանում էր ծովի երկայնքով, ձեռքը` դեմքին, հեծկլտոցներից ցնցվող ուսերով: Գոռացի. «Տի´լդե»: Նա անշուշտ լսեց, բայց թոթվեց ուսերն ու շարունակեց հեռանալ: Ինչ վերաբերում է Ջինետտային, անհետացել էր, իմ հագուստներն էլ հետը` ավազաբլուրների ետևում: Հիմա մենակ էի: Թուփն ինձ թաքցնում էր մինչև կուրծքս, ճիշտ է, սակայն չէի կարող հավերժ մնալ այնտեղ: Մյուս կողմից էլ, մտածել իսկ չէի կարող այնտեղից դուրս գալ այդ վիճակով, համենայն դեպս մինչ այն պահը գոնե, երբ կգնային մի քանի լողորդները, որոնք դեռ երևում էին ծովափի այս ու այն կողմում:
Այդպես կատաղած մնացի չգիտեմ որքան ժամանակ, այրող արևի տակ, ուղիղ ու անշարժ՝ նայելով մացառուտին, որն ինձ շրջապատում էր: Թվում էր, թե տեսադաշտս կորցնելու աստիճան ամայի էր: Հանկարծ շատ մոտիկից Ջինետտայի ձայնն ինձ ստիպեց ցնցվել. «Ինչպե՞ս ես»:
– Վատ եմ,- պատասխանեցի գազազած,- դե´, տուր լողավարտիքս:
Լռություն տիրեց: Ապա ձայնը կրկնեց. «Եթե տամ, փոխարենն ինձ ի՞նչ կտաս»:
Չէի կռահում, թե որտեղ թաքնված կլիներ այդ բոլոր թփերի մեջ, կլոր և մեկը մեկի այդքան նման: Բայց հանգիստ և ուրախ ձայնից ինձ թվում էր, թե տեսնում էի նրան. հանդարտված Տիլդեին հասցրած ապտակներից, լիցքաթափված, ժպտուն, ջերմ ու բարի: Սակայն կոպտորեն ասացի. «Քեզ ոչինչ էլ չեմ տա, ավելին, եթե չվերադարձնես լողավարտիքս, այս անգամ ես կերդվեմ:
– Եվ ի՞նչ կերդվես:
– Կերդվեմ, որ մեր միջև այլևս ոչինչ չի լինի: Ահա իմ երդումը:
Լսեցի նրա ծիծաղը. «Եվ ինչո՞ւ չես երդվում»: Մնացի ամոթահար, որովհետև նկատեցի, որ ունակ չէի այդ երդումը տալ. նրան չափից շատ էի սիրում: Քիչ անց ձայնը կրկնեց. «Դե ինչ, լողավարտիքի փոխարեն ի՞նչ ես տալիս»: Շարժվեցի, որ տեսնեմ, թե որտեղ էր, և թուփը ծակեց մերկ մաշկս առջևից ու ետևից: Հոգոց հանելով ասացի. «Մի համբույր»:
– Ահա´ լողավարտիքդ: Եվ սրընթաց նետեց հագուստս:
Հագա այն, ապա հարցրեցի. «Որտե՞ղ ես»:
– Գնա´ լողալու: Համբույրը հետո կտաս:
Եվ այսպես գնացի լողալու մայիսյան հիասքանչ ջրի մեջ, որն աստիճանաբար բարձրանում էր մինչև կոկորդս, իսկ ես քայլում էի ծովի ավազե հատակի վրայով:
Ի վերջո դուրս եկա ջրից, կրկին բարձրացա լողափ, մտա թփուտների մեջ, պտտվեցի մացառներում: Հանկարծ մի բան ուժգնությամբ թրմփաց վրաս. Ջինետտան էր, կիսաշրջազգեստով, գրկեց պարանոցս ու ծիծաղեց: Համբուրեցի: Ապա ինձ ասաց. «Չկա չարիք առանց բարիքի: Այսպես կարող ենք մի փոքր մնալ միասին, մենակ, առանց Տիլդեի»:
– Իսկ եթե Տիլդեն չվերադառնա՞:
– Օ՜յ, նա կվերադառնա: Հագուստն այստեղ է, և հետո ուտել կուզենա:
Այդպես էլ եղավ: Մոտ մեկ ժամ հետո Տիլդեն մեզ ձայն տվեց` վախեցած ու խղճուկ: Ջինետտան նրան ընդառաջ վազեց, փաթաթվեց: Այնուհետև ինձ կանչեց. «Դե´, գնա մի անգամ էլ Տիլդեի հետ լողա: Ես ձեզ սպասում եմ այստեղ, նախաճաշ կպատրաստեմ»:
Քայլեցի Տիլդեի կողքով, որը շատ ընկճված էր թվում, և ասացի. «Համա թե ապտակներ տվեց Ջինետտան»:
– Գիտե՞ս, երդվել էի, որ նրան այլևս երբեք չեմ տեսնելու:
– Իսկ հետո՞:
– Հետո ի՞նչ, հետ վերադարձա: Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ:

Կենսոլորտ: Գործնական աշխատանք հոդվածների ընթերցման և ֆիլմերի դիտման միջոցով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Ոլորտներից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:Կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը  և կենդանիները, մանրէները և սնկերը,   
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Բույսերի թագավորություն և կենդանիերի թագավորություն։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է:  Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Հանքերի շահագործումը, ծանր մետաղական նյութերով աղտոտված ջրերը,Նուբարաշենի աղբանոցը և այլն։

 

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ    

 

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

     5 մլրդ տարի առաջ։

  1. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը

      Այն տաք օբյեկտ էր, բոցավառվող և ժայթքող գոլորշիներով։

  1. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

       Այդ գոլորշիների դադարացումից հետո անվերջ  ջրեղեղներ էին լինում , փոթորիկներ,            կայծակներ։

  1. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։                                       Դրանք անաէրոբ արարածներ էին առանց ողնաշարի։ Դրանք այսօրվա ընթացիկ բակտերիաների նախնիներն են։
  2. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։                                Ոչ, դա դեռ ոչ-ոքի չի հաջողվել։
  3. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:                                                               Ինքնաբուխ և ստացիոնար վարկած, որը պնդում է, որ կյանքը բերվել է տիեզերքից։
  4. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:                                                                                     Ոչ, այն ապացուցված չէ։

Ինչ է մահը:  

Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Կա տեսություն ըստ որի՝ մահը մարմնի վերջնական նպատակն է: Կյանքի ընթացքում դրա մեջ պարունակվող սպիտակուցները քայլ են կատարում դեպի կառուցվածքի կատարելագործում, և մարմինը շտապում է դրանք տարածել արտաքին աշխարհի հետ: Որոշակի փուլում ոչնչացնելով այս կոնկրետ կառույցների մահը, այն վերազինում է ամբողջ կենսոլորտի ամբողջ բնությունը նոր ավելի բարձր կառուցվածքային բաղադրիչներով, որոնց վրա նորից կառուցվում են ավելի բարձր կառույցներ, որոնք դրանում ավելի բարձր գործառույթներ են ձեռք բերում հենց սրանով է կայանում մահվան անհրաժեշտությունը:

Առցանց ուսուցում մարտի 16-20

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի  հանձնարարություններ

 Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։Ֆրանսիացի քաղաքական գործիչը իր աշխատության միջոցով փորձում էր բացատրել պետության, քաղաքականության, ժողովրդի ու բնական միջավայրի կապը:
  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։ Ֆրանսիացի փիլիսոփան մտածում էր, որ  Հռոմեական կայսրության փլուզման գլխավոր պատճառ էր հանդիսանում երկրի աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը, որոնք էլ խանգարել   են պետության համախմբանն ու կառավարման կենտրոնացմանը:
  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։ Իր աշխատության մեջ նա  անդրադառնում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությանը:
  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։ Ըստ նրա պետության ապագայի ու ճակատագրի վրա մեծ ազդեծություն կարող է ունենալ նրա զբաղեցրած տարածքի մեծությունը, քանի որ տարածությունը քաղաքական ուժ է:
  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։ Իրավաբանը գրել է «Պետությունը որպես կենսաձև» աշխատությունը: Բնատարածքը, որտեղ գտնվում է պետությունը անբաժանելի բաղադրիչ է: Ըստ նրա նաև կարևոր բաղադրիչներ են հանդիսանում՝ պետության մշակույթը, տնտեսությունը, կառավարման ձևը և այլ տարրեր:
  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։ Տեսության հեղինակն էր ամերիկացի պատմաբան և ծովակալ Ալֆրեդ Մեխենը։ Իր տեսության մեջ նշում է, որ պետությանը առավելություն է տալիս ծովային դիրքը:
  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը։ Պոլ Վիդալ Բլաշը չմերժելով Ռատցելի տեսությունը, ավելացնում է, որ նաև կարևոր գործոն է մարդը:
  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։ Պոսիբիլիզմ բառը առաջացել է լատիներեն հնարավոր բառից:
  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։ Զեկուցման հեղինակը՝ Հելֆորդ Մաքինդերն է: Ըստ նրա ելակետային դրույթի՝ համաշխարհային պատմությանը պետք է նայել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն:
  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։Հեղինակը՝ Զիգմունդ Բժեզինսկին է: Այս ցամաքը մերձավորարևելյան այն տարածաշրջանն է, որ շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից ծովերով ոե Պարսից ծոցով: Դա Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման սահմանն է:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատոմությունը, եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։ Հայաստանը լավ վիծակում կլիներ, որովհետև թշնամիներ չեր ունենա։

 Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության գործոնները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության գործոններըթեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ է տնտեսական ռեսուրսը։ Դա նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջությունն է, որն օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։
  • Ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ տնտեսական առաջնային ռեսուրսներ գիտեք։ Թվարկե՛ք  արտադրությունը, արտահանումը, ֆինանսական ներդրումները, զբոսաշրջությունը, ձեռներեցությունը և այլն։
  • Որտե՞ղ է կենտրոնացած նավթի և գազի համաշխարհային ռեսուրսների մեծ մասը։ Թվարկե՛ք դրանցով հարուստ երկները։ Երկու երրրորդը կենտրոնացված է Մերձավոր և Միջին Արևելքում։ Գազով հարուստ է Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱմՆ, Վենեսուելան, Նիգերիան, Ռուսաստանը։ Նավթով հարուստ է՝ Իրանը, Չինաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ, Կոլումբիան։
  • Ինչու՞ են հզորագույն երկրները ցանկանում իրենց ազդեցության տակ պահել նավթով և գազով հարուստ տարածքները։ Ի՞նչ առավելություններ է տալիս դա նրանց։ Աշխարհի ամենաարժեքավոր մթերքներնեն հանդիսանում նավթը և գազը,  երկրներն էլ ձգտում են դրանցից շատ ունենալ, որովհետև այս երկու կարևորագույն մթերքները երկրին հզորություն են տալիս։ 
  • Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում ջրային պաշարներին տիրանալու ձգտումները, թվարկե՛ք մի քանի խնդիրներ։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Պանամայի ջրանցքը։Պանամայի ջրանցը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի, այն կրճատում է ճանապարհային հեռավորությունը Խաղաղ և Անտլատիան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև:
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Սուեզի ջրանցքը։ Այն միավորում է Միջերկրական և Կասպից ծովերը, նրա շնորհիվ կրճատվել է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների նավահանգիստների մինջև եղած ջրային ճանապարհը։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Մալակկայի նեղուցը։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունեն՝ Ջիբրալթարի նեղուցը, Բոսֆորը և Դարդանելը։
  • Համաշխարհային հաղորդակցության ուղիների տեսակետից, ինչպիսի՞ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ որդեգրած հաղորդակցության ուղիների շրջափակումը, մոտակա տարիներին ինչպիսի՞ նշանակություն կունենա ՀՀ-ի համար և ի՞նչ ճանապարհներով կարելի է հաղթահարել շրջափակումը։

 

 

Կենսաբանություն 16-20

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։
Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:
Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:

Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:
Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):

Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:

Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:
Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում:

Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:

Էկոլոգիական գործոններ

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ:

Էկոլոգիական գործոնները դասակարգվում են 3 խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին, մարդածին:

Ոչ կենսածին

Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները, տվյալ տարացքի ռելիեֆը, քամիները և այլն:

Կենսածին

Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույն պես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին 

Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գործունեության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

Ասմունքներ

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Հնչում են օրերը, կանչում են

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Առցանց ուսուցում մարտի 16-20

Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։ Խուսափել հայ վաճառականության մրցակցությունից և հեշտացնել Հնդկաստան մուտք գործելը։
  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։Նա ծնվել է 1726 թ․-ին  Պարսկաստանի Համադան քաղաքում։ Փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ: 1761թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։ Հոր կամքին հակառակ ծառայության է անցնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա, որտեղ ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա և հմտանում ռազմական գործի մեջ։
  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։ 1759թ․-ին Էմինը գալիս է Հայաստան փորձում է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ: Օգնություն է խնդրեում հարևան երկրներից ազատագրական գործում։
  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։Նա ճանաչում է Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը ու Դավիթ Բեկի հետ դաշինք է կնքում։ Շահը կոչ արեց պարսկ. կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ, նաև հրամայում է թուրքերի առաջադիմության ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերեն հայկական իշխանությանը։
  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։ Հարևան երկրների, այսինքն Ռուսաստանի և Վրաստանի, որովհետև նրանց հարևան լինելու պատճառով իրենց հետ ավելի հավանական էր դաշնակցությունը։
  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։ Վանահայրը առաջարկում է էմինին,որ երբ վերադառնա, վրաց թագավորի կողմից իր հետ թեկուզ փոքրիկ ջոկատ ունենա, որպեսզի թուրքերը դրանով համոզվեն, որ վրացիները հակաթուրքական պայքարում հայերի կողմից են։
  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։ Էմինը և Հերակլը սրտապնդիչ նամակներ էին ուղարկում Հովհանին, բայց Երևանի խանի մարդիկ փոստատարին ձերբակալում են, դա էլ Սիմեոն Երևանցու կողմից կշտամբանքի պատճառ է դառնում։ Հրահատի կողմից այդպիսի քայլերը հայ ժողովրդի համար հանդիսանում էին վտանգավոր։
  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։ Էմինը Հայաստան է վերադառնում մնում է Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Մասնակցում է Գանձակի խանի արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած Ճակատամարտին, որում հաղթում է հայկական զորքը։
  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։ Երբ Ռուսաստան էր գնացել լսել էր, որ Շամախիում Խոյի և Սալմաստի քրիստոնյաները կարող են նրան տրամադրել 18հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ, բայց չունենալով պահանջվող գումարը նա չի կարողանում զորք վարձել։ Անհաջողություններից հուսահատված վերադառնում է։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։ Էմմմմ․․․․չեմ կաչող :))))

2-<<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ինչու՞ 1768 թ․-ին հայերի շրջանում Հայաստանի ազատագրության գործի համար մեծ ոգևորություն էր առաջացել։ 1768 թվականին սկսել էր ռուս֊թուրքական պատերազմը, լուրեր էին տարածվել, որ ռուսները զորք են մցնելու Այսրկովկաս։ Հայերը մտածում էին, որ այս պատերազմը Հայաստանին թուրք֊պարսկական լծի տակից կազատագրի։
  • 1769 թ․-ին Մովսես Սարաֆյանը Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարությանը) Հայաստանի ազատագրության գործի համար, ի՞նչ ծրագիր էր ներկայացրել։ Նա առաջարկում է Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուս զորքերի հետ միասին ուղարկել Վրաստան։ Այս ջոկատների հրամանատարները պարտադիր պետք է լինեին հայազգի և ենթարկվեին ռուսական բանակի հրամանատարությանը։ Նաև ծրագրվում էր ընդգրկել Արցախի մելիքներին տրամադրելով նրանց ռազմական հագուստ և զենք։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։ Էմինը Հայաստան է վերադառնում մնում է Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Մասնակցում է Գանձակի խանի արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած Ճակատամարտին, որում հաղթում է հայկական զորքը։
  • Ըստ Մովսես Սարաֆյանի ծրագրի ռուսական զորքերի օգնությամբ Հայաստանի ազատագրումից հետո, ի՞նչ պետք է տեղի ունենար։ Հայաստանն ազատագրելուց հետո ուզում էր ստեղծել հայակական պետություն ու թագավոր կդառնար Արցախի մելիքներից մեկը։
  • Ինչո՞վ էին Հայաստանի ազատագրության գործի մեջ տարբերվում ռուսահայ կենտրոնները։ Դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի քաղաքականությունը և Հայաստանն ազատագրելու հայոց շարժումներն ու ծրագրերը նույնն էին, դա էլ հանդիսանում էր ռուսահայ կենտրոնների կարևորության և առանձնահատկության պատճառը։
  • Ո՞ւմ միջև է կնքնվել 1783թ․ Գեորգիևսկի պայմանագրը և ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան պայմանագրի կնքումից հետո։ Կնքվել է Ռուս-վրացական պայմանագիր ըստ որի՝ Ռուսաստանը պետք էր Վրաստանին վերցներ իր հովհանավորության տակ, ինչպես նաև տրամադրեր զորք։
  • Ինչպիսի՞ նածագիծ էին կազմել Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը և ի՞նչ բանակցություններ էին տանում Ռուսաստանի պետական գործիչների հետ։ Նախագիծը վերաբերվում էր Հայաստանի ազատագրմանը։ Նրանք բանակցություններ էին վարում Ռուսաստանի պետական գործւչների հետ՝ արշավանք կազմակերպելու ու Հայաստանը ազատագրելու մասին։
  • Ըստ Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի նախագծի, ռուսական զորքերի միջոցով Հայաստանի ազատագրությունից հետո, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է տեղի ունենային Հայաստանում։ Ռուսաստանը Հայաստանում պետք է ունենար զորք, որպեսզի երկիրը պաշտպաներ հարձակումներից, նաև հայոց արքան պետք է ընտրվեր ռուսական կայսրի կողմից։ Նաև առաջարկվում էր առևտրական պայմանագիր կնքել,որը Հայաստանին կտրամադրեր Կասպից ծովի ափին նավահանգիստ։
  • Համեմատե՛ք Հայաստանի ազատագրության գործի Մովսոս Սարաֆյանի և Հյուսիսային ծրագրերը, ի՞նչ նմանություններ և տարբերություններ կային։ Երկու ծրագրերն էլ ուղղված էին Հայաստանի ազատագրմանը և ռուսական զորքի կողմից օգնություն էին ակնկալում։ Մեկում Հայոց թագավոր ընտրվելու էր ռուս կայսրի կողմից, իսկ մյուսում Արցախի մելիքներից մեկը։
  • Այս երկու ծրագրերից ո՞րն եք համարում Հայաստանի ազատագրության գործի համար առավել հնարավոր։ Եսիմ 😮
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում գաղութահայ գործիչների Հայաստանի ազատագրման գործի համար Ռուսաստանի հետ կապված հույսերը։ Ռուսաստանը ինչու՞ պետք է Հայաստանն ազատագրեր և արդյո՞ք դա <<ազատագրում>> կլիներ։

 

ՀՀ լավագույն գինիները

  • Արենի

  • Ոսկեվազ

  • ԱրմԱս

  • Արմենիա Վայն

Արենի

AreniVoskehatHinAreni_Rose

Հայկական էնդեմիկ խաղողի այս տեսակը՝ Արենին, մեզ է հասել հազարամյակների միջից՝ գոյատևելով բարձրավանդակային խստաշունչ կլիմային և ձևավորելով իր յուրահատուկ հատկանիշները նստվածքային ապարներով հարուստ հրաբխային հողերից: Ինտենսիվ կլիմայական և հողային պայմանների հակադրությունն այս գինու նրբագեղության հետ պարզապես սքանչելի է: Արենի, Սեյրակ Արենի, Թոզոտ և Մովուզ խաղողներից պատրաստված այս գինին իրենից ներկայացնում է շրջանի գինեգործների դարավոր հմտությամբ ձևավորված ավանդական ասամբլյաժ: Բարդ, բայց միևնույն ժամանակ նուրբ, թեթևակի բարկ այս գինին քիմքին հաղորդում է կարմիր հատապտուղների համ և հաճելի տտիպություն:

Ոսկեհատը՝ ոսկե հատիկներով հայկական խաղողների թագուհին, իր հարուստ և անուշաբույր փնջի շնորհիվ վաղուց արժանացել է ժողովրդի սիրուն: «Հին Արենի Ոսկեհատ» գինին պատրաստված է գինեգործական հազարամյա ավանդույթներով աչքի ընկնող պատմական Արենի գյուղի խաղողի բերքից: Հրաբխային և նստվածքային ապարներով հարուստ Արենիի հողերը, համադրվելով հայկական բարձրավանդակին բնորոշ կլիմային, այս գինուն հաղորդում են յուրահատուկ արտահայտիչ կառուցվածք: Ճկուն և նրբագեղ, ծաղկաբույր այս գինին ունի մեղրի և ծիրանի համ, ախորժելի թեթև թթվություն և հաճելի տտիպություն:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Հաղթանակ

Գինու տեսակ` կարմիր անապակ
Խաղողի տեսակ՝ Հաղթանակ
Թնդությունը՝ 13,5%
Բերքահավաքի տարեթիվը` 2016 Հնացում` Գինին խմորվում է կարասներում և հնացվում է հայկական կաղնուց պատրաստված տակառներում 14 ամսվա ընթացքում:Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Հաղթանակ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա: Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ

Գինու տեսակ` սպիտակ անապակ
Խաղողի տեսակ՝ Ոսկեհատ
Բերքահավաքի տարեթիվ` 2016
Թնդությունը՝ 13,5%
Հնացում` Գինին ֆերմենտացվում է կարասներում և հնացվում հայկական կաղնուց պատրաստված  տակառներում:«Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ»-ը այն հազվագյուտ հայկական գինիներից է, որն արտացոլում է Ոսկեհատ խաղողի տեսակը իր տերուարով: Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Ոսկեհատ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա:Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը:

ԱրմԱս

Կարմիր անապակ գինի

Այս ընտիր ու արտահայտիչ գինին պատրաստված է Կարմրահյութ տեսակի խաղողից` Արենի, Կախեթ ու Մեղրաբույր տեսակների ութ տոկոսանոց խառնուրդով: Նվիրված աշխատանքի արդյունքում ստացվել է արևահամ կարմիր մրգերի, վարդի թերթերի ու համեմունքների վառ համ ու բույր ունեցող գինի: Կարգավորված թթվայնության ու աղաղի համադրության շնորհիվ` գինու վերջնահամը մեղրի, դափնու և վանիլինի համերի խառնուրդն է՝ վայրի ներդաշնակության խառնուրդ:

ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս անաղարտ գինին, որը Կանգուն ու Ռքածիթելի տեսակների խառնուրդ է, հիանալի համադրում է գինու նուրբ բուրմունքն ու արտահայտիչ համը, որոնք հիշեցնում են ծիրանի, կանաչ խնձորի, սպիտակ ծաղիկների ու վայրի բույսերը: Վերջնահամը հայկական մշակույթի նման երկարատև ու վառ է՝ լի զանազան երանգներով:Խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում որպես ապերիտիվ թարմ պանրի տեսականու, բանջարեղենի, ձկան և սպիտակ մսի հետ:

 Արմենիա Վայն

Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատում և ջարդում: Ալկոհոլային խմորում և թրմեցում 10 օր (24-28 0C ջերմաստիճանում): Խմորումն ընդհատվել է ջերմաստիճանի իջեցման միջոցով, բնական մնացորդային շաքարը` 18-45 գ / լ: Մամլում մեմբրանային մամլիչներով: Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա:Արտաքին տեսք` բյուրեղյա մաքրություն, զերծ նստվածքից: Գույնը` սուտակագույն` մանուշակագույն եզրագծով: Բույր` կարմիր հատապտուղներ և սալոր: Համ` հյութեղ, թարմ և հարմոնիկ, ուղեկցվող քաղցրությամբ:

Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատվում և ջարդվում է: Մամլում մեմբրանային մամլիչով իներտ միջավայրում: Պարզեցում ֆլոտացիայի և հանգստի եղանակով: Ալկոհոլային խմորում (14-17 0C ջերմաստիճանում): Խմորումն ընդհատվել է ջերմաստիճանի իջեցման միջոցով, բնական մնացորդային շաքարը կազմել է 18-45 գ / լ Սպիտակուցային կայունացում: Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա: Արտաքին տեսք` փայլուն, թափանցիկ և զերծ նստվածքից: Գույնը` բաց ծղոտագույն` կանաչավուն երանգներով: Բույր` սերկևիլի և դեղին մրգերի նուրբ բույրեր: Համ` մրգային քաղցրության և թարմեցնող թթվայնության հարմոնիկ համադրություն:

 

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы