1․Երկարաժամկետ նախագիծ
Տնային ընտանեկան ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»
Ընթացիկ նախագծեր
2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։
Ջեյմս Ջոյս «Էվելին»
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
Ընթերցողական նախագծի ամփոփում
1950-ական թթ.: Ֆրանսիա: Սեսիլը ծնվել է բուրժուական բարեկեցիկ ընտանիքում: Մայրը մահացել է և նա ապրում է հոր՝ Ռեյմոնի հետ: Հայրը ապրում է թեթև կյանք և չի թաքցնում սիրային կապերը: Դրա կարիքն էլ չկա, քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը: Ռեյմոնը իր հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ Լազուրե ափին են: Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին, նրա հասակակից Աննան: Սա գեղեցիկ և խելացի կին է:Սեսիլը ծովափին ծանոթանում է գեղեցկատես ուսանող Սիրիլի հետ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ տանը մթնոլորտը փոխվում է: Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից: Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ: Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ: Սեսիլը ոչինչ չունի Աննայի դեմ, անգամ համակրում է նրան, սակայն ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի իրենց կենցաղը Փարիզում:Մի օր Աննան, որը տեսնում է ծովափին միմյանց կողքի մերկ պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս չգալ իրենց մոտ, իսկ Սեսիլին նստեցնում է գրքերի առաջ, որովհետև սա պիտի աշնանը հանձնի փիլիսոփայության քննությունը:Սեսիլը հանդիպում է Էլզային և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային է սիրում: Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ուզենա վերադարձնել: Ծրագիրն աշխատում է: Ռեյմոնը սկսում է խանդել: Սեսիլը հասկանում է, որ սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը: Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել սկսածը:Շուտով Սեսիլը տեսնում է Աննային, որը հավաքում է իր ճամպրուկը: Աննան հեռանալու որոշում է ընդունել: Սեսիլը նետվում է նրա ետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել:Երեկոյան Ռեյմոնը և Սեսիլը ընթրում են: Երկուսն էլ հասկանում են, որ պետք է վերադարձնել Աննային: Նամակ են գրում: Հնչում է հեռախոսի զանգը: Նրանց հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից և անդունդն ընկել:Աննային թաղելուց հետո Ռեյմոնն ու Սեսիլը ապրում են ասես այրին և որբը: Մի ամիս ոչ մի տեղ դուրս չեն գալիս: Աստիճանաբար սովորում են ստեղծված իրավիճակին: Սովորում են այն մտքին, որ Աննայի մահը ոչ թե ինքնասպանության, այլ դժբախտ պատահարի արդյունք է: Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով լեցուն կյանքը: Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին: Նրանց թվում է, թե երջանիկ են: Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում, լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է
3․«Իմ գերդաստանը» նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։ Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ, ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։
4․«Ստեղծագործական պատումներ» նախագծով առաջարկում եմ գրավոր պատումների հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։
Երազներ և իրականություն
Բոլորն ունեն տարբեր երազանքներ: Ոմանք երազում են հարստության մասին, իսկ մյուսների համար այդ զարդերը իրենց ընկերները, հարազատները և ընտանիքն է: Մենք բոլորս ունենք յուրօրինակ երազներ: Երբեմն երազները կարող են իրականություն դառնալ, և երբեմն դրանք կարող են միայն երազանք էլ մնալ: Որպեսզի իրատեսական երազանքները իրականան, հարկավոր է ոչ միայն երազել, այլ պետք է նպատակ դարձնել հասնել դրան: Իհարկե, երբ մենք երազում ենք, երբեմն դա կապված չէ իրականության հետ, բայց ինչ է կյանքը առանց երազանքների: Կան մարդիկ, ովքեր երազում են,և դա է նրանց կյանքի գույները: Իրականությունը շատ դաժան է, կյանքի մռայլ կողմը: Բայց որ միշտ, ըստ էության, իրականությունը, դա դառը ճշմարտության նման է, որը մեզ ցավեցնում է լսել կամ ընդունել: Օրինակ ես ապրում եմ իրականությամբ, դես երազկոտ մարդ չեմ, դե իհարկե երազներ ունեմ, բայց դրանք այնպիսին չեն, որ չեն կարող են իրականություն դառնալ: Ես միայն չեմ երազում, ես գործում եմ: Երազը նպատակին նման է, և ես անում եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն դառնա: Միշտ մտածում եմ լավի մասին և միշտ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ոչ թե ես ասացի, որ իրական կյանքում ամեն ինչ սարսափելի է, բայց եթե մի փոքր մտածենք ինչ է կատարվում աշխարհում, սա կհանգեցնի դրան: Իրականությունը մեզ ուժեղ է դարձնում, այն մեզ սովորեցնում է պատրաստ լինել ամեն ինչի և հաղթահարել դժվարությունները: Այն մեզ սովորեցնում է, որ կան նույնիսկ ավելի բարդ իրավիճակներ, քան հիմա: Դրա համար հարկավոր է գնահատել ձեր ունեցածը և մտածել, թե ինչ կարող է լինել ավելի վատ: Պարզապես վայելեք կյանքը, գնահատեք այն, ինչ հիմա ունեք, քանի որ երբ կորցնեք այն, ապա արդեն շատ ուշ կլինի: Ապրելով այսօր հետ մի նայեք, ապրեք ներկայով, մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, մի ստեղծեք ապագան, մինչ դուք պլանավորում եք, մյուսն արդեն գործում է, այնպես որ մի կոտրվեք և լավատես եղեք:

























