Մասնագիտական ստուգատես
Հունվարյան Ստուգատես
Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները
Ինչպիսին կարող է լինել բնական միջավայրի աղտոտումը
Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:
Քանի տեսակ են լինում աղտոտումները, որոնք են դրանք
Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:
Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:
որոնք են Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրները
արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը:
աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի` բնական և արհեստական:
աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիկական և քիմիական:
Ֆիզիկական նյութերի մեջ մտնում են`· Գետերի պինդ հոսքը,· Ռադիոակտիվ տարրերը,· Ջերմային աղտոտում առաջացնող նյութերը,· Աղմուկի ու ցածր հաճախականության վիբրացիայի աղբյուրները:








