Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:  Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

1918

Сергей Параджанов

Сергей Параджанов (Саргис Параджанянц, 1924-1990) — автор нескольких фильмов-шедевров принесших ему всемирную славу. Это — « Тени забытых предков» (1964), « Цвет граната» («Саят-Нова»)( (1969), «Легенда о Сурамской крепости»(1984) и «Ашик-Кериб»(1988). Вклад Параджанова в искусство кино, это прежде всего оригинальный поэтический киноязык, высоко оцененный современниками. В систему его эстетики входило также пластическое искусство, основанное на традициях армянского, восточного и европейского искусства.

Музей С.Параджанова был создан решением правительства Армении в 1988 году после первой выставки в Музее народного искусства. Часть работ с выставки на сумму 40 тысяч рублей была приобретена, остальные С.Параджанов подарил музею. Было выделено соответствующее помещение — два строящихся дома в этнографическом квартале «Дзорагюх» под музей и дом для С.Параджанова. Землетрясение 1988 года задержало строительство и музей был открыт в 1991 году.

Основу собрания составляют более 600 работ С.Параджанова, многие из которых экспонировалась на двух выставках в Музее народного искусства в 1988 и 1989 годах в Ереване, а также обстановка тбилисского дома и личные вещи, перевезенные в Ереван по его воле еще при жизни. За годы существования музея фонды значительно пополнились. Сегодня их количество составляет более 1500 единиц хранения. В фондах музея хранятся письма самого режиссера, а также А.Тарковского, Л.Брик, Ю.Никулина, В.Катаняна и других деятелей культуры.

Произведения С.Параджанова — ассамбляжи, плоские и объемные коллажи, рисунки, куклы, эскизы к фильмам — своеобразная реакция на жизнь и события, его пластическое восприятие мира. Творчество художника не имеет прямых аналогов в мировом искусстве и отличается фантазией, остроумием и артистизмом. Использование разнообразных материалов и предметов придает произведениям особую прелесть и блеск. Многие из них созданы в заключении: Параджанов был отстранен советской системой от кино на 15 лет, из которых 1973-1977 и 1982 провел в тюрьмах и лагерях строгого режима.

В музее использованы художественные и экспозиционные принципы самого С.Параджанова. За 27 лет музеем организовано 64 выставок в 30-ти странах.

Саркис Параджанян — Краткая биография

Сергей Иосифович Параджанов (Саркис Овсепович Параджанян) родился 9 января 1924 года в Тбилиси (на тот момент – Тифлис), в армянской семье. Сергей Параджанов еще в детстве увлекся театром и искусством. В 1942 году Сергей Параджанов поступил на строительный факультет Тбилисского института инженеров железнодорожного транспорта. Однако вскоре он оставил этот вуз и в 1943 году поступил на вокальный факультет Тбилисской консерватории.

В это же время брал уроки танца при Тбилисском оперном театре имени Палиашвили. Во время Второй мировой войны в составе концертной группы выступал в военных госпиталях.

После войны в 1945 году Сергей Параджанов перевёлся в Московскую государственную консерваторию, учился вокалу у известного педагога Н. Л. Дорлиак. Но его привлек кинематограф, и в 1946 году он поступил на режиссёрский факультет ВГИКа, где учился в мастерской И. А. Савченко. В период обучения Параджанова во ВГИКе этот вуз имел славу «окна в Европу».

В 1948 году ученики И. А. Савченко приняли активное участие в съёмках его фильма «Третий удар». В этом же году ученики И. А. Савченко вместе с учителем приступили к работе над фильмом «Тарас Шевченко». По воспоминаниям Г. Г. Мелик-Авакова, именно Параджанов предложил на роль Шевченко тогда ещё молодого актёра С. Ф. Бондарчука.

Судьба режиссёра резко изменилась в 1964 году: на Киевской киностудии Сергей Параджанов снял фильм «Тени забытых предков» по мотивам произведений М. М. Коцюбинского. Этот «эпический сказ» повествовал о жизни гуцула Ивана, о его любви к Маричке, принадлежащей к соседнему враждебному клану. В фильме поднимаются основные философские вопросы, к которым Параджанов вернётся не раз: рок, жизнь и смерть, любовь, телесное и душевное.

12 апреля 1966 года Сергей Параджанов уехал в Ереван и приступил к работе над фильмом «Сая́т-Нова́». В сценарии к нему он реализовал свои предыдущие задумки: лаконичность, скупость средств выражения, практически полное отсутствие речи. При этом одновременно фильм наполнился этнографичностью, психологизмом, символизмом и аллегориями. Режиссёр, как и прежде, поднял глубинные философские вопросы: жизнь и смерть, любовь, плотское и духовное, путь поэта.

Помимо фильмов Сергей Параджанов трудился над созданием изобразительных произведений в технике коллажа. Многие его работы экспонировались на выставках, их собрание можно увидеть в книге Василия Катаняна «Параджанов. Цена вечного праздника».

Скончался Сергей Иосифович Параджанов 21 июля 1990 года от рака легких в Ереване, куда приехал работать над автобиографической картиной «Исповедь».

Լուռ աղմուկ (հեղինակային)

Գլխիս մեջ լուռ աղմուկ է,
Այդ լռության մեջ շատ մտքեր,
Մտքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս,
Այդ լռության մեջ շատ ուժեղ աղմուկ կա,
Խնդիրներ, որոնք դժվար է լուծել,
Փորձություններ, որոնք անտեղի չեն լինում ,
Պետք է ուժեղ լինել,
Բայց գալիս է պահ, երբ հոգնում ես ուժեղ լինելուց,
Պահ, որ մտածում ես, եթե այդ խնդիրը աննդհատ կա, ուրեմն լուծումը սխալ է,
Գիտակցում ես կյանքի կարևորությունը,
Հոգնում լավատես լինելուց,
Բայց լավատեսությունդ, միակ այն բանն է, որից կարող ես կառչել ու շարունակել ապրել։
Լռությանս աղմուկը, որը միշտ կա…
Հիշողություններ, որոնք չես կարող ջնջել,
Հավատ, որը չգիտես ինչպես օգտագործել,
Ում հավատալ, ում` ոչ…
Դրա համար բոլորից սպասում ես ամեն բանի, որպեսզի հետո շատ չզարմանաս,
Որ հետո շատ ցավ չզգաս,
Անսպասելի քայլերն ավելի ցավոտ են։

03.01.2020

Թեստային աշխատանք

Թունավորման պատճառ հիմնականում դառնում են սննդամթերքի հետ միասին օրգանիզմի մեջ հայտնված զանազան բակտերիաները։սննդային թունավորումը կարող է լինել անորակ ու ոչ թարմ մթերքների գործածման հետեւանք։

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։

2. Անհամադրելի սննդամթերք

կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համադրություն են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ:

Ալկոհոլի հետ սունկի օգտագործումը թունավորման ամենից հաճախ հանդիպող պատճառներից է: Մասնագետները պնդում են, որ սխալ է տարածված այն կարծիքը, թե ալկոհոլն ախտահանիչ հատկություն ունի այս դեպքում:

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրություն

Դեմքի սկռաբ երիցուկի թերթիկներով

Screenshot_20200224-215841_Gallery                   20200223_230928

Առաջին հերթին բաղադրության մեջ է մտնում ջուրը, որին հաջորդում է երիցուկի էքստրակտը և ծաղկաթերթերը, որին հաջորդում է խտացուցիչը, ընկուզենի կեղևը, որը թակած է, գործում է որպես մանրացված ֆիլե, գործում է որպես վերջին տեղում պահածոներ, և լրացնում է ցուցակը `Allantoin (ինչը նշանակում է մեղմացնում է մաշկը, նպաստում է բջիջների վերականգնմանը):

Կազմը, իմ կարծիքով, լավն է, բաղադրիչները քիչ են: Ես ուրախ եմ, որ հիմնականում բուսական մասնիկներ են։ Այս գելում մանրահատակները մանրացված են բավականին մեծ քանակությամբ: Բույրը թեթև և նուրբ է, խոտոտած, կարծես երիցուկի հոտ է գալիս: Անհրաժեշտ է օգտագործել ոչ ավելի, քան շաբաթական երկու անգամ։ Դուք պետք է այն կիրառեք մաքրված թաց դեմքի վրա և երկու րոպե նրբորեն մերսեք մերսման շարժումներով: Դրանից հետո պարզապես լվացեք տաք ջրով։ Այն հիանալի փայլեցնում է մաշկը: Սկռաբից հետո մաշկը դառնում է փափուկ և քնքուշ: Կերատինիզացված մաշկի բջիջները, որոնք մեզ հարկավոր չէ , մասամբ հանվում են, մաշկը ավելի թարմ և գեղեցիկ տեսք ունի `նման արտադրանքի կանոնավոր օգտագործմամբ:

Մեյոզ և միտոզ

Միտոզ

ՄիտոզՄիտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Մեյոզ

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

75876_2SBHM9P5_750

Ազատականություն և պահպանողականություն

Ազատականություն

Ազատականություն, լիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:

Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պահպանողականություն

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Առաջադրանքներ

Փոթորկից ծնված — փոթորկածին

Աշխարհով սփռված -աշխարհասփյուռ

Քաջ և կորովի — քաջակորով

Իշխանին վայել — իշխանավայել

Խելքը կորցրած — խելակորույս

Զենք կրող — զինակիր

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ

Աստանդական — թափառաշրջիկ — պանդուխտ

Հանդուգն — համարձակ — խիզախ

Առաքինի — պարկեշտ — հեզ

Հավերժ — միշտ — հավետ

Հին — վաղեմի — նախկին

Ջրի ցայտերը, ժայռակոփ բարձունքիվ թռչելով, կազմում էին երփներանգ ծիածան։

Ժայռակոփ բարձունքիվ թռչելով՝ ջրի ցայտերը կազմում էին երփներանգ ծիածան։

Ջրի ցայտերը կազմում էին երփներանգ ծիածան՝ ժայռակոփ բարձունքից թռչելով։

Լռելյայն ճեղքելով ամբոխը՝ թագավորը իր պահակախմբով մտան վանք։

 Թագավորը իր պահակախմբով, լռելյայն ճեղքելով ամբոխը, մտան վանք։

Թագավորը իր պահակախմբով մտան վանք՝ լռելյայն ճեղքելով ամբոխը։

ԻՆՉՊԵՍ Է ԵՐԵՒՈՒՄ ԵՐԿՐԻ ՈՒՂԵԾԻՐ

Ֆիլմի թարգմանությունը կարդա ներքևում

Ի՞նչպես է երևում երկիր ուղեծիրը, «ինչպես էլիպս» կպատասխանեք դուք, բայց կլինեք մասամբ ճիշտ: Իրականում երկիր ուղեծիրը ունի ալիքաձև էլիպսի ձև: Մենք գիտենք, որ երկրի արագությունը հավասար չէ: Երկրային արագությունը պոխվում է լուսնային օրերի հետ կապված, օրինակ նորալուսնի ժամանակ երկրագունդը պտտվում է մի արագությամբ, իսկ լիալուսնի ժամանակ այլ արագությամբ:
Ճանապարհը, որը անցնում է լիալուսնի ժամաանակ, տարբերվում էկիսալուսնի ժամանակահտվածից: Ավելի կոնկրետ տասնհինգ օրում երկրագունդը կատարում է առանցքի շուրջը 9400 կմ շատ պտույտ, քան հաջորդ տասնհինգ օրը: Նկարի օգնությամբ տեսնում ենք արագության տարբերությունը, որը ամսվա մեջ երկու անգամ բերում է երկրագնդի ճանապարհի փոփոխության:
Լուսինը և երկիրը ձևավորում են մեկ համակարգ, իսկ այդ համակարգը ւնի հավասարակշռության կենտրոն: Հավասարակշռության կենտրոնը, լուսնի և երկրի համակարգը պտտվում է ուղեծիրով անպօպօղ արագությամբ, ինչը ցւցադրվում է նկարում: Այս նկարում ցւցադրվում է երկրի ուղեծիրը ալիքավոր էլիպսի ձևով: Պոնկտուալ գծերը նշված երկրագնդի ուղեծիրում համապատսխանում է ժամանակակից աստղագիտության օրենքներին: Մեր թեորյին համաձայն կես ամսվա ընթացքում երկրագունդը հեռանում է իր սահմաններից և մոտենում արևին 4700կմ-ով: Իսկ հաջորդ կես ամսում հեռսնում էսահմաններից նույն պես 4700կմ-ով հակառակ ուղությամբ : Այդ իսկ պատճառով էլ երկրի ուղեծիրը ունի ալիքաձև տեսք: Նրա համար, որ ուղեծիրը ալիքաձև է ՝ երկրագնդի ճանապարհի երկարությունը ամսվա ընթացքում փոխվում է 9400կմ-ով , և դա կրկնվում է ամեն ամիս: Այն ինչ ասվում է երկրի և լուսնի մասին համազոր է արևի և արեգակնային համակարգի համար:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՒԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարման ձևի առանձնահատկությունները

Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից:

                                        Քաղաքական համակարգ

Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է: Այն սովորաբար բաղդատում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգեր. Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի, որ ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին` ով պետք է իշխանություն ունենա, ինչպես պետք է կրոնական հարցերը կարգավորվեն և ինչ ազդեցություն պետք է ունենա կառավարումը ժողովրդի և տնտեսության վրա: .

                        Սահմանումներ

Ահա “Քաղաքական համակարգի” մի քանի սահմանումներ:

Քաղաքական համակարգը կազմակերպությունների, հետաքրքրված խմբերի (ինչպես քաղաքական կուսակցությունների, արդյունաբերական միությունների, լոբբի խմբերի), այդ կազմակերպությունների միջև հարաբերությունների և քաղաքական նորմերի և օրենքների և նրանց ֆունկցիաները կարգավորող օրենքների (սահմանադրությամբ, ընտրության օրենքով) կայացած համախմբություն է:

Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից (խմբերից):

                               Քաղաքական համակարգերի ընդհանրությունները

փոխադադարձ կախյալ մասեր

Քաղաքացիական մշակույթ

Կառավարություն

Սահմաններ

Քաղաքացիություն

Տարածք

Հարստություն

Քննարկման ընդհատում (անգլերեն՝ Adjournment debate) — ընթացակարգորով ավարտվում է օրենսդիր մարմնի նիստը: Մեծ Բրիտանիայի Համայնքների ատյանում ամենօրյա նիստն ընդհատվում է հետևյալ առաջարկությամբ. «Ատյանն այժմ ընդհատում է նիստը», որից հետո՝ կես ժամ տևող քննարկման ժամանակ, ատյանի անդամները կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կառավարության անդամ չհանդիսացող խպրհրդարանի ամար սա այն հազվադեպ հնարավորություններից մեկն է, երբ նա կարող է քննարկում նախաձեռներլ: Ատյանը կարող է նիստն ընդհատել, եթե անդամներեն անկարգապահ են, կամ ներկաների թիվը քվեակազմ չի ապահովում: Քննարկման ժամանակ կարող է արվել ընդհատման առաջարկություն՝ որոշման ընդունումը խանգարելու նպատակով: Եթե կառավարությունը չի պաշտպանում տվյալ որոշումը, ապա ընդհատումը սովորաբար նշանակում է, որ այն չի ընդունվում[1]:

                                         Հանրապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝հանրապետություններ,միապետություններ:

Հանրապետություն

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

նախագահական,

պառլամենտական,

խառը կամ կիսանախագահական:

Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից: Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի: Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (aանվստահություն հայտնելու) գործընթացը: Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև: Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով: Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով: Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի: Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

նախագահականխորհրդարանական,

խորհրդարանականնախագահական:

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի: Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին:

Ավազակապետությունգողապետությունկլեպտոկրատիա (հին հունարեն՝ κλέπτειν կլեպտոս — գողանալ և κράτος կրատոս — իշխանությունբառացի թարգմանաբար` «Գողերի իշխանություն»), քաղաքական համակարգորը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահինԱվազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:

«Կլեպտոկրատիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է Պատրիկ Մենեյը, նկարագրելու համար խորհրդային կարգերի վերջին և Ռուսաստանի ելցինյան շրջանի պայմանները:[1] Այս հասկացությունը օգտագործել է նաև գերմանացի պատմաբան և լրագրող Գոց Ալին իր «Հիտլերի ժողովրդապետություն» (գերմ. Hitlers Volksstaat) գրքում:[2]

Հայերեն գողապետություն և ավազակապետություն հասկացությունները առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը` նկարագրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգը, որպես «քաղաքացիների հարստահարման գնով իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում»:[3] Դասական ավազակապետություններ են համարվում Մոբուտու Սեսե Սոկոյի իշխանությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆերդինանտ Մարկոսի Ռեժիմը Ֆիլիպիններում, ևն:

Կլեպտոկրատիա տերմինը հետագայում մեծապես ընդլայնվելով` իր մեջ է ընդգրկել նաև ազատական և անարխոկապիտալիստական մեկնաբանություններ, ըստ որի ամեն տեսակ հարկահավաքում «կլեպտոկրատիա» է: Օրինակ Հորստ Վոլֆգանգ Բորգերը գրել է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպիսի գողությունը և թալանը անընդհատ օրինականացվում է: Ուստի կլեպտոկրատիան կարճ և դիպուկ կարելի է սահմանել, որպես քաղաքական շարժառիթով օրինականացված թալան:[4]: Հակառակ սրան` Մենեյը Կլեպտոկրատիայի շարժառիթը չի համարում «քաղաքական», այլ քաղաքականությունը միայն համարում է կառավարության անդամների անօրինանական հարստացման գործիք:

Որպես Ավազակապետության այս երկու իմաստների օրինակ կարելի է համեմատել նավթ արդյունահանող երկու երկրների` Նիգերիան և Նորվեգիան: Նիգերական իշխանության դեպքում ավազակապետություն է` այս բառի նեղ իմաստով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը անմասն է մնում նավթի արդյունահանումից ստացված շահույթից: Սակայն եթե «Ավազակապետությունը» դիտարկվի զուտ ազատությունների և անարխոկապիտալիստական տեսայնկյունից, ապա այն կարելի է օգտագործել նաև Նորվեգիայի նավթի արդյունաբերության դեպքում, քանի որ նավթից ստված շահույթը ոչ թե ուղղակի կերպով վճարվում է երկրի յուրաքանչյուր բնակչի, այլ մի զգալի մասով ուղղվում է կոմունալ (ընդհանուր օգտագործման) ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև պետական ֆոնդերի միջոցով ապագայի համար պահվում է որպես խնայողություն:

Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (անգլերեն՝ Transparency International ) 2004թ.-ի դրությամբ հրապարակել է աշխարհի տաս ամենակոռումպացված պետական-քաղաքական գործիչների ցանկը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы