§ 2․ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Մարդկությանը խիստ հետաքրքրող հարցերից է այն, թե ինչպես են առաջացել
Արեգակնային համակարգը և Երկիր մոլորակը: Առայժմ դրա վերաբերյալ առկա են միայն
գիտական ենթադրություններ՝ վարկածներ, որոնք կարելի է դասա կարգել հետևյալ կերպ՝
միգամածային, պատահարային, երկնաքարային, խորքային գրավիտացիոն և այլն:
Միգամածային վարկածների խմբին է պատկանում Կանտ–Լապլասի վարկածը, որը
XVIII դ. վերջերին իրարից անկախ առաջարկել են գիտնականներ Կանտը և Լապլասը:
Ըստ այդ վարկածի՝ Արեգակնային համակարգի առաջացման ելակետ է համարվում
շիկացած գազերից բաղկացած միգամածությունը, որն անկյունային փոքր արագությամբ
պտտվել է իր առանցքի շուրջը: Ձգողական ուժի ներգործությամբ այն աստիճանաբար
սեղմվել է: Պտտման գծային արագությունն այնքան է մեծացել, որ կենտրոնախույս ուժը
հավասարվել է միգամածության կենտրոնաձիգ ուժին: Դրա հետևանքով միգամածության
զանգվածի մի մասն անջատվել է հիմնական զանգվածից, և առաջացել է պտտվող օղակ:
Հերթով անջատվել են նաև այլ օղակներ, որոնք խտանալով վերածվել են մոլորակների,
իսկ կենտրոնում մնացել է հիմնական զանգվածը, որը ներկայիս Արեգակն է: Այս վարկածը
չի բացատրում երկնային մեխանիկայի, նյութերի ֆիզիկայի շատ հարցեր և չի ընդունվում
արդի գիտության կողմից:
Պատահարային (աղետային) վարկածների խմբին է պատկանում Ջ. Ջինսի վարկածը,
որը առաջարկվել է XX դարի սկզբին: Ըստ դրա՝ Արեգակնային համակարգի մոլորակներն
առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ
առաջացած մակընթացային ալիքից: Դրա հետևանքով Արեգակից անջատվել է
մակընթացային մի վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները: Այս վարկածի
գլխավոր թերությունն այն է, որ ամբողջ Արեգակնային համակարգի առաջացումը
կապվում է պատահական երևույթի հետ: Վարկածն ունի նաև այլ թերություններ:
Երկնաքարային վարկածների խմբին է դասվում Օ. Յ. Շմիդտի վարկածը, որն
առաջարկվել է 1944 թ.: Ըստ դրա՝ մոլորակներն առաջացել են երկնաքարային
գազափոշու ամպից: Այն ենթադրում է, որ մոլորակներն առաջացել են սառը նյու- թից, իսկ
դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հե- տագայում: Ելակետ
ընդունելով Շմիդտի վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա
կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից: Երկրի տաքացումը սկսվել է
կենտրոնից, և ջրի դրենաժային թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի
արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը, և միջուկում այլևս ջուր
չի մնացել: Ջուրն իր հետ բերել է լուծված և հատկապես ռադիոակտիվ նյութեր, որոնք
կուտակվել են միջնապատյանում:
Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի:
Բազալտային լավայի զանգվածի 5–10%–ը ջուր է: Գործող հրաբուխների ժայթքած
մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ
մետր ջուր: Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ
10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից: Շմիդտի տեսակետը
զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը, որը XX դարի
երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը: Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի
տեսությունը` Բելոուսովը Երկրի խորը շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է
ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ: Տաքացումը
նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը, արտաքին
և ներքին միջուկների, միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը: Թաղանթների
շերտավորման հիմնա- կան պատճառ են համարվում տաքացումը, ձգողականությունը
(գրավիտացիան) (որոնք ուղղված են դեպի Երկրի կենտրոն) և կենտրոնախույս ուժերը
(որոնց պատճառն է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը): Սկզբնական համասեռ
երկրագունդը, որի կազմը մոտ էր քարային երկնաքարերի կազմին, տարբերակման
արդյունքում բաժանվել է երկաթ–նիկելային միջուկի, երկաթնիկելայինմագնեզիումային
արտաքին միջուկի, երկաթմագնեզիումսիլիցիումային միջնապատյանի և
ալյումինսիլիցիումային երկրակեղևի: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ
մայրցամաքային տիպի երկրակեղևն առաջացել է օվկիանոսային երկրակեղևից,
հետևաբար` մայրցամաքներն աճել են օվկիանոսների հաշվին:
Այսպիսով՝ երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը
(ծանր նյութերի տեղաշարժը ներքև, իսկ թեթևների մղումը՝ դուրս), ջրի դուրս մղվելը
միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի
քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր հաջող լուծում են ստանում
Շմիդտի տեսության շնորհիվ: Սակայն տեսության մեջ կան նաև թերություններ.
մասնավորապես չի բացատրվում, թե ինչպես է առաջացել երկնաքարային գազափոշու
ամպը: 1970–ական թթ. վերջերից առաջ եկան նոր տեսություններ, որոնք քննադատում
էին Շմիդտի տեսակետը: Կային կարծիքներ, որոնց համաձայն՝ հնարավոր չէ սառը
նյութերի խտացումից Երկրի առաջացումը: Ինչպես տեսնում ենք, Արեգակնային
համակարգի և Երկիր մոլորակի առաջացման մասին վարկածները շատ են, որոնցից
յուրաքանչյուրն ունի իր ճշմարիտ և թերի կողմերը: Սակայն մինչև այժմ համընդհանուր
ճանաչում ստացած տեսություն գոյություն չունի: Երկրագնդի ծագման հարցի
պարզաբանումը սկզբունքային նշանակություն ունի Երկրի վրա տեղի ունեցող մի շարք
երևույթներ ու գործընթացներ մեկնաբանելու համար: Օրինակ՝ օվկիանոսների
առաջացումը առավելապես տեղի է ունեցել խորքից դեպի մակերևույթ մղված ջրի՞ց, թե՞
մթնոլորտի ջրային գոլորշիների խտացումից և այլն:
§ 3․ ԵՐԿՐԻ ՁԵՎԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը. մի հանգամանք, որն իր ազդեցությունն է
թողել նրա ձևի վրա: Նյուտոնը և Հյուգենսը ապացուցեցին, որ երկրագունդը գնդաձև է,
բևեռներից սեղմված, իսկ հասարակածում`
փքված: Այն ունի պտտման էլիպսոիդի (ձվարդի)
տեսք: Նյուտոնը պարզեց նաև, որ
հասարակածի շառավիղը 21,4 կմ–ով երկար է
բևեռային շառավղից: Հետագայում գերմանացի
գիտնական Ի. Լիստինգը Երկիրն անվանեց
երկրակերպ, այսինքն` այն ունի իր ուրույն ձևը`
անհարթ մակերևույթ ունեցող պտտման
էլիպսոիդ: Վերջին ժամանակներս կատարված
ճշգրիտ չափումները ցույց են տալիս, որ Երկիրը
ոչ միայն բևեռներից է սեղմված, այլ նաև
հասարակածի կողմից: Հասարակածը ոչ թե
շրջանագիծ է, այլ էլիպս, որի առանցքների տարբերությունը 425 մ է: Երկրի ձևի և չափերի
մասին գիտելիքները շատ կարևոր են նրա աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող
բազմաթիվ երևույթների առաջացման պատճառները հասկանալու համար: Օրինակ՝
 Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով առաջանում է գիշերվա և
ցերեկվա հերթափոխություն, որը կյանքի գոյության կարևոր պայմաններից մեկն է:
 Գնդաձևության շնորհիվ նույն պահին Երկրի մակերևույթի աշխարհագրական
տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթներն ընկնում են տարբեր անկյան
տակ, որով պայմանավորված՝ առաջանում են ճառագայթման տարբեր
լարվածություններ: Դրա հետևանքն են ջերմային ու կլիմայական գոտիները,
բնական զոնաները:
 Երկրի գնդաձևության, մեծ խտության ու որոշակի չափերի շնորհիվ նրա շուրջը
ստեղծվում է ձգողական (գրավիտացիոն) ուժեղ դաշտ, որը կենտրոնահամաչափ է,
ուղղված է դեպի Երկրի կենտրոն: Բոլոր ընկնող մարմիններն ուղղվում են դեպի
կենտրոն: Ձգողական մեծ ուժի շնորհիվ Երկրից չեն հեռանում օդը, ջուրը, շարժվող
մարմինները: Այս հանգամանքը նույնպես
կյանքի գոյության կարևոր պայմաններից է:
 Երկրի գնդաձևության և ձգողական
մեծ ուժի շնորհիվ միլիոնավոր տարիների
ընթացքում քիմիական ծանր տարրերը
դանդաղ իջել են դեպի կենտրոն, իսկ
թեթևները` բարձրացել վեր: Այդ
պատճառով Երկրի ընդերքում առաջացել են
տարբեր խտության ոլորտներ` միջուկ,
միջնապատյան և երկրակեղև: Ընդ որում՝
կենտրոնից դեպի մակերևույթ
թաղանթներում նյութերի խտությունը փոքրանում է:
Այսպիսով՝ Երկիրը պտտման էլիպսոիդ է (նկ. 22): Նրա միջին շառավիղը 6371 կմ է:
Երկրի ծավալը 1,083 . 1012 կմ3 է, իսկ զանգվածը` 6. 1021 տ: Ժամանակակից
երկրաբանական հետազոտությունների միջոցով պարզել են, որ երկրագունդն
ընդհանուր առմամբ անհամասեռ է՝ կազմված համասեռ ոլորտներից՝ միջուկից,
միջնապատյանից և երկրակեղևից (նկ. 23): Երկրի միջուկը բաժանվում է երկու են
թոլորտի` ներքին և արտաքին: Ներքին միջուկը տարածվում է Երկրի կենտրոնից
մինչև 4980 կմ խորությունը: Այստեղ նյութը նիկելի և երկաթի խառ- նուրդ է, ունի
10,8–12 գ/սմ3 խտություն: Ջերմաստիճանը հասնում է մինչև 5000o, իսկ ճնշումը`
3,5մլն մթնոլորտ: Արտաքին միջուկը 4980–2900 կմ խորությունների միջև է: Այստեղ
նյութի խտությունը 9,4–10,8 գ/սմ3 է, ճնշումը` 1,37–2,7 մլն մթնոլորտ: Այն նույնպես
կազմված է երկաթի և նիկելի խառնուրդից: Միջնապատյանը բաժանվում է երեք
ենթոլորտի: Կազմված է երկաթի ենթօքսիդից, մագնեզիումից, սիլիկաթթվից, ջրից,
ֆտորից և այլ տարրերից: Ստորին միջնապատյանը տարածվում է 2900–1000 կմ
խորությամբ սահմանների միջև, միջին միջնապատյանը՝ 1000 կմ–ից մինչև 300 կմ,
վերին միջնապատյանը` օվկիանոսային երկրակեղևում 5–10 կմ–ից մինչև 300 կմ, իսկ
ցամաքայինում՝ 40–80 կմ–ից մինչև 300 կմ խորությունները: Միջնապատյանի միջին
խորությունը 3–9 գ/սմ3 է: Միջնապատյանում, ըստ խորության, ջերմաստիճանն աճում
է. երկրակեղևի տակ 500–1000 οC, թույլոլորտում (ասթենոսֆերա)՝ 1000–1700 οC է,
միջին միջնապատյանում` 1700–2400 οC, ստորինում` 2400–3500 οC: Թույլոլորտում
առաջանում է սիլիկաթթու, որն առաջացնում է մագմա: Ցամաքային տիպի
երկրակեղևում՝ գրանիտային և բազալտային շերտերի միջև, տարածվում է Կոնրադի
մակերևույթը (Վ. Կոնրադի անունով), իսկ բազալտայինի և թույլոլորտի միջև` Մոխոյի
մակերևույթը (Ա. Մոխորովիչի անունով): Երկրակեղևի հզորությունը հակադարձ
համեմատական է նրա խտությանը: Մեծ խտություն ունեցող օվկիանոսային երկրակեղևը բարակ է, իսկ փոքր խտություն ունեցող ցամաքային երկրակեղևը` հաստ:
Օվկիանոսային և ցամաքային երկրա- կեղևները համարյա նույն ուժով են ազդում
միջնապատյանի վրա: Երկրակեղևի և միջնապատյանի մասին գիտելիքները շատ
կարևոր են Երկրի ընդերքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների առաջացման
պատճառները հասկանալու համար: Այստեղ են ձևավորվում հրաբխային և
երկրաշարժային օջախները, տեկտոնական շարժումները, որոնք էլ մեծապես ազդում
են Երկրի մակերևույթի տարբեր ձևերի առաջացման վրա: Երկիրն Արեգակնային
համակարգի ամենախիտ մոլորակն է: Նրա միջին խտությունը 5,52 գ/սմ3 է:
Քարոլորտի վերին շերտերի խտությունը 2–3 գ/սմ3 է:
Երկրի տարբեր մասերում՝ հատկապես մետաղային հանածոների տարածման
շրջաններում, ապարների տարբեր խտության պատճառով նկատվում են ձգողական
ուժի անկանոնություններ:
Ձգողական ուժի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են ջրոլորտը և մթնոլորտը,
ձևավորվել են Երկրի մակերևույթի ձևերի հիմնական հատկանիշները, Երկրի միջուկը:
Մոլորակի պտույտի և միջուկում նյութերի տեղաշարժերի շնորհիվ առաջանում են
էլեկտրամագնիսական հոսանքներ, և ձևավորվում է մագնիսական դաշտ: Երկրի
մագնիսական առանցքը ձգվում է հյուսիսային և հարավային մագնիսական
բևեռների միջև: Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները չեն
համընկնում, բնականաբար նաև չեն համընկնում մագնիսական և աշխարհագրական
միջօրեականները: Դրանք միմյանցից շեղված են 11,5ο–ով: Դիտարկումները ցույց
են տալիս, որ ժամանակի ընթացքում մագնիսական բևեռները տեղաշարժվում են:
Վերջին տարիներին գրանցվել է մագնիսական բևեռների տեղը. հյուսիսային
կիսագնդում` Կանադական Արկտիկական կղզիների վրա` հս. լ. 77ο31՛, արմ. ե.
102ο48՛, և հարավային կիսագնդում` Անտարկտի դայի արևելքում` հվ. լ. 65ο06՛, արլ. ե.
139ο: Երկրի մակերևույթի վրա նկատվում են մագնիսական դաշտի լարվածության
մեծ տատանումներ (ամպլիտուդաներ): Եթե դրանք ընդգրկում են մեծ մակերես,
կոչվում են տարածաշրջանային անկանոնություններ, ինչպես, օրինակ՝
Արևելասիբիրականը: Կան նաև փոքր մակերես զբաղեցնող անկանոնություններ,
որոնք կոչվում են տեղային: Դրանցից է Կուրսկի մագնիսական անկանոնությունը
(ԿՄԱ): Երկրի մագնիսական դաշտը տարածվում է մթնոլորտում՝ մինչև 80–90 հազ. կմ
բարձրությունները: Դրանից վեր Երկրի մագնիսական դաշտն արդեն անկարող է
լիցքավորված մասնիկներ խլել: Արեգակից եկող լիցքավորված մասնիկներն, ընկնելով
Երկրի մագնիսական դաշտի ոլորտը, խլվում են նրա կողմից: Հենց այդ ոլորտն
անվանում են մագնիսոլորտ: Մեծ էներգիայով օժտված լիցքավորված մասնիկները
կարողանում են ավելի շատ մոտենալ Երկրին և փոխազդելով մթնոլորտի մասնիկների
հետ՝ առաջացնում են բևեռափայլի երևույթը: Մագնիսոլորտը հուսալի կերպով
պահում է դեպի Երկրի մակերևույթ սլացող բարձր էներգիայով օժտված էլեկտրոնների
և պրոտոնների հոսքը, որն էլ Երկրի վրա կյանքի գոյության պայմաններից մեկն է:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ նշանակություն ունեն Երկրի գնդաձևությունը և չափերը:
2. Ինչո՞ւ Նյուտոնի պտտման էլիպսոիդը կոչվեց երկրակերպ:
3. Ինչո՞վ է բացատրվում հասարակածային և բևեռային շառավիղների
տարբերությունը:
4. Որո՞նք են Երկրի գնդաձևության և չափերի աշխարհագրական հետևանքները:
Թվարկե՛ք և մեկնաբանե՛ք դրանք:
5. Ո՞ր շերտերի միջև են Կոնրադի և Մոխոյի մակերևույթները:
6. Երկրակեղևի հզորությունը հակադարձ համեմատական է նրա խտությանը: Փորձե՛ք բացատրել դա:
7. Ինչո՞ւ են անհրաժեշտ Երկրի ձևի, չափերի և ներքին կառուցվածքի մասին
գիտելիքները:
8. Ո՞րքան է Երկրի միջին խտությունը:
9. Ի՞նչ է առաջանում Երկիր մոլորակի շուրջը նրա մեծ խտության շնորհիվ:
10. Երկրի ձգողական ուժն ի՞նչ նշանակություն ունի աշխարհագրական թաղանթում:

Առաջադրանքներ

Մոլի ծխող էր Անդրանիկը։ Բարկ օղին , սև սուրճը և ծխախոտը նրա միակ  սփոփանքն էին օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որը ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, և  նա  գնացող-եկողի միջոցով կապված էր այդ գյուղի հետ։

Անդրանիկը  բաղձանքով էր հիշում Մարնիկի անտառը։ Նա միտքն ուղղում էր դեպի իր բնօրրանը՝ Սուրբ Կարապետի Վանքի պուրակներով։

Ծաղկաձոր

ԾաղկաձորԾաղկաձոր

ԾաղկաձորԾաղկաձորի ճոպանուղի

Ծաղկաձորի հենց անունը խոսում է գեղեցկության և քաղաքի բոլոր հրճվանքների մասին: Այն հայերենից թարգմանվում է որպես «ծաղիկների կիրճ»: Այս տարածքում հայտնաբերված արտեֆակտների համաձայն` Ծաղկաձորի տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, որը հաճույք է պատճառում իր հյուրերին ամբողջ տարվա հիանալի կլիմայով: Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստավայրը, մաքուր օդը և գեղեցիկ բնական տեսարանները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքում անցկացվող հանգստի ժամանակ բոլոր հաճույքների մի փոքր մասը: Տեղը սիրված է նաև պատմության սիրահարների շրջանում: Քրիստոնեական ճարտարապետության ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը Կեչառիսի վանական համալիրն է: Քաղաքում կարող եք գտնել գրեթե բոլոր տեսակի զվարճանքներ, որոնք ձեր ուղևորությունը կդարձնեն հարուստ և անմոռանալի:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ

  • 1

    Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ Ծաղկաձորը գոյություն ուներ որպես բնակավայր մ.թ.ա. III հազարամյակի կեսին: Քաղաքի անվանումը գալիս է Ծաղկունյաց լեռան անունից: Այն հին ժամանակներում կոչվում էր Ծաղկոցաձոր:

  • 2

    Ըստ մի լեգենդի, Փահլավունի գերդաստանի իշխանուհիներից մեկը պահանջել է կառուցել մեծ դղյակ՝ գեղեցիկ հովտում շքեղ պարտեզով: Այնուամենայնիվ, գարնանը մի անգամ բուռն քամի ոչնչացրեց այգին և ծաղիկներ ցրեց ձորը: Ձորի կիրճը ծածկված էր ծաղիկներով, և այդ ժամանակից ի վեր ձորը կոչվում էր Ծաղկաձոր: Արքայադուստրը հորից պահանջել է վանք կառուցել իր ամրոցի մոտակայքում, որպեսզի վանականներն օր ու գիշեր աղոթեն և վերադարձնեն ցրված ծաղիկները:

  • 3

    Այսպիսով կառուցվեց Կեչառիս վանքը: Այստեղ տարբեր երկրներից հավաքականներ պատրաստվում էին օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին: Ավելին, երբ 1972 թվականին Թեղենիսի լեռան լանջին կառուցվեց կաբելային ճանապարհ, Ծաղկաձորը հայտնի դարձավ որպես լեռնադահուկային հանգստավայր:

Ինքնաստուգում

  1. Քանի՞ տեսակի վառելիքներ  դուք գիտեք։Ին՞չու են դրանք համարվում առաջնային։
  2. Ո՞ր էներգիայի աղբյուրներն են համարվում այլընտրանքային։
  3. Ո՞ր Էներգիան է կոչվում երկրորդային, իսկ որը առաջնային։
  4. Ին՞չպես է արտադրվում էլեկտրաէներգիան, ին՞չ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցներ դուք գիտեք։
  5. Որո՞նք են բնական աղետները, ո՞ր աղետներն են կոչվում տեխնածին։

Պատասխաններ՝

  1. Վառելիքները լինում են 3 տեսակ՝ պինդ, հեղուկ ե գազային։ Համարվում են առաջնային, քանի որ վերամշակման կարիք չունեն։
  2. Քամու, արևի և երկրի ընդերքի էներգիա։
  3. Առաջնային են այն էներգիաները որոնք վերամշակման կարիք չունեն, իսկ որոնք որոնք վերամշակվում են երկրորդային են։
  4. Հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների,  ջրաէլեկտրակայանների շնորհիվ։
  5. Բնական աղետներ են՝ երկրաշարժ, տոռնադո, ցունամի, փոթորիկ, և այլն։ Տեխնածին են նրանք, որոնք անկանխատեսելի են։

Բարեկենդանի տոն

og_bun-barekendan.-mardkayin-arajin-erjankutyuny-1527Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:

Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմը: Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էին կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` թե ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու՝ պտտեցնում էին, թոկը ոլորում, որը հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ՝ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները` մյուս տարվա Բարեկենդանին իմանալու, թե «իրենց կյանքից անցնող տարին, որը պատված էր հոգսերով, որքա՞ն էր հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել իրենց անձը»:

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի…»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:

Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա — դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էինծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):

Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը: Այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ:

Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ են` անճանաչելի կերպով դիմակավորված: Խմբում մեկն առանձնանում է հումորով, ճարտարախոսությամբ: Խումբը գալիս է մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: «Խնամախոսները» սկսում են բանակցությունները, խաղի մեջ ներքաշվում են տան անդամները: Խնամախոսները խնդրում են իրենց ներկայացնել «հարսնացուին»: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն: Զավեշտացույցի ժամանակ նյութը ծավալվում է, դուրս գալիս խնամախոսության շրջանակներից, միմյանց հումորով լուրեր են հաղորդում, չարախոսում ուրիշներից: Խաղի պայմանն այն է, որ ներկայացման ընթացքում հնարավորին չափ շատ զվարճախոսեն իրական կյանքից, սակայն դերակատարները պիտի չճանաչվեն տանտերերից: Զանգեզուրում այդ խաղի տարբերակներից մեկն էր «Հարս»-ը: Բոլոր դերերը այս դեպքում կատարում էին տղաները: Նրանցից մեկը հագնում էր կնոջ ու տղամարդու խառը հագուստ և կատարում փեսայի դերը: Մյուսը հարսի հագուստով էր: Հարս ու փեսային ուղեկցում են նվագածուները: Նվագում են հիմնականում շվի: Ծափերի, աղմուկ-աղաղակի տակ հարսն ու փեսան պարելով շրջում են փողոցներով, ապա մոտենում են որևէ մեկի տանը: Աղմուկից տնեցիները դուրս են գալիս:

Որոշ ժամանակ պարելուց հետո ուղեկցողներից մեկը փայտի թրով խփում-«սպանում» է հարսին կամ փեսային:«Սպանվածը հարություն է առնում» միայն այն ժամանակ, երբ տանտերերը նրանց համապատասխան մթերք են տալիս` ձու, ալյուր, պանիր, կաթի սեր, միս և այլն: Խումբը շարունակում է իր այցերը` հաճախ ստվարանալով յուրաքանչյուր հանդիպումից: Բարեկենդանին խաղացվող թատերական զվարճախաղերից մեկը, սակայն, խիստ ընդհանրացած էր Հայաստանի բոլոր գավառներում: Դա «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի»(դատավոր) և այլ անուններով հայտնի ներկայացումն էր, որի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր:

Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Այդ օրն ամեն թաղում կարող էր լինել մի քանի «թլխաղիր»: Զբոսապտույտից հետո «թլխաղիրը» տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ ծեսը «թլխաղիր» կոչվում է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է: Երեկոները, ուրախության թունդ պահին, հանկարծ լսվում են կենդանական անճոռնի ձայներ: Դուռը բացվում է, ներս է ընկնում այլանդակ մեկը` երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով՝ հարձակում է գործում ուրախացողների վրա: Բոլորը թե ծիծաղում են, թե` վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները, սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով, լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաքցնում նրանց թևերի տակ: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում: Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից իր նվերն առնելով, իր բազմաթիվ ընկերների հետ գնում է ուրիշ տեղ: Մեյմունները (մեկ այլ տեղ նրանց անվանում են «Նոզայ») ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ անճոռնի հրեշ, կամ տգեղ ուղտ, կամ սարսափեցնող շվոտ, կամ դև, կամ մի ուրիշ բան: Կատակով խաղում էին գոմշակռիվ, աքլորակռիվ՝ նմանակելով իսկական գոմշակռիվներին ու աքլորակռիվներին: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Երկու ուժեղ մարդ, մեկը` առջևում, մյուսը` ետևում, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որը առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում: Առջևից ուղտի սանձը քաշող մի պատանի էր լինում` նույնպես սև ներկված երեսով ու ցնցոտիներով փաթաթված: Սրանց առջևից գնում էին նվագածուները: Փողոցներով անցնելիս ուղտը և հետևող թափորը կանգ էր առնում մսագործի ու նպարավաճառների խանութների առջև: Ուղտապանը երկարում էր իր ցախոտ ձողը դեպի միսը, դեպի ցուցադրված ապրանքները և պահանջում` առնելով իր ուզածները: Ճանապարհին ուղտին և ուղտամարդկանց գինի էլ էին հրամցնում: Ուշագրավ էր ուղտապարը, որը կատարվում էր հաճախակի քացիներ տալով:

Ախալքալակի Փ, Խանչալի գյուղում երկու կամ երեք երիտասարդ տղաներ, ուղտ ձևանալու նպատակով, իրար կոնքից բռնում, կռանում էին: Սապատը ձևացնելու համար նրանց մեջքին մի փոքրիկ կողով էին դնում ու հին վերմակով ծածկում: Ապա այդ բոլորի վրա, բուրդը դեպի դուրսն արած, գցում էին ուղտագույն մուշտակներ: Կռացողներից առաջինը վերցնում էր երկարաթաթ մի կացին և մտցնում մուշտակի թևերից մեկի մեջ: Կացնի պոչով ձևացվում էր ուղտի պարանոցը, իսկ թաթով` գլուխը: Մուշտակի թևաբերանը մի փոքր կախ էին թողնում, որը ներկայացնում էր ուղտի կախ ընկած շուրթը: Այնուհետև զանգը կախում էին ուղտի պարանոցից, որպեսզի այն հեռվից հեռու ահազանգեր նրա գալուստը: Ուղտը տեր էր ունենում, ով պարանով սանձում էր և առաջնորդում տնից տուն: Այս ձևով նա մուտք էր գործում գյուղի հատկապես այն տները, որտեղ գիշերային խնջույք և տնային խաղեր կազմակերպած ունևոր ընտանիքները, համախմբված մի տեղ, «բարեկենդան-փոորեկենդան» էին անում:

Տիրոջ կողմից առաջնորդվելով գոմի օդաները, ուղտը (առջևի դերակատարը) ուղտանման կառանչում էր և, գլուխն ու պարանոցը զանգով ճոճելով աջ ու ձախ, ահազդեցիկ ձևեր էր անում: Նրա մուտքը իսկույն շեղում էր տվյալ ընտանիքի ժամանցի եղանակը: Երեխաները սարսափահար ընկնում էին մեծերի գիրկը: Կանայք ճչում էին, երբ ուղտը փորձում էր իրենց կծել կամ երեխա «կուլ տալ»: Պատանիները երգեցիկ ձայնով ասում էին.

Մուկն անկաջ ունի,
ուղտը չունի՜,
Մուկն անկաջ ունի,ուղտը չունի՜…

Եվ, որովհետև ուղտը «հասկանում» էր նրանց այդ արհամարհական խոսքերը, կառանչում, հարձակվում էր նրանց վրա ու ահաբեկում էր: Ուրախ ծիծաղը և ահաբեկման աղաղակները խառնվում էին իրար: Ուղտը տիրոջ հետևյալ երգով ուղտապար էր խաղում` ճոճվում էր, զանգ էր զնգացնում, առաջ էր գալիս ու ետ գնում:

Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜.
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜:

Ուղտախաղը տևում էր 10–15 րոպե, որի համար ուղտատերը, նախապես պայմանավորված լինելով, տանտիրոջից որևէ նվեր էր ստանում: Երբ ուղտախաղը գյուղում ավարտվում էր, դերակատարները հավաքած միջոցներով խնջույք էին կազմակերպում: Տարոնում Բարեկենդանին փայտե ձի էին պատրաստում և, համապատասխան զարդարանք տալուց հետո, խմբով շրջեցնում էին գյուղի մեջ: Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնքան, որքան աշխարհականները, ենթարկվում էին բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը: Վանքերում այդ օրերը կոչվում էին Աբեղաթողի օրեր: Ստ. Մալխասյանցի ստուգաբանությամբ` բառը կազմված է «աբեղա» և «թողուլ» (թողնել, արձակել) բառերից և նշանակում է աբեղաների թողություն, արձակում վանական խիստ կյանքի կանոններից: Ազգային հինավուրց տոնը այդպես է կոչվել քրիստոնեության հաստատումից հետո, որով հայ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար սահմանել է որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն–յուղեղեն–կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլ հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանվորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին կամ Ակլատիզը (Ախելուծ, Ախալոճ, Ախըլոջ, Ախացել, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպապ, Պապի պուլուլ, Որոջբեկ, Ֆռիկ): Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.

— Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:

Կարնո հայերի մոտ այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

— Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս:

Յոթ փետուրները, որ Մեծ պասի յոթ շաբաթներին էր համապատասխանում, յուրատեսակ օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում մեկ փետուրը հանվում էր: Շատերն ամեն շաբաթվա փետուրը հանելն ուղեկցում էին բնորոշ երգերով: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը: Ամենուր Ակլատիզ-Պաս պապին հատկացվում էր պասը հսկող դեր: Նա շարունակ ճոճվում էր կրակի, ծխի և օդափոխության շնորհիվ: Թելը պտտվում էր մեկ`մի, մեկ` մյուս ուղղությամբ, այդ պատճառով էլ Սասունում այն կոչվում էր «ֆռռիկ»: Նրանով վախեցնում էին երեխաներին, որ հանկարծ սրանք Ուտիսի կերակուրներ չուտեն: Զանազան պատմություններ էին պատմում Ուտիս տատի և Պաս պապի հակադրությունների մասին, որն արտահայտվում էր նրանց մշտական վեճով: Ըստ լոռեցիների Պաս պապը լոբոճաշի մեծ շերեփով խփում էր տատի (Ուտիսի) գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի մսեղեն կերակուրներով է կերակրում և հոգին տկարացնում գեր մարմնի մեջ: Իսկ պասի վերջում ուրախ և առույգ տատն էր գալիս ու, մածնի յուղոտ շերեփով խփելով Պաս պապի գլխին՝ դուրս անում նիհար, չորացած պապին: Այնթապցիները, ովներք փետրազարդ սոխը կոչում էին Խուճուճիկ, Մեծ պասի վերջին օրն այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց պատկերացումների սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն ամբողջովին` թռչուն, որ թռչում-գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով: Մեծ Պասի հենց առաջին օրն ամեն տուն թխում էր յոթ  անալի բաղարջ` ի նշան պասի յոթ շաբաթվա: Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում է, և այսպես շարունակվում է քառասնօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ուներ իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված էր Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյանը, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսի հարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:

Սպիտակուցներ 

Սպիտակուցներ, բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզիսպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Առաջադրանքներ

  1. Բառերը գրել՝ միասին, առանձին կամ գծիկով․

 

  1. Կողք կողքի, երեքհարյուամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, գյուղից գյուղ, ինչ-որ բան,
  2. Մինչև անգամ, ծանոթ-անծանոթ, հինգ հազար վաթսուն, ուս ուսի։
  3. Մեծ-մեծ, հրամկազմ, ծեր ու մանուկ, հյուսիս աևելք, մանր-մունր,
  4. Նորզելանդական, լեփ-լեցուն, ձեռքբերում, ձեռք բերել

 

Լևոն Ա

Levon I.gif

Լևոն Ա Ռուբինյան (11-րդ դար — փետրվարի 14, 1140ԿոստանդնուպոլիսԲյուզանդական կայսրություն), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Կիլիկիայի Հայկական Թագավորություն1135 Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Տորնադո

Տորնադո, մթնոլորտային մրրիկ։

Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500:

Տորնադոներն ունենում են.

  • վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին,
  • ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։

Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։

Հ․Թումանյան ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы