Գյումրի ֆիլմադարանի իմ դիտած ֆիլմերը՝
«Կտոր մը երկինք», Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա 1980 թվականին նկարահանված ֆիլմ։
Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։
Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։
Ֆիլմը ես էլի էի դիտել, սակաըն դա շատ վաղուց էր, հիմա նայելով ավելի ուշադիր էի։ Ֆիլմը ցավոտ էր, իրականու այն այպիսի էմոցիաներ պարգևեց, որ չեմ կարողանա բառերով բնութագրել։
Մեր մանկության տանգոն
Մեր մանկության տանգոն, 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։
Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։
Այս ֆիլմը ես ամբողջական առաջին անգամ եմ տեսնում, մեջս միայն տպավորվել էր այն պահը , երբ Վարդուշը իր զավակների հետ անցնումեր ու բարձր ծիծաղում իրա ամուսնուն ապացուցելու համար, որ նրանք շատ էլ լավ են։ Բայց հիմա դիտելով ամբողջը համարյա ամեն դրվագ հիշում եմ ։ Իրոք այս ֆիլմով կարելի է հպարտանալ, ու ընդհանրապես բոլոր հին հայկական ֆիլմերով։
Հին օրերի երգը
Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը
- Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։
- Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։
- Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։
- Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։
- Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։
ՈՒրախ ավտոբուս
«Ուրախ ավտոբուս», 2001 թվականին[2] նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։
Հրաշք կինո, խորությունից մարդու մարմիննա փշաքաղվում: Հայկական կինոարտադրության ամենախորիմաստ ֆիլմերից մեկը , երբ ցավն ու ուրախությունը կողք կողքի են կանգնած : Ալբերտ Մկրտչյանի հերթական ոսկե աշխատանքը : Ինչքան ասելիք կա Գագիկի կերպարում , լռող աչքերում : Ինչքան ցավ կա էս ֆիլմում : Դաժան ես ընկեր Սաթենիկ , դաժան ….