Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սահադաշտ

 Երկրորդ անգամ էի Իրինա Ռոդիանաի սահադաշտում, սահել շատ եմ սիրում, այդ պատճառով էլ չզգացի ժամանակն ինչպես թռավ; Բայց այս անգամ գալուս նպատակն այլ էր։ Ես որոշել էր որ ինչ գնով էլ լնի պետք է ընկերուհուս սահել սովորեցնեմ, եթե անգամ ինձ սահելու ժամանակ չմնար։ Մեր մյուս ընկերուհու օգնությամբ նրան ել սահել սովորեցրինք, որից բոլորս շատ ուրախացանք ։

Ինձ մնար սահադաշտից դուրս չէի գա ։ )

Թափառումներ Գյումրիի փողոցներով

Գնացքի պատուհանից նայելից հազար ու մի մտքեր են գալիս դիմացդ, հիշողություններ. Այդտեղից կյանքն այնքան հեքիաթային է թվում, որ կարող ես անվերջ նայել և մտածել։

Հիմա ես կպատմեմ մեր երեկվա ճամփորդությունից։

Երեկ մենք գնացքով ուղևորվեցինք դեպի գյումրի։ Մոտ 3-ից 3 ու կես ժամ ճանապարհ էր։

Գնացքում մտերմիկ ժամանակ անցկացնելով չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք։ Գնացքում ցուրտ էր, քան որ այն հին էր, իսկ մենք նստել էինք ամենավերջին վագոնում։ Սկզբում երգում, պարում էինք , որից էլ շատ ծիծաղելի դեպքեր եղան, հետո մեզնից մի մասը խաղեր խաղացին, որի հետևանքով էլ պարտավորված եղան շատ ռիսկային և խենթ քայլերի գնալ։: )

Գնացքում ես մի պահ որոշեցի նկարել, որով փորձում էի փոխանցել ամբողջ մթնոլորտը։ Նկարում էի այն ամենը, ինչ այդ պահին տեսնում էի․

Սա էլ իմ անհասկանալի խզբզոցները

Վերջպես երբ տեղ հասանք, բոլորս սառած էինք և քայլոելով գնում էինք թանգարանք, սկզբում սխալ ճանապարհով, իսկ հետ էլ անիմաստ, քանի որ իմացանք, որ թանգարանը փակ էր։ Բայց մեզ օգնության հասավ ընկ․Էլյաի ընկերը՝ ընկ․ Վոլոդյան։ Նրա հետ մենք շրջեցինք պատմական վայրերով։ Իհարկե ես, ես չէիլինի, եթե չսայթաքեի և չնկնեյի : )

Եղանք այնտեղ, որտեղ ժամանակին ֆիլմեր էին նկարահանել։ Օրինակ՝ «Մեր մանկության տանգոն » ֆիլմի բակը, որտեղ մեզնից միքանիսը երգ դրեցին, և սկսեցին պարել, տեսանք «Վառեմ Մարեմի բալկոնը» : )

Գնացինք եկեղեցի, մոմ շատերը վառեցին, և գնացինք հաց ուտելու «Պոնչիկ-Մոնչիկ»- ում։ Մի լա՜վ ուտելուց հետ, քայլքով նորից վերադարձանք կայարան։)

Հետ դարձին արդեն գնացքը նոր էր, տա՜ք․․․

Ջերմ միջավայր, խինդ, ծիծաղ, ամեն ինչ շատ լավ էր, բայց ․․․

Ա՜խ այդ բայցը․․․ Մենք «խանգարում» էինք մնացած ուղևորներին մեր ուրախ տրամադրությամբ, արդյունքում փոքրիկ վեճ կայացավ, որն ավելի լավ է չհիշել։ Բայց դա էլ մեզ չխանգարեց օրն լավ ավարտելու համար, ամեն ինչ լավ էր, հաճելի, մտերմիկ և անմիջական միջավայրը ,մի խոքով դրական էմոցիաներս շատ էին ։

Ամեն ինչ կտայի, նորից այդ գնացքում ընկերներիս հետ հայտնվելու և ամեն մի անցկացրած րոպես վերապրելու համար․․․

Մի բան էլ, այս ամենն գրել եմ թերթի վրա հանգիստ երաժշտության ներքո, որպեսզի կարողանամ փոխանցել հոգուս ամբողջ ջերմությունն այդ օրվա հետ կապված։ Չգիտեմ ինչքանով է ստացվել, բայց շնորհակալ եմ բոլորին այս օրն իրենց թեկուզ փոքր բայց դրական շողերով լցնելու համար։ )

Մարզական Ստուգատես։ Ջրվեժ

Այսօր՝ հունվարի 24֊ին մենք ճամփորդեցինք դեպի Ջրվեժ։ Ճանապարհին անցնում էինք  Չարենցի կամարի կողքով և բնականաբար կանգնեցինք։ Այնտեղ աննկարագրելի գեղեցիկ էր ։ Մենք փոքր խմբով հավաքվեցինք և սկսեցինք արտասանել 《Ես իմ անուշ Հայաստանի》 բանաստեղծությունը։IMG-12fec39ea1bdb867d31556b0b9543fb9-V

IMG-20200124-WA0028IMG-f3d0ca6af018fce27aa30d5d8da545f4-V

Քիչ անց մենք գնացինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի ։ Այնտեղ հոգևոր երգեր կատարեցինք, մոմ վառեցինք և գնացինք Ջրվեժի արգելոց։

IMG-5513dc1a2fa446600fd466e15ccf8f56-V

Այնտեղ մենք  ձնագնդի խաղացինք, սահնակ և դահուկներ քշեցինք, մի լավ ուրախացանք։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Շատ հավես օր ունեցա, չէի ուզում ավարտվի։

Մարզական Ստուգատես։ Սահադաշտ

Այսօր հունվարի 23֊ն է , և մենք աղջիկներով գնացինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ։ Սա իմ առաջին անգամն էր և շատ լավ անցավ։ Ես առաջին անգամի համար հրաշալի սահեցի։ Ես մտածում էի,որ կարող է ընկնեմ, բայց չնկա ոչ մի անգամ ։ Կարևորը ինքդ քեզ վրա վստահ լինես ու չվախենաս, և ամեն ինչ կստացվի։ Հրաշալի օր էր, չէի ուզում ժամանակը ավարտվեր, ուզում էի անվերջ սահել։ Խոքեր չունեմ, անմոռանալի օր էր, հիանալի և դրական էմոցիաներ, ես ինձ զգումս էի այնպես, կարծես թևեր ունենաի, շատ թեթև և հանգիստ զգացողություն, մի պահ կտրվում եի աշխարհից։

Это слайд-шоу требует JavaScript.