Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հագուստի թվային մոդելավորում․ Դիջիթեք

Նախագծի հղումը

Այս դասընթացի ժամանակ, մենք Gravit ծրագրի օգնությամբ սովորեցինք մոդելների էսքիզներ նախագծել։ Առաջին դասին ուսումնասիրեցինք ծրագրի գործիքները։ Սկսեցինք հասարակ պատկերներից, ապա անցանք մոդելներին։ Ճիշտնասած մի փոքր դժվար էր ամենասկզբում, բայց ժամանակի ընթացքում սկսեց նույնիսկ դուր գալ։ Ահա և իմ աշխատանքը՝

Հագուստի մոդելավորում , կար ու ձև

Այս աշխատարանի ժամանակ կսովորեք կարել, և հագուստների գծագրեր ճիշտ ձևելու համար։ Ըստ գծագրերի կարելու ենք մուլտիկներ և հանենք փոքր լեկալներ( մուլտիկները շորերի փոքր նմուշներն են, որոնց կտորները տրամադրում ենք մենք) ։

Անհրաժեշտ նյութեր՝

  • Մեծ վանդակավոր տետր
  • Մաշտաբային քանոն
  • Ա4 թղթեր
  • Կարմիր, կապույտ գրիչ
  • մատիտ ռետին

Օր 1

  • Ըդհանուր գաղափար կար ու ձևի մասին
  • էկոպայուսակներ

Օր 2

  • մազակալներ

Օր 3

  • Չափսեր վերցնելու կանոններ
  • Կտորի հաշվարկ

Օր 4

  • Բլուզի գծագիր
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկներ

Օր 5

  • Ուղիղ կիսաշրջազգեստի հիմքի գծագրի կառուցում
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկներ

Օր 6

  • Hoodie գծագիր
  • ըստ ցանկության ինչ որ բան կարել

Օր 7

  • Կիսաշրջազգեստներ
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկները

Օր 8

  • Թևի գծագրի կառուցում
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկները

Օր 9

  • թևի տեխնիկական մոդելավորում
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկները

Օր 10

  • Տաբատի գծագրի կառուցում
  • հանել լեկալներ
  • կարել մուլտիկները

Նախագիծը կազմողներ՝ Շուշանիկ Ներսիսյան, Էլմիրա Բասմարջյան

Կիսամյակային հաշվետվություն《Էսքիզային գրաֆիկա և կոմպոզիցիայի հիմունքներ》

Տարին սկսել էի իմ էսքիզներ շարքով, որոնք կարող եք տեսնել իմ բլոգում կամ այստեղ

Դրանից հետո մասնակցել եմ աշխատարանի , որտեղ աշխատել ենք 《Գիսանե》զարդերի բրենդի դիզայներ Հեղնար Պետրոսյանի հետ։ Այս նախագծի շրջանակներում սովորեցինք պատրաստել տարբեր տեսակի կախազարդեր չորացած ծաղիկներով։ Սկզբում սովորեցինք թե ինչպես են չորացնում ծաղիկները, ապլիկացիա հավաքեցինք, հետո զարդեր պատրաստել սովորեցինք , էպոքսիդով և այլ տեխնիկաներով։ Պատրաստված կախազարդերը վաճառվում են քոլեջի ցուցահանդես վաճառքում։

Նաև այցելել ենք ժամանակակից արվեստի թանգարան , որի մասին պատումը կաողեք տեսնել այս հղումով ՝

Թրենդային Վերարկու

Իմ բախտից տատիկս տանը դրափի կտոր ուներ, որից էլ որոշեցի վերարկու կարել։

Սկսեցի այսպիսի մի բան ստանալու նպատակով

Մի ամսվա մեջ վերջացրեցի, իհարկե ավելի շուտ կարող էի ավարտել, բայց դե հիմա ;D

Ձևափոխություններ castoms

Մի ջինսե կամբինիզոն ունեի, որը էլ չէի հագնում

այս նկարներից վոգեշնչված որոշեցի ձևափոխել ու թրենդաին տաբատ դարձնել։

Ընկեր Մերիի հետ խորհրդակցելուց հետո և նրա օգնությամբ այսպիսի մի հրաշք ստացա։

Նաև մի բլուզ ունեի, որը նեղ էր և սխալ ձևվածքի պատճառով խանգարում էր, ու դրան էլ լուծում գտանք ։

Աշխատարան

Մասնակցել եմ աշխատարանի , որտեղ աշխատել ենք 《Գիսանե》զարդերի բրենդի դիզայներ Հեղնար Պետրոսյանի հետ։ Այս նախագծի շրջանակներում սովորեցինք պատրաստել տարբեր տեսակի կախազարդեր չորացած ծաղիկներով։ Սկզբում սովորեցինք թե ինչպես են չորացնում ծաղիկները, ապլիկացիա հավաքեցինք, հետո զարդեր պատրաստել սովորեցինք , էպոքսիդով և այլ տեխնիկաներով։ Պատրաստված կախազարդերը վաճառվում են քոլեջի ցուցահանդես վաճառքում։

Թափառումներ Երևանում

Այսօր այցելեցինք ժամանակակից արվեստի թանգարաններից մեկը։ Այնտեղ շատ գեղեցիկ գործեր կաին, ինձ դուր եկան ։ Ճիշտն ասած չ՝ի պատկերացնում, որ ինձ դա կհետաքրքրի, բայց արի ու տես շատ լավ էր;

Ահա ինձ դուր եկածնեչ

Դրանից հետո գնացինք սնվելու։ Գնացինք Mr.Gyros բոլորի պատվերները շուտ եղավ իսկ իմը ամենավերջում, արագ կերա և դուրս եկանք։

Որից հետո սկսեցինք մեր թափառումները։ Աղջիկներով շատ քայլեցինք և լավ ժամանակ անցկացրինք լիքը սիրուն նկարներ արեցինք ու գնացինք։Այդ օրը իդեպ շատ հայտնի դերասանների հանդիպեցինք