Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ժեստերի լեզու

Միմիկան և ժեստերը

Բառերն արտահայտում են շփվելիս իրար փոխանցվող տեղեկատվության միայն 30 տոկոսը: Մնացածը` ոչ վերբալ ազդանշաններն են` մարմնի դիրքից մինչև ժեստեր և աչքերի արտահայտություն: Ոչ վերբալ շփումը կատարվում է առանց բառերի միջոցով շփվելու: Այն կարող է ուղեկցվել և լրացնել վերբալ շփումը, իսկ կարող է լինել որպես զրուցակցին տեղեկատվության փոխանցման առանձին ձև:

Գլխի դիրքը

Բարձր պահած գլուխը վկայում է, որ մարդը վստահ է իր ուժերին, պատրաստ է շփվել ու բաց է շրջակա միջավայրի համար: Ընդգծված բարձր պահած գլուխը վկայում է մեծամտության և ինքնահավանության մասին:Դեպի հետ գցած գլուխը մարտահրավեր է շրջապատի մարդկանց, ակտիվ գործողությունների պատրաստակամություն: Կողքի թեքած գլուխը փոխզիջման գնալու պատրաստակամության մասին է վկայում, առաջնորդի դիրքից հրաժարվելու, ենթարկվելու համաձայնություն է:Կախ գլուխը թուլության, կամազրկության նշան է:

Դեմքի և աչքերի միմիկան

Լայն բացված աչքերը համապատասխանում են կենսախինդ բնավորությանը, լավ ընկալունակությանը: Կիսաբաց աչքերը վկայում են կամ գերհոգնածության մասին, կամ իներտության, անտարբերության, պասիվության նշան են:Կկոցած հայացքը կամ սևեռուն ուշադրության, կամ խորամանկության, խարդավանքի, չար մտադրությունների նշան է: Զրուցակցին ուղղված ուղիղ հայացքը ցույց է տալիս մարդու հետաքրքրվածությունը, վստահությունը, բաց լինելը, համագործակցելու պատրաստակամությունը:Հայացքը կողքից, աչքի «պոչով» վկայում է հոռետեսական տրամադրության, անվստահության, կասկածների մասին: Կախ գլխով ներքևից հառած հայացքը որոշակի ագրեսիայի վկայություն է, որը կարող է գործի դրվել:Հայացքը ներքևից կորացած մեջքի դեպքում հնազանդության, ծառայություն մատուցելու պատրաստակամության նշան է: Վերևից ներքև ուղղված հայացքը ժեստերի հոգեբանության մեջ միշտ գերազանցության և մեծամտության վկայություն է, որը զրուցակցի հանդեպ քամահրանքի դրսևորում է: Եթե զրուցակցի միմիկայի մեջ դուք տեսնում եք խուսափող հայացք, ապա, հավանաբար, դա անվստահության, ամաչկոտության կամ մեղքի զգացողության արտահայտություն է, կարող է նաև շփումից խուսափելու մասին վկայել: Դեպի ներքև ուղղված բերանի անկյունները միմիկայում կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի, հոռետեսության նշան են: Դեպի վեր ուղղված բերանի անկյունները դրական, կենսախինդ ու ուրախ բնավորության խորհրդանիշ են:

Ժեստերի լեզու. ձեռքեր

Ձեռքերի շարժումներով մարդը բազում զգացմունքներ ու էմոցիաներ է փոխանցում, որոնք չի կարողանում փոխանցել բառերի միջոցով:

Դեպի վեր բացված ձեռքի ափը բացատրելու, համոզելու խորհուրդ ունի: Մարմնի երկայնքով կախ ձեռքերը վկայում են պասիվության, կամքի բացակայության մասին։ Մեջքի հետևում դրված ձեռքերը գործողությունների անպատրաստ լինելու, վախկոտության, ամաչկոտության, կասկածների մասին են վկայում: Ձեռքերը գրպանում պահելը ինչ-որ բան թաքցնելու փորձ է, անվստահության դրսևորում: Բռունցքված ձեռքը  վկայում է ուշադրության կենտրոնացման, ինքնահաստատման մասին: Ձեռքերը շփելը դրական զգացմունքների և բավարարվածության նշան է: Ձեռքերով աչքերը կամ դեմքը փակելու ցանկությունը ինչ-որ բան թաքցնելու, խոսակցությունից խուսափելու փորձ է:

Շարունակություն

Հոգեկանի զարգացումը

XIX դարում հոգեկանի զարգացման շարժիչ ուժերի վերաբերյալ ձևավորել ու զարգացել են երկու իրար հակադիր հոգեբանական ուղղություններ՝ սոցոգենետիկ և կենսագենետիկ։

Կենսագենետիկ ուղղության ներկայացուցիչները պնդում են, որ հոգեկանի զարգացումը պայմանավորված է բացառապես կենսաբանական գործոնով՝ ժառանգականությամբ։Նրանց կարծիքով երեխայի մեջ,  ի ծնե գտնվում են ապագա մարդու բոլոր հատկությունները։

Սոցոգենետիկ ուղղության ներկայացուցիչներն էլ կարևորում և առաջին պլան են մղում սոցիալական միջավայրը, մարդկային հասարակությունը՝իր բազմաբնույթ ներգործություններով։

Սոցիալական գործոն ասելով հասկանում ենք սոցիոլական միջավայրը, ուսուցումն ու դաստիարակությունը։

Սոցիալական գործոնը լայն առումով այն հասարակությունն է, որտեղ մեծանում է երեխան։Սոցիալական միջավայրի մեջ են ընդգրկվում նաև այդ հասարակության մեջ տիրապետող գաղափարախոսությունը, ավանդույթները, գիտուրյան ու մշակույթի զարգացման ընթացքը, կրոնական ուղղությունները։ Սոցիալական և մշակութային զարգացման մակարդակով էլ պայմանավորվում է տվյալ հասաակության մեջ ընդունված կրթության և դաստիարակության համակարգը;

 Նեղ  առումով սոցիական միջավայր ասելով ամենից առաջ նկատի ենք ունենում երեխայի ընտանիքը և առաջին հերթին ծնողներին, այնուհետև՝ մոտ  հարազատներին, մանկապարտեզի  և դպրոցի դաստիարակներին և ուսուցիչներին։ Տարիքի ավելացմանը  զուգնթաց երեխաների համար որոշակի կարևորություն է ձեռք բերում հասակակիցների խումբը, իսկ դեռահասության և վաղ պատանեկության շրջանում, զանազան սոցիալական խմբերը։

 

Գովազդներ

Գովազդները հիմնվում են  մարդկային թուլությունների վրա։                                                               Գովազդները լինում են՝ բարոյական և անբարո։
Բարոյական են այն գովազդները , որտեղ ներկայացվում է նաև գովազդվող օբյեկտի հետեվանքների մասին։ Վառ օրինակ  ծխախոտը որի վրա գրված է որ կարող է առաջացնել  առողջական լուրջ խնդիրների։Իսկ անբարո կլիներ, եթե չզգուշացնեին։

Ազատություն և պատասխանատվություն

Ազատությունը կարող է հանդես գալ տարբեր կերպ` կախված իրավիճակից։ Ազատություն ասելով կարող ենք հասկանալ կյանքի, սիրո և վերջապես խոսքի։ Շատ ժամանակ չկա խոսքի ազատություն և շատերը չեն կարողանում ասել իրենց ուզածը։
Ես մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ պատասխանատվությունը։ Մենք պատասխանատու ենք մեր ասված խոսքի և արարքների համար։ Պատասխանատվությունւ ամենակարևորն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք։

Բարոյականությունը ըստ՝

Արիստոտելի

Արիստոտելի բարոյագիտական հայացքները շարադրված են Նիկոմախի բարոյագիտությունըԷվդեմոսի բարոյագիտությունը և Մեծ բարոյագիտություն աշխատություններում։ Համաձայն Արիստոտելի՝ բարոյագիտությունը սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը։ Արիստոտելի բարոյագիտությունը տրամաբանորեն կապված է նրա փիլիսոփայական հայացքների հետ։ Ինչպես նրա գոյաբանությունը, այնպես էլ բարոյագիտությունը նպատակաբանական բնույթի ունի։ Տիեզերքի բոլոր գոյացությունները, այդ թվում և մարդը, ներքին ձգտում ունեն դեպի բարիքը, դեպի բարձրագույն բարիքը՝ իբրև վերջնական նպատակ։ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին և նպատակին, գիտություն այն մասին, թե ինչպես մարդը կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը կամ երանությանը։
Արիստոտելը քննադատում է Պլատոնի բարոյագիտական ուսմունքի հիմնարար մի քանի գաղափարներ.

…մեր պարտքն է հանուն ճշմարտության փրկության հրաժարվել թանկագինից ու մերձավորից, մանավանդ եթե մենք փիլիսոփաներ ենք։ Ու չնայած երկուսն էլ մեզ թանկ են, այնուամենայնիվ, արժանապատիվը՝ ճշմարտությունն առավել պաշտելն է

]Արիստոտելի կարծիքով պլատոնյան բարձրագույն բարիքը անհասանելի է մարդուն, հետևաբար՝ անիրական է։

Չար ու բարի

Բարի է այն , ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացնումը, չարն այն է , ինչը ոչնչացնում է կյանքը;(Ա․Շվեյցեր)

Բարի, բարություն բառերը մեծ դեր ունեն մարդկանց կյանքում։Այն նկարագրում է ,թե մարդու արտաքինը,թե ներքինը։Այն ինչը հակադրված բարուն,դա չարն ։ Շատ հաճախ մարդիկ գործում են չարիքներ, բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ։Ինձ թվում է մարդիկ չար չեն լինում ,այլ դառնում են կյանքի հասցրած դառը հարվածներից։մարդկանց մեջ հավասար է , թե չարը , թե բարին ։Պարզապես մարդն է որոշում , որ հատկանիշն արթնացնի իր մեջ։

Ինչ՞ է բարոյականությունը

Բարոյականությունը ինձ թվում է մարդկանց բնավորության մի ճյուղ է։

Եթե գեղագիտության մեջ գնահատում ենք գեղեցիկն ու տգեղը, ապա բաևոյականության մեջ բաին ու չարը ։Բարոյականության մեջ տարբերակվում են 3 տեսակ՝ բարոյական, անբարոյական և ոչ բարոյական։Բաևոյական ասելով ես հասկանում եմ լավը, բարին, անբարոյականը՝ վատը, չարը, իսկ ոչ բարոյականը նշանակում է բարոյական հարթությունից դուրս, այսինքն դա ոչ բարոյական , ոչ անբարո այսպես ասած զրոյական կետ։Բարի մարդը բարոյապես առողջ է,անբարոն հիվանդ։Որքան մարդիկ բարի են լինում ,այնքան ավելի շատ բարություն են տեսում դիմացինի մեջ։Իմ կարծիքով բարոյական առժեքներին հետևելը բոլորիս պարտքն է, և պարտքի չկատարումը ընկալվում է , որպես մեղք և տանջում մարդու խիղճը։

Ինչ է գեղեցիկը ինձ համար․․․

Գեղեցիկը բնության մեծագույն գաղտնիքն է,որի ազդեցությունը մենք տեսնում և զգում ենք։

Մարդիկ շատ հաճախ գեղեցիկ ասելով միանգամից հասկանում են գեղեցիկ արտաքին ունեցող մարդ։Բայց իմ կարծիքով կան ավելի նկատելի բաներ քան մարդու գեղեցիկ արտաքինը։Օրինակ՝բնությունը դա գեղեցիկ է։Եվ բնությունն է ստիպում մարդուն ապրել։Գեղեցկության մի ողջ աշխարհ է նաև արվեստը, որտեղ գեղեցիկը գոյություն ունի տաևածությունից և ժամանակից դուրս։Եվ ինձ համար ամենակարևոր գեղեցկությունը, դա հոգու գեղեցկությունն է և մարդու վարվելակերպը։Վարվելակերպն է մարդու մոտ առաջացնում գեղեցիկի զգացողությունը։Ամեն ինչը, ինչը լավն է, բարի է, ինձ համար գեղեցիկ է։