Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից:
Քաղաքական համակարգ
Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է: Այն սովորաբար բաղդատում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգեր. Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի, որ ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին` ով պետք է իշխանություն ունենա, ինչպես պետք է կրոնական հարցերը կարգավորվեն և ինչ ազդեցություն պետք է ունենա կառավարումը ժողովրդի և տնտեսության վրա: .
Սահմանումներ
Ահա “Քաղաքական համակարգի” մի քանի սահմանումներ:
Քաղաքական համակարգը կազմակերպությունների, հետաքրքրված խմբերի (ինչպես քաղաքական կուսակցությունների, արդյունաբերական միությունների, լոբբի խմբերի), այդ կազմակերպությունների միջև հարաբերությունների և քաղաքական նորմերի և օրենքների և նրանց ֆունկցիաները կարգավորող օրենքների (սահմանադրությամբ, ընտրության օրենքով) կայացած համախմբություն է:
Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից (խմբերից):
Քաղաքական համակարգերի ընդհանրությունները
փոխադադարձ կախյալ մասեր
Քաղաքացիական մշակույթ
Կառավարություն
Սահմաններ
Քաղաքացիություն
Տարածք
Հարստություն
Քննարկման ընդհատում (անգլերեն՝ Adjournment debate) — ընթացակարգ, որով ավարտվում է օրենսդիր մարմնի նիստը: Մեծ Բրիտանիայի Համայնքների ատյանում ամենօրյա նիստն ընդհատվում է հետևյալ առաջարկությամբ. «Ատյանն այժմ ընդհատում է նիստը», որից հետո՝ կես ժամ տևող քննարկման ժամանակ, ատյանի անդամները կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կառավարության անդամ չհանդիսացող խպրհրդարանի ամար սա այն հազվադեպ հնարավորություններից մեկն է, երբ նա կարող է քննարկում նախաձեռներլ: Ատյանը կարող է նիստն ընդհատել, եթե անդամներեն անկարգապահ են, կամ ներկաների թիվը քվեակազմ չի ապահովում: Քննարկման ժամանակ կարող է արվել ընդհատման առաջարկություն՝ որոշման ընդունումը խանգարելու նպատակով: Եթե կառավարությունը չի պաշտպանում տվյալ որոշումը, ապա ընդհատումը սովորաբար նշանակում է, որ այն չի ընդունվում[1]:
Հանրապետություն
Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝հանրապետություններ,միապետություններ:
Հանրապետություն
Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝
նախագահական,
պառլամենտական,
խառը կամ կիսանախագահական:
Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից: Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի: Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (aանվստահություն հայտնելու) գործընթացը: Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև: Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով: Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով: Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի: Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝
նախագահական—խորհրդարանական,
խորհրդարանական—նախագահական:
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի: Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին:
Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա (հին հունարեն՝ κλέπτειν կլեպտոս — գողանալ և κράτος կրատոս — իշխանություն, բառացի թարգմանաբար` «Գողերի իշխանություն»), քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին: Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:
«Կլեպտոկրատիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է Պատրիկ Մենեյը, նկարագրելու համար խորհրդային կարգերի վերջին և Ռուսաստանի ելցինյան շրջանի պայմանները:[1] Այս հասկացությունը օգտագործել է նաև գերմանացի պատմաբան և լրագրող Գոց Ալին իր «Հիտլերի ժողովրդապետություն» (գերմ. Hitlers Volksstaat) գրքում:[2]
Հայերեն գողապետություն և ավազակապետություն հասկացությունները առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը` նկարագրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգը, որպես «քաղաքացիների հարստահարման գնով իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում»:[3] Դասական ավազակապետություններ են համարվում Մոբուտու Սեսե Սոկոյի իշխանությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆերդինանտ Մարկոսի Ռեժիմը Ֆիլիպիններում, ևն:
Կլեպտոկրատիա տերմինը հետագայում մեծապես ընդլայնվելով` իր մեջ է ընդգրկել նաև ազատական և անարխոկապիտալիստական մեկնաբանություններ, ըստ որի ամեն տեսակ հարկահավաքում «կլեպտոկրատիա» է: Օրինակ Հորստ Վոլֆգանգ Բորգերը գրել է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպիսի գողությունը և թալանը անընդհատ օրինականացվում է: Ուստի կլեպտոկրատիան կարճ և դիպուկ կարելի է սահմանել, որպես քաղաքական շարժառիթով օրինականացված թալան:[4]: Հակառակ սրան` Մենեյը Կլեպտոկրատիայի շարժառիթը չի համարում «քաղաքական», այլ քաղաքականությունը միայն համարում է կառավարության անդամների անօրինանական հարստացման գործիք:
Որպես Ավազակապետության այս երկու իմաստների օրինակ կարելի է համեմատել նավթ արդյունահանող երկու երկրների` Նիգերիան և Նորվեգիան: Նիգերական իշխանության դեպքում ավազակապետություն է` այս բառի նեղ իմաստով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը անմասն է մնում նավթի արդյունահանումից ստացված շահույթից: Սակայն եթե «Ավազակապետությունը» դիտարկվի զուտ ազատությունների և անարխոկապիտալիստական տեսայնկյունից, ապա այն կարելի է օգտագործել նաև Նորվեգիայի նավթի արդյունաբերության դեպքում, քանի որ նավթից ստված շահույթը ոչ թե ուղղակի կերպով վճարվում է երկրի յուրաքանչյուր բնակչի, այլ մի զգալի մասով ուղղվում է կոմունալ (ընդհանուր օգտագործման) ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև պետական ֆոնդերի միջոցով ապագայի համար պահվում է որպես խնայողություն:
Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (անգլերեն՝ Transparency International ) 2004թ.-ի դրությամբ հրապարակել է աշխարհի տաս ամենակոռումպացված պետական-քաղաքական գործիչների ցանկը: