Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

《Միջազգային պայմանագրեր》

Թեմա՝ 《Միջազգային պայմանագրեր》ռուսական շահերի տեսանկյունից

Ներածություն

Ընտրել եմ այս թեման և ներկայացնելու եմ յուրաքանչուր պայմանագրոմ ռուսական շահերը, ապա համեմատելու եմ , ներկայացնեմ օգուտը ռսների համար։ Նաև կփորձեմ համեմատություններ տանել այսօրվա իրավիճակի հետ կապված, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր է հասկանալ։ Այսօր էլ մենք այդ հարաբերությունների մեկ այլ փուլում ենք ։

Գյուլիստանի պայմանագիրը 1804-1813 ռուսական Կայսրության և Պարսկաստանի ռուս-պարսկական պատերազմից հետո: Պայմանագիրը ստորագրվել է արցախի Գյուլիստան/Խաչեն գյուղում:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը:Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով:

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ 

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  թ․ ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ։ Փետրվարի 10-ին, Կնքվել է Թուրքմենչայ գյուղում  1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի կայսրության միջև:

Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում:Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը : Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության միջև կնքվել է հաշտության պայմանագիր ռուս-թուրքական (1828-1829) պատերազմից հետո:

  1. Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  2. Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  3. Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային
  4. Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Հեռավար ուսուցում(24.10-27-10)

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։

1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության միջև կնքվել է հաշտության պայմանագիր ռուս-թուրքական (1828-1829) պատերազմից հետո:


2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին:
Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում ռուսների կողմից գրավված հողերը անցնում էին Օսմանյան կայսրությանը: Ահա այս կետը վերաբերվում էր հայերին: Այս կետի շնորհիվ Հայաստանը ևս մեկ անգամ զրկվեց իրավունքից վերամիավորվելու որպես մեկ պետություն:

3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

Ռուսական ուժերը ամրացան տարածաշրժանում, մասնավորապես՝ Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։

Ոչ, քանի որ հայերը այս պայմանագրով հույս ունեին իրենց ուսերից գցել թուրքական լուծը, բայց արի ու տես, որ էլի մնացին նույն տեղում, նույն իշխանության բեռի տակ:


5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Թուրքմենչայի պայմանագիր

Ուսումնասիրում ենք ու պատասխանում այս հարցերին․

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  թ․ ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ։ Փետրվարի 10-ին, Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: 

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

Այս պայմանագիրը հսկայական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար, քանի որ յոթ դարերի ընթացքում կրոնական օտար միջավայրում գտնվելուց հետո, հայերը հնարավորություն ստացան նորից ապրել և արարել իրենց պատմական տարածքներում` մոտ լինելով քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհի շրջանակներին:

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։

Իվան Պասկևիչը և Աբաս Միրզան։

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։

Հայերի ճակատագրում մեծ դեր խաղաց Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածը, որը նախատեսում էր Պարսկաստանի հպատակների անխոչընդոտ տեղափոխությունը Ռուսաստան (մեկ տարվա ընթացքում): Չնայած գաղտնի կազմակերպվող խոչընդոտների, պարսկական կառավարության ահաբեկչությունների և տեղափոխման այլ դժվարությունների՝ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ կանգնեցին իրենց պատմական հայրենիք վերադառնալու ճանապարհին:

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։

չգիտեմմմ((((

Հայոց պատմություն․հեռավար ուսուցում

Գուլիստանի պայմանգիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

Ռուսական Կայսրության և Պարսկաստանի ռուս-պարսկական պատերազմից հետո: Պայմանագիրըստորագրվել է արցախի Գյուլիստան/Խաչեն գյուղում:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Հողերի փոխանակման կետերը ուղղակիորեն վերաբերվում են Հայաստանին, քանի որ ըստ այդ կետերի Ռուսաստանին էին անցնում Լոռի-Փամբակը,  Ղազախ-Շամշադինը Շորագյալը, Զանգեզուրը և Արցախը:

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

Ռուսաստանի գլխավոր նպատակն էր ընդլայնել իր տարածքները և հասնել Սև և Կասպից ծովերին, ինչու չէ նաև Անդրկովասը առնել իր իսշանության տակ, իսկ Պարսկաստանը ցանկանում էր վերջապես ազատվել երկարաժամկետ պատերազմից:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Հավանաբար այո, որպեսզի ազատեի Հայաստանին զավթիչների հարձակումներից:

Բուխարեստի պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

Պայմանգիրը կնքվել է 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի կայսրության միջև:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Ախալքալաքի հանձնումը վերաբերում էր հայ ժողովրդին, քանի որ ինչպես նախկինում, այժմ նույնպես Ախալքալաքի բնակչություն հիմնականում կազմում են հայերը:

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ունեին սեփական շահ՝ դ տերության սահմանների ընդարձակում: Ռուսաստանին անցան մի շարք տարածքներ, ինչպիսիք էին ՝Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները : Իսկ օսմաններին անցան վրացական Փոթի, Անապա և Ախալքալաքի շրջանները:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Տարածքային փոխանակման կետերի հետ, քանի որ դրանք խստորեն ոտնահարում են հայ և վրաց իրավունքները:

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Չեմ կաչող պատասխանել այս հարցին

Արցախ 1988-1992թթ․

Արցախյան շարժում, ժողովրդի հանրաքվեն և դրա արդյունքը։

Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

1989 թ. օգոստոսի 16-ին ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Կուսակցական կոմիտեների բոլոր պլենումները և Պատգամավորների խորհուրդների նստաշրջանները որոշում ընդունեցին ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որպես Արցախի տարածքում իշխանության բարձրագույն մարմին և նրան պատվիրակել պաշտոնական կառույցների ղեկավարման իրավունքը:

Սակայն խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով կողմերի շահերի հավասարակշռությունից, փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն5։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձևեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով: Այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ:

1990 թ. հունվարի 15-ին, մինչ Բաքվում տեղի էր ունենում քաղաքի հայ բնակչության սպանդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ում հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը և ուղղված էր հայկական կողմի ինչպես իշխանական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեմ: Հանրապետական կազմկոմիտեի գործունեությունը միտված էր բռնության և ահաբեկչության շարունակական ուժգնացմանը: 1990 թ. մարտից մինչև դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում և պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:

1990 թ. դեկտեմբերից 1991 թ. ապրիլը ամենուր իրականացվում էր ահաբեկություն, և կեցության անտանելի պայմանների (մշտական բռնություններ, ձերբակալություններ, ցանքսերի ոչնչացում, կենսաապահովման օբյեկտների ոչնչացում) ստեղծման միջոցով հայ բնակչության դուրս մղում: 1991 թ. ապրիլից օգոստոս սկսվում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նրա արտաքսումը6։

Օգոստոսյան պուտչի7 ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է ձևավորվում: Հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը8: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասեց չեզոքություն պահպանել: Վերականգնվեց ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը: Դրանով իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվեց ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից: Իսկ առանց Խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրացան բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում9:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»10:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով11:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը12:

1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն13 ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:

1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։

Հայոց պատմություն մայիսի 11 – 15 հեռավար-առցանց ուսուցում

«Հասարակական-քաղաքական հոսանքները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • XIX դարի 50-70-ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։

Առանձացել են պահպանողական ու ազատական հոսանքները։

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։

Ըստ պահպանողականների՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարյան հայերենի պահպանումը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել։

  • Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Ճանաչված են Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը,  Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ։

  • Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Նրանք ձգտում էին գրաբարի պահպանմանը։

  • Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը «եվրոպականացնելու» ձգտումները համարում վնասակար։

չգիտեմ

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Հայ ազատականները ձգտում էին հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու։ Նրանք պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։

  • Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։

Ձգտում էին որովհետև հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։

  • Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում «ազգի ինքնորոշում» եզրույթը։

Ազգի ինքնորոշումը ազգի, իր սեփական կամքով, ապագան կերտելու հարցն էր։

  • Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքները։

Նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։

  • Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում։

  • Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։

  • Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Միքայել Նալբանդյանը հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։ չգիտեմ

Հայոց պատմություն․ապրիլի 13-17-ի և 20-23-ի հանձնարարություններ

 Թեմաներ՝
1-<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևմտյան Հայաստանի XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։ Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։
  2. Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։ Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը Վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
  3. Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։  Կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
  4. Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։ Ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում էին ապրում , իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
  5. Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
  6.  Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։ Թուրքիան, Նապոլեոնի ճնշումով, սկսեց այս պատերազմ Ռուսաստանի դեմ։
  7. Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթում է  օսմանյան քսան հազարանոց զորախմբին։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
  8. Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
  9. Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։ Նրան է անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
  10. Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։ Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
  11. Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։ Ռուսները գրավում են Կարսը։
  12. Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:  Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։
    Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
  13. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։ Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։

Հայոց Պատություն առարկայի, ապրիլի 6-10-ի  հանձնարարություններ

Ընտրե՛ք հետևյալ, ցանկացած բաժիններից 2 թեմա։ Օրինակ․
Բաժին՝
<<Վանի համահայկական թագավորությունը>> 
Թեմա՝ 
<<Արգիշտի I-ը >>։

  • Վանի համահայկական թագավորությունը
  • Հայկազուն-Երվանդականների թագավորությունը
  • Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
  • Մեծ Հայքի Արշակունյան թագավորությունը I-III դարերում
  • Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը
  • Արշակունյան թագավորությունը IV դարում և V դարի սկզբին
  • Հայկական պետականության նախարարական շրջանը
  • Հայաստանի Բագրատության թագավորությունը
  • Հայոց պետականությունը XI-XIV դարերում
  • Կիլիկիան Հայաստանը
  • Կորուստների և վերականգնումի ժամանակաշրջան (XV դ․-XVII դ․ առաջին կես)

Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած   թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն տվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածներիՀայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիոհարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիաարևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա

Մ. թա. 83 թին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանըիսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI ՊոնտացունՄթա. I դարից Կիլիկիայում ասորիներիհրեաներիհույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել:

դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացելոր Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակովԱնտիոքումՏարսոնումԻսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներՀայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվելերբ Բյուզանդիան 1071 թի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկթյուրքերիցՍտեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս ՎարաժնունուԳող ՎասիլիԼամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Իշխանապետության հիմնադիրիշխանը Ռուբեն Ան (1080–98 թթ.)  էՆրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց ԿիլիկիայումՏեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի ԲարձրբերդԿոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլբերդերին՝ նա 1080 թին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանությունՌուբենի ավագ որդի Կոստանդին Ան (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներքաղաքներ ու բերդեր: 1098 թին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն

Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Աիպետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թինպարտության մատնելով բյուզանդական զորքերինազատագրեց ՍիսԱնարզաբա քաղաքներըիր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թին  Թորոս Աի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներինԹորոս Ան Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերըորոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոններիԴրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը

Ռուբեն Ա , Կոստանդին Ա , Թորոս Ա, Լևոն Ա , Թորոս Բ, Ռուբեն Բ, Մլեհ , Ռուբեն Գ , Լևոն Բ։

 

Հայոց պատմություն. մարտի 30 — ապրիլի 3

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։       

Որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության, և դրա համար պետք է միավորել հայ երիտասարդությունը, դաստիարակելով նրանց հայրենասիրություն ու ազգային արժանապատվության ոգի։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Հայաստանի ազատագրությունը ըստ Շահամիրյանի պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Վրաստանը օգտակար կլիներ Հայաստանի ազատագրման գործին և դրա համար թանկարժեք նվերներ էր ուղարկում նրանց։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Հեղինակ՝ Մովսես Բաղրամյանը, գրքույկը՝ հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Մովսես Բաղրամյանը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Կարգադրեց հավաքել և այրել գիրքը, իսկ տպարանը փակել:

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

<<Հարավային>> ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ  ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Որովհետև նրանք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում

 

 

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

  1.  <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

 Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

 Երևանի խանության կառավարիչը՝ Սարդարն էր, նա օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

Կայսրության կազմի մեջ մտավ Ռուսաստանը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Ռուսական զորքերը գրավում են Գանձակը և սկսվում է Ռուս-պարսկական պատերազմը:

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքվել է 1813թ-ի հոկտեմբերի 12ին, Ռուսաստանին անցան Գանձակը,Փամբակը,Լոռին,Շամշադինը,Ղարաբաղը, Շիրակը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով 1826թվականի հուլիսին ներխուժում է Արցախ և շրջապատում Շուշիի բերդը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Շամքոր գետի ափին Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը հետ է գրավում Գանձակը, ջաղջախելով պարսիկների հազարանոց բանակը: 

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին ջաղջախում է, Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը և դուրս շպրտում գրավված շրջաններից։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները գրավում են Երևանի բերդը:

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ  պայմանագրի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ  պարսիկներին վերադարձվում են Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Հայաստանը հույս ուներ, որ Ռուսաստանը կօգնի իրեն:

Հայոց պատմություն.ֆիլմեր

<<Կյանք ու կռիվ>>
«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմի հղումը
The_line

Կզարմանաք, բայց ես այս ֆիլմը չեի տեսել, այն ինձ դուր եկավ։ Շատ հուզիչ ֆիլմ էր, նվիրված Արցախի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակին։ Ապրումները, որ ապրեցի ես ֆիլմը դիտելու ընթացքում չեմ կարող բացատրել։ Սա  դաժան իրականություն է։

[Խոսքեր, որոնք թանկ արժեն ]
-Մի հարց տամ:
-Տուր:
-Դու ինչ ես կորցրել էստեղ Քեմբրիջից հետո?
-Քեզի ամբողջ կյանք ըսած են, որ դու հայ ես?
-Չե:
-Ընձի ըսած են…

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի հղումը
maxresdefault (5)

<<Դեպի Անկախություն. փաստավավերագրական ֆիլմ>>
95 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Լրագրող Թաթուլ Հակոբյանը 95 տարի անց այցելել է Էջմիածին, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Թիֆլիս, Բաթում ու Կարս` վայրեր, որտեղ կերտվում էր Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ֆիլմի հղումը․
maxresdefault (4)

Oգոստոսի 10-ին, լրանում է Սևրի պայմանագրի ստորագրման 93-րդ տարին: Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Այս առիթով ՍիվիլՆեթը կրկին ներկայացնում է Թաթուլ Հակոբյանի «Դեպի անկախություն» ֆիլմը, որը նվիրված է Առաջին Հանրապետության հիմնադրմանը: Այդ հանրապետությունը ստեղծվեց ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Սևրի պայմանագրով Հայաստանը պետք է ընդարձակվեր մինչև 160 հազար քառակուսի կիլոմետր: