ՀՀ աշխատանքային օրենսգիրք
ՀՀ աշխատանքային օրենսգիք arlis.am
ՀՀ աշխատանքային օրենսգիրք irtek.am
ԳԼՈՒԽ 8.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 45. | Կոլեկտիվ պայմանագրերը |
1. Կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) և աշխատողների ներկայացուցիչների կամ գործատուների միության և արհեստակցական միության, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որը եռակողմ է:↩
2. Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին: Ծանուցման մեջ նշվում են կոլեկտիվ բանակցությունների նպատակը, ինչպես նաև առաջարկությունները և պահանջները:
3. Կոլեկտիվ բանակցության կողմերը պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ:
4. Կոլեկտիվ բանակցությունների վարումը պետք է իրականացվի ողջամիտ և առանց ձգձգումների:
5. Կոլեկտիվ պայմանագրի կողմերը կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն կոլեկտիվ բանակցությունների հետ կապված հարցերի վերաբերյալ հարցումներ անելու միմյանց: Հարցման պատասխանները պետք է ներկայացվեն հարցումն անելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է փոփոխվել կողմերի կամ նրանց ներկայացուցիչների լրացուցիչ պայմանավորվածությամբ:
6. Տեղեկատվություն տրամադրող կողմն իրավունք ունի մյուս կողմից պահանջելու չհրապարակել ստացված տեղեկատվությունը:
7. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են ավարտված կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելու կամ կողմերից մեկի կողմից մյուս կողմին կոլեկտիվ բանակցություններից դուրս գալու մասին գրավոր ծանուցում ուղարկելու պահից, եթե կողմերն այլ որոշում չեն ընդունել:
8. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են չկայացած, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ծանուցում ստացած կողմը հրաժարվում է մասնակցել կոլեկտիվ բանակցություններին:
(45-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)
Հոդված 46. | Կոլեկտիվ պայմանագրերի մակարդակները |
Կոլեկտիվ պայմանագրերը կարող են լինել հետևյալ մակարդակների.
1) հանրապետական մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.
2) ճյուղային և տարածքային մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.
3) կազմակերպության կամ դրա առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանման մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր:
Բնութագիր֊երաշխաորագիր
Բարև Ձեզ , ուզում եմ ձեզ երաշխավորեմ ընկերներիցս մեկին, Շուշանիկ Ներսիսյանին ։ Նա ունի աշխատանքային փորձ, գիտի իր պարտականությունները և շատ վստահված անձ է։ Ես վստահեցնում եմ Ձեզ, որ նրա աշխատանքի անցնելուց գործը լավից բացի ուրիշ արդյունք չի տա։
Մոտիվացիոն նամակ
Բարև Ձեզ, ես Էլմիրա Բասմարջյանն եմ, ուզում եմ ընդունվել աշխատանքի Ձեր մոտ։ Լսել եմ ձեր մասին ընկերներիցս , և մոտիվացվել եմ ձեր աշխատանքից և պայմաններից, այդ իսկ պատճառով ուզում եմ աշխատել Ձեզ հետ։
Դիմում բողոք
Բարև Ձեզ , բողոքներս եմ ներկայացնում … շրջանի հանրային տրանսպորտին։ Շատ տրանսպորտներ չենք գալիս իրենք ժամին , կամ քիչ են տվյալ տրանսպորտները, այդ իսկ պատճառով մարդիկ մեկ տրանսպորտով խցկված են գնում , որը նախ հաճելի չէ , և ոչ հիգենիկ։ Անհարմար է , նաև մարդկանց մեծ քանակի պատճառով օդը ծանր է։ Խնդրում եմ լուծել այս խնդիրը։
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն, նախագիծ
1.Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Ես ընտրել եմ հագուստի մոդելավորում բաժինը բայց ինձ ավելի հետաքրքրում էհամակարգչային դիզայնը։
Շատ գրաֆիկական դիզայներները ավարտում են բակալավրի աստիճանհիմնականում կամ գրաֆիկական դիզայնի կենտրոնացվածությամբ,քոլեջում կամարվեստի ինստիտուտում:
Գրաֆիկական դիզայներները ստեղծում են պատկերներ և տեքստ տարբերնպատակների համար:
Նախագծում են վեբ էջեր, լոգոներ, նշաններ, գրքեր, ամսագրեր, տարեկանհաշվետվություններ, գովազդներ եւ այլ հաղորդակցական նյութեր:Այսմասնագիտությունը սովորելու համար Մանկավարժական համալսարանում այդբաժինը բավականին յուրացնում են։
Շատ տարածված մասնագիտություն է ամբողջ աշխարհում։
Իսկ աշխատանքներ կարողեք գտնել տարբեր կայքերում։Օրինակ՝ Այստեղ Մինիմալ աշխատավարձը 70-100հհդրամ։
Հայտնի դիզայներ Լուիս Դենզիգեր՝ իր մասին մանրամասն կարողեք ծանոթանալայս հղումով։
Աշխատանքի առաջարկման կայքերի կատալոգ
Ինքնակենսագրական
Ես Բասմարջյան Էլմիրան եմ, ծնվել եմ 2004թ. Օգօստոսի 2֊ին Ռուսաստանի Սարատով քաղաքում, : 5 տարեկան հասակում եկել ենք Հայաստան։ Սկզբում բնակվում էի Էջմիածնի Զվարթնոց-շենքերում։ Այնտեղ մինչև 6-րդ դասարան հաճախել եմ Զորավար Անդրանիկի թիվ12 դպրոցում։ Հաճախել եմ պարի, և մի քանի ամիս ջութակի դասնթացների։ Սիրում եմ նկարել, նկարվել, երգել։ Դպրոցս շարունակել եմ Ալավերդու Սայաթ֊Նովայի անվան թիվ8 ավագ դպրոցում։ Ապա տեղափոխվել եմ Երևան և սովորում եմ ՄՍԿՀ քոլեջի հագուստի մոդելավորման բաժնում։ Ապրում եմ ծնողներիս հետ ։ Հիմա փաստացի բնակվում եմ _______ հասցեով
Ինձ հետ կապ կարող եք հաստատել _____հեռախոսահամարով։
inst: ——