Սա իմ հոդվածների ընտրանին է՝
Հեռավար ուսուցման համեստ հմայքը
Հատված.
Տանից ու սովորողի տանը ուսուցումը կազմակերպելիս երկու կողմի ընտանիքները ակամա հայտնվում են «դասասենյակում»։ Եթե լուռ հետևում են, լավ է։ Եթե մասնակցում են դասիդ, էլի հետաքրքիր է։ Բայց պատահում է՝ զբաղված են լինում իրենց գործով՝ խոսում են հեռախոսով, դիմում են սովորողիդ՝ կտրելով նրան այդ պահի անելիքից, շեղում են։ Էստեղ ոչինչ անել չես կարող. ոչ բոլորի բնակարանային պայմաններն են թույլ տալիս «կոկիկ անկյուն ունենալ»՝ կահավորված հատկապես հեռավար դասերի համար։ Սրա այլընտրանքը տան, նաև դասավանդողի տան անդամների շարժը սահմանափակելն է (բռնությո՞ւն է)։
Թե մենք ու խուճապը փոխվենք տեղերով…
Հատված.
Գրականության մեջ կան, այսպես կոչված, սահմանագծային կերպարներ, որոնք երկու տարբեր աշխարհների սահմանագծին են լինում և մեծ սթրես են տանում մի աշխարհից մյուսն անցնելու ժամանակ. Քիզի «Չարլին» կվկայի: Մի այդպիսի կերպար էլ ես էի, երբ եկա սեբաստացիների աշխարհ: Երկար տարիներ սովորական պետական կրթական հաստատություններում սովորած լինելով՝ զարմացա երեխաների ձեռքը բռնող ու նրանց հետ պարող ուսուցիչներից, զարմացա… ու սիրեցի…
Առանց մահանայի, անընդհատ ուսուցում
Ինչ եղավ, երբ գարունն ու կորոնավիրուսը հանդիպեցին ու հանկարծ հայտնվեցին Հայաստանում