Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կանաչիով ուտեստներ

Ժենգյալով հաց

250px-Jengyal_roll,_Armenia

Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Խմորի բաղադրությունը. ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Պատրաստման եղանակը. խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես): Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա: Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

Թխել մոտ 10-12 րոպե: Թխված, դեռ տաք ժենգյալով հացը մեկ-մեկ շարել մաքուր տախտակի վրա: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:

Բանջարով ապուր

Փիփերթով Ապուր - Просвирняковый Суп - Mallow Soup ...

Եռացող ջրի մեջ եփում ենք կարտոֆիլը, որին ավելացնում ենք նախորոք լվացած և մշակած բանջարը: Առանձին թավայում բովում ենք սոխը,  ավելացնում, և պատրաստի զանգվածը լցնում ենք ապուրի մեջ: Վերջում ավելացնում ենք աղ ըստ ճաշակի և հարած մեկ կամ երկու ձու և կանաչի:

Երիցուկի օգտակար հատկությունները

8b7c49a197809bb57053e0f63ad41211Մայր բնությունը ստեղծել է այնպիսի միջոցներ, որոնք կարող են բուժել տարբեր հիվանդություններ։ Այդպիսի բույս է նաև երիցուկը։ Դեռ հնում մեր նախնիները երիցուկով բազմաթիվ հիվանդություններ են բուժել, դրանով խնամել մաշկը, վարսերը։

Երիցուկը անկրկնելի բույրով ծաղիկ է։ Այն պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր, ինչպես նաև եթերային յուղեր, որոնք ունեն հակավիրուսային, հակաբակտերիալ, հակաբորբոքային ազդեցություն։

Ի դեպ, երիցուկն օգտագործվում է նաև բժշկության մեջ։
Այս բույցով պատրաստված թուրմը  պիտանի է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար։ Երիցուկով թուրմ կարելի է տալ նաև երեխաներին։

Այս բույսը  բարերար ազդեցություն ունի ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա։ Երիցուկով թուրմը կօգնի ազատվել բերանի խոռոչի քրոնիկ բորբոքումներից և մրսածությունից։ Այն բարերար ազդեցություն ունի նաև շնչուղիների, մազերի վրա։ Կարելի է երիցուկով թեյ խմել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Երիցուկով լոգանքը կարող է հիանալի ազդեցություն ունենալ մաշկի վրա։ Երիցուկով թուրմ քսե՛ք  Ձեր դեմքին․ մաշկն ավելի հարթ ու նուրբ կդառնա։

Բնագիտական Էկոլոգիական ֆիլմերի շարք

Дядя Ваня Фильм – Урок экологии (0+) Ֆիլմը շատ լավն էր, այս ֆիլմը էկոլոգիայի ուսուցչի մասին է, որը տեսակավորում էր աղբը, պահպանում էկոլոգիական կանոնները։ Իսկ մնացած ուսուցիչները բողոքում էին ասելով, որ տարածքը պոքր է այդքան աղբամաններ դնելու համար, ծնողները նուընպես բողոքում են, որ իրենց երեխաները աղբը տեսակավորում են ։ Եկավ մի օր, երբ ուզում էին դպրոցի մոտ գտնվող այգու տարացքը վերածել առևտրի կենտրոնի առանց թույլտվության։ Իսկ նա համաձայն չեր, և սկսեց իր դասերն այդտեղ անցկացնել։ Աըդ ընթացքում դպրոցը վատ վիճակում էր, ամեն տեղ աղբ, բույսերը թոռոմած, չորացած։ Այդ ժամանակ նրանց կարծիքը փոխվեց։ Եվ սկսեցին օգնել նրան։Մարդիկ չեն գիտակցում հետևանքների մասին, միայն տեսնելով են համոզվում, որ այդ ամենն անհրաժեշ էր։

Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան։

Եթե ապացուցվի, որ հանքարդյունաբերությունն ազդել է Ալավերդի և Ախթալա համայնքների բնակիչների առողջության վրա, ապա փոխհատուցման պահանջով դատական գործընթացներն անխուսափելի են։ Հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկված համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում արդեն երեք օր ուսումնասիրություն է իրականացնում չեխական «Արնիկա» բնապահպանական կազմակերպությունը։ Փորձանմուշներ են վերցնում այդ տարածքներում աճող մրգից, բանջարեղենից, հողից ու մարդկանց մազերից։Անցած տարի նրանք ապացուցել են տարածքի աղտոտվածություն, իսկ հիմա փորձումեն որոշել, թե դրանք արդյոք ազդում են սննդամերքի և մարդկանց առողջության վրա։

Ամուլսար: Վտանգված է արդյոք Սևանա լիճը:

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Սևանա լիճը և Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, ասում են բնապահպանները, երկրաբաններն ու անկախ փորձագետները։ Մինչդեռ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ մտահոգությունները տեղ են գտել իրենց ծրագրում և իրենք նվազագույնի են հասցրել ռիսկերը:

Կենսոլորտ: Գործնական աշխատանք հոդվածների ընթերցման և ֆիլմերի դիտման միջոցով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Ոլորտներից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:Կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը  և կենդանիները, մանրէները և սնկերը,   
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Բույսերի թագավորություն և կենդանիերի թագավորություն։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է:  Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Հանքերի շահագործումը, ծանր մետաղական նյութերով աղտոտված ջրերը,Նուբարաշենի աղբանոցը և այլն։

 

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ    

 

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

     5 մլրդ տարի առաջ։

  1. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը

      Այն տաք օբյեկտ էր, բոցավառվող և ժայթքող գոլորշիներով։

  1. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

       Այդ գոլորշիների դադարացումից հետո անվերջ  ջրեղեղներ էին լինում , փոթորիկներ,            կայծակներ։

  1. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։                                       Դրանք անաէրոբ արարածներ էին առանց ողնաշարի։ Դրանք այսօրվա ընթացիկ բակտերիաների նախնիներն են։
  2. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։                                Ոչ, դա դեռ ոչ-ոքի չի հաջողվել։
  3. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:                                                               Ինքնաբուխ և ստացիոնար վարկած, որը պնդում է, որ կյանքը բերվել է տիեզերքից։
  4. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:                                                                                     Ոչ, այն ապացուցված չէ։

Ինչ է մահը:  

Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Կա տեսություն ըստ որի՝ մահը մարմնի վերջնական նպատակն է: Կյանքի ընթացքում դրա մեջ պարունակվող սպիտակուցները քայլ են կատարում դեպի կառուցվածքի կատարելագործում, և մարմինը շտապում է դրանք տարածել արտաքին աշխարհի հետ: Որոշակի փուլում ոչնչացնելով այս կոնկրետ կառույցների մահը, այն վերազինում է ամբողջ կենսոլորտի ամբողջ բնությունը նոր ավելի բարձր կառուցվածքային բաղադրիչներով, որոնց վրա նորից կառուցվում են ավելի բարձր կառույցներ, որոնք դրանում ավելի բարձր գործառույթներ են ձեռք բերում հենց սրանով է կայանում մահվան անհրաժեշտությունը:

ՀՀ լավագույն գինիները

  • Արենի

  • Ոսկեվազ

  • ԱրմԱս

  • Արմենիա Վայն

Արենի

AreniVoskehatHinAreni_Rose

Հայկական էնդեմիկ խաղողի այս տեսակը՝ Արենին, մեզ է հասել հազարամյակների միջից՝ գոյատևելով բարձրավանդակային խստաշունչ կլիմային և ձևավորելով իր յուրահատուկ հատկանիշները նստվածքային ապարներով հարուստ հրաբխային հողերից: Ինտենսիվ կլիմայական և հողային պայմանների հակադրությունն այս գինու նրբագեղության հետ պարզապես սքանչելի է: Արենի, Սեյրակ Արենի, Թոզոտ և Մովուզ խաղողներից պատրաստված այս գինին իրենից ներկայացնում է շրջանի գինեգործների դարավոր հմտությամբ ձևավորված ավանդական ասամբլյաժ: Բարդ, բայց միևնույն ժամանակ նուրբ, թեթևակի բարկ այս գինին քիմքին հաղորդում է կարմիր հատապտուղների համ և հաճելի տտիպություն:

Ոսկեհատը՝ ոսկե հատիկներով հայկական խաղողների թագուհին, իր հարուստ և անուշաբույր փնջի շնորհիվ վաղուց արժանացել է ժողովրդի սիրուն: «Հին Արենի Ոսկեհատ» գինին պատրաստված է գինեգործական հազարամյա ավանդույթներով աչքի ընկնող պատմական Արենի գյուղի խաղողի բերքից: Հրաբխային և նստվածքային ապարներով հարուստ Արենիի հողերը, համադրվելով հայկական բարձրավանդակին բնորոշ կլիմային, այս գինուն հաղորդում են յուրահատուկ արտահայտիչ կառուցվածք: Ճկուն և նրբագեղ, ծաղկաբույր այս գինին ունի մեղրի և ծիրանի համ, ախորժելի թեթև թթվություն և հաճելի տտիպություն:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Հաղթանակ

Գինու տեսակ` կարմիր անապակ
Խաղողի տեսակ՝ Հաղթանակ
Թնդությունը՝ 13,5%
Բերքահավաքի տարեթիվը` 2016 Հնացում` Գինին խմորվում է կարասներում և հնացվում է հայկական կաղնուց պատրաստված տակառներում 14 ամսվա ընթացքում:Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Հաղթանակ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա: Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ

Գինու տեսակ` սպիտակ անապակ
Խաղողի տեսակ՝ Ոսկեհատ
Բերքահավաքի տարեթիվ` 2016
Թնդությունը՝ 13,5%
Հնացում` Գինին ֆերմենտացվում է կարասներում և հնացվում հայկական կաղնուց պատրաստված  տակառներում:«Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ»-ը այն հազվագյուտ հայկական գինիներից է, որն արտացոլում է Ոսկեհատ խաղողի տեսակը իր տերուարով: Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Ոսկեհատ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա:Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը:

ԱրմԱս

Կարմիր անապակ գինի

Այս ընտիր ու արտահայտիչ գինին պատրաստված է Կարմրահյութ տեսակի խաղողից` Արենի, Կախեթ ու Մեղրաբույր տեսակների ութ տոկոսանոց խառնուրդով: Նվիրված աշխատանքի արդյունքում ստացվել է արևահամ կարմիր մրգերի, վարդի թերթերի ու համեմունքների վառ համ ու բույր ունեցող գինի: Կարգավորված թթվայնության ու աղաղի համադրության շնորհիվ` գինու վերջնահամը մեղրի, դափնու և վանիլինի համերի խառնուրդն է՝ վայրի ներդաշնակության խառնուրդ:

ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս անաղարտ գինին, որը Կանգուն ու Ռքածիթելի տեսակների խառնուրդ է, հիանալի համադրում է գինու նուրբ բուրմունքն ու արտահայտիչ համը, որոնք հիշեցնում են ծիրանի, կանաչ խնձորի, սպիտակ ծաղիկների ու վայրի բույսերը: Վերջնահամը հայկական մշակույթի նման երկարատև ու վառ է՝ լի զանազան երանգներով:Խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում որպես ապերիտիվ թարմ պանրի տեսականու, բանջարեղենի, ձկան և սպիտակ մսի հետ:

 Արմենիա Վայն

Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատում և ջարդում: Ալկոհոլային խմորում և թրմեցում 10 օր (24-28 0C ջերմաստիճանում): Խմորումն ընդհատվել է ջերմաստիճանի իջեցման միջոցով, բնական մնացորդային շաքարը` 18-45 գ / լ: Մամլում մեմբրանային մամլիչներով: Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա:Արտաքին տեսք` բյուրեղյա մաքրություն, զերծ նստվածքից: Գույնը` սուտակագույն` մանուշակագույն եզրագծով: Բույր` կարմիր հատապտուղներ և սալոր: Համ` հյութեղ, թարմ և հարմոնիկ, ուղեկցվող քաղցրությամբ:

Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատվում և ջարդվում է: Մամլում մեմբրանային մամլիչով իներտ միջավայրում: Պարզեցում ֆլոտացիայի և հանգստի եղանակով: Ալկոհոլային խմորում (14-17 0C ջերմաստիճանում): Խմորումն ընդհատվել է ջերմաստիճանի իջեցման միջոցով, բնական մնացորդային շաքարը կազմել է 18-45 գ / լ Սպիտակուցային կայունացում: Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա: Արտաքին տեսք` փայլուն, թափանցիկ և զերծ նստվածքից: Գույնը` բաց ծղոտագույն` կանաչավուն երանգներով: Բույր` սերկևիլի և դեղին մրգերի նուրբ բույրեր: Համ` մրգային քաղցրության և թարմեցնող թթվայնության հարմոնիկ համադրություն:

 

Կլիմա

Անապատային կլիմայական գոտի  Ալժիրի հարավում 
Աշխարհի կլիմայական գոտիները 
Մուսսոնային քամիները շատ հաճախ դառնում են ջրհեղեղների պատճառ` հատկապես ափամերձ բնակավայրերում:
Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը: 
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը: 
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23օ30՜) և հարավային (հվ. լայն. 23օ30՜) արևադարձերի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20օC-ի իզոթերմերն են (հունարեն «իզոս»՝ հավասար, «թերմ»՝ ջերմություն բառերից): Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66օ30՜) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66օ30՜) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:
Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10օC-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:
Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:
Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250– 300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները:
Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել: 
 
Ինչո՞ւ է փոխվել երկրագնդի կլիման, 
որո՞նք են դրա պատճառները:
Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը նրա պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման: Կլիմայի փոփոխությունների և տատանումների մեջ մեծ նշանակություն ունի ցամաքի և ծովի ընդգրկած տարածքների հարաբերակցությունը: Որպես օրինաչափություն՝ ցամաքային տարածքների ընդարձակումը խստացրել է կլիման. մեծացել են օդի ջերմաստիճանի տատանումները, դիտվել է կլիմայի ցրտեցում:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը (արեգակնային ճառագայթումը նվազում է մինչև 20%-ով):
Կլիմայի ձևավորման վրա բնական գործոնների հետ միասին զգալի է մարդու ազդեցությունը. նրա տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտի գազային կազմը՝ ավելանում է ածխաթթու գազի քանակը, և ուժեղանում մթնոլորտի ջերմոցային էֆեկտը: Արդյունքում բարձրանում է օդի ջերմաստիճանը: Գիտնականների հաշվարկներով XXI դարում երկրագնդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1–3,5օ-ով:
Հայտնի է, որ մթնոլորտում (25–30 կմ բարձրություններում) գոյություն ունի օզոնային շերտ, որը մոլորակի օրգանական աշխարհը պաշտպանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն վնասակար ճառագայթներից: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող քլորաֆտորային (ֆրեոնային) ածխաջրածնական գազերը քայքայում են օզոնային շերտը, որը նպաստում է կլիմայի տաքացմանը և բացասական ազդեցություն թողնում օրգանական աշխարհի վրա:
Կլիմայի տաքացումն աշխարհագրական թաղանթում այժմ արդեն առաջացրել է մի շարք փոփոխություններ. մեծացել է երաշտների և անապատացման հավանականությունը, դանդաղորեն սկսվել են հալվել բևեռային ու լեռնային շրջանների սառցադաշտերը:

Թեստային աշխատանք

Թունավորման պատճառ հիմնականում դառնում են սննդամթերքի հետ միասին օրգանիզմի մեջ հայտնված զանազան բակտերիաները։սննդային թունավորումը կարող է լինել անորակ ու ոչ թարմ մթերքների գործածման հետեւանք։

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։

2. Անհամադրելի սննդամթերք

կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համադրություն են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ:

Ալկոհոլի հետ սունկի օգտագործումը թունավորման ամենից հաճախ հանդիպող պատճառներից է: Մասնագետները պնդում են, որ սխալ է տարածված այն կարծիքը, թե ալկոհոլն ախտահանիչ հատկություն ունի այս դեպքում:

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրություն

Դեմքի սկռաբ երիցուկի թերթիկներով

Screenshot_20200224-215841_Gallery                   20200223_230928

Առաջին հերթին բաղադրության մեջ է մտնում ջուրը, որին հաջորդում է երիցուկի էքստրակտը և ծաղկաթերթերը, որին հաջորդում է խտացուցիչը, ընկուզենի կեղևը, որը թակած է, գործում է որպես մանրացված ֆիլե, գործում է որպես վերջին տեղում պահածոներ, և լրացնում է ցուցակը `Allantoin (ինչը նշանակում է մեղմացնում է մաշկը, նպաստում է բջիջների վերականգնմանը):

Կազմը, իմ կարծիքով, լավն է, բաղադրիչները քիչ են: Ես ուրախ եմ, որ հիմնականում բուսական մասնիկներ են։ Այս գելում մանրահատակները մանրացված են բավականին մեծ քանակությամբ: Բույրը թեթև և նուրբ է, խոտոտած, կարծես երիցուկի հոտ է գալիս: Անհրաժեշտ է օգտագործել ոչ ավելի, քան շաբաթական երկու անգամ։ Դուք պետք է այն կիրառեք մաքրված թաց դեմքի վրա և երկու րոպե նրբորեն մերսեք մերսման շարժումներով: Դրանից հետո պարզապես լվացեք տաք ջրով։ Այն հիանալի փայլեցնում է մաշկը: Սկռաբից հետո մաշկը դառնում է փափուկ և քնքուշ: Կերատինիզացված մաշկի բջիջները, որոնք մեզ հարկավոր չէ , մասամբ հանվում են, մաշկը ավելի թարմ և գեղեցիկ տեսք ունի `նման արտադրանքի կանոնավոր օգտագործմամբ:

Ինքնաստուգում

  1. Քանի՞ տեսակի վառելիքներ  դուք գիտեք։Ին՞չու են դրանք համարվում առաջնային։
  2. Ո՞ր էներգիայի աղբյուրներն են համարվում այլընտրանքային։
  3. Ո՞ր Էներգիան է կոչվում երկրորդային, իսկ որը առաջնային։
  4. Ին՞չպես է արտադրվում էլեկտրաէներգիան, ին՞չ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցներ դուք գիտեք։
  5. Որո՞նք են բնական աղետները, ո՞ր աղետներն են կոչվում տեխնածին։

Պատասխաններ՝

  1. Վառելիքները լինում են 3 տեսակ՝ պինդ, հեղուկ ե գազային։ Համարվում են առաջնային, քանի որ վերամշակման կարիք չունեն։
  2. Քամու, արևի և երկրի ընդերքի էներգիա։
  3. Առաջնային են այն էներգիաները որոնք վերամշակման կարիք չունեն, իսկ որոնք որոնք վերամշակվում են երկրորդային են։
  4. Հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների,  ջրաէլեկտրակայանների շնորհիվ։
  5. Բնական աղետներ են՝ երկրաշարժ, տոռնադո, ցունամի, փոթորիկ, և այլն։ Տեխնածին են նրանք, որոնք անկանխատեսելի են։