Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Անկեղծ չենք…

Թումանյանի այս ստեղծագործությունը շատ ակտուալ է այս ժամանակաշրջանի համար, որը մենք այսօր ապրում ենք։ Կարծես նա զգացել էր, որ պետք է այսպեսի բան լինի, մտածում ենք ՝սրտիցս է խոսում ։ Բայց ոչ սա այն բանի փաստն է , որ տարիներն անցել են, բայց ոչինչ չի փոխվել, ժամանակն անցել է բայց մարդիկ նույնն են մնացել։

Ին՞չի, պատասխանը մեկն է, որովհետև անկեղծ չենք, անկեղծ չենք անգամ ինքներս մեզ հետ, շատերը ինքնախաբեությամբ են զբաղված և անգամ չգիտեն ինչ են ուզում կյանքից։

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Ին՞չի, որովհետև կեղծ են, խաղում են ամեն տեղ, մի տեղ համեստ, մի տեղ մարդ կուտեն միայն թե իրենց ասացը առաջ տանեն։ Իրենք չգիտեն ով են հանդիսանում և դեռ հարգանք են պահանջում։ Հարգանքի առժանի են այն մարդիկ , ովքեր կայացած են, գիտեն այս կըանքում իրենց տեղը, չափն ու սահմանը․․․

Ամեն ինչիպատճառը հենց այդ սուտ ն ու կեղծիքն են, դրա համար էլ ոչինչ չի փոխվել։

Գնալով դերասանները շատանում են, բայց ափսոս որ կյանքի բեմում․․․

Հ․Թումանյան- Անկեղծ չենք

Վահան Տերյան բանաստեղծություններ

***

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

***

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

***

Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:

«Հոգևոր Հայաստան»

Պարույր Սևակ

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում…

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես… և տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

                                        ՄԵՌՆԵԼ

Եթե մեռնել…
Թող որ մեռնեմ
հուր-կայծակից
Միանգամից,
մի վայրկյանում,
հանկարծակի,
Այնքան արդար,
խղճիս ձայնին միշտ ունկընդիր,
Որ համաձայն բիբլիական հին լեգենդին
Հանգիստ անցնեմ եւ ասեղի նեղլիկ ծակից…
Եթե մեռնել…
Թող սպանվեմ,
թող կործանվեմ
Այնպես ապրած եւ բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ
Իմ անունով կնքեն նրանց…
Եթե գամվել
փարոսի պես,
Արնաքամվել
հերոսի պես,
Ու քրքրվելª
դրոշի պես…
Եթե մեռնել…
Բայց առայժմ ապրել է պետք

Ուիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Կարդալով այս պատմվածքը՝ կարող եմ ասել, որ տղան իր վրա վստահ չէր, քանզի մտածում էր, որ նվագել չգիտի։ Նա երազում էր դաշնամուրի մասին, սակայն դեռևս չէր կարող իրեն թույլ տալ սեփական դաշնամուր ունենալ։ Պատմվածքում կար մի բան, որը ես փորձեցի հասկանալ, տղան ասում էր, որ փող չունենալն ահավոր բան է, բայց նաև լավ է, որ չունի։ Ինձ թվում էր, որ նա նկատի ունի այն, որ այդպես չէր ձգտի իր նպատակին։ Աղքատությունը մարդուն նպատակասլաց է դարձնում։ Ու ավելի հեշտ կհասներ իր երազանքին։

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

250px-Paris_-_Salon_du_livre_2012_-_Kenzaburō_Ōe_-_003

Կենձաբուրո Օէ — 1994թ. գրականության նոբելյան մրցանակակիր, «ով բանաստեղծական ուժով ստեղծել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը խտանալով իրենցից ներկայացնում են այժմյան մարդու դժբախտության անհանգստացնող պատկերը»

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև  «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:

Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:

Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր էին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:

Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:

Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.

– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:

Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:

–Ավագը ես եմ,–ասաց նա:

–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:

–Կարող եք տեղավորվել դպրոցում,–մեծահոգաբար ասաց հայրը:

–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:

–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:

–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:

Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն  երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։

Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մե­կր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։

Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հա­վանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դի­տորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։

Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածան­քով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոս­կեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձրագոչ գոռգոռում։

Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին եւ ակնա­պիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգ­մանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշո­րեն էր մտնամ ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հա­զիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։

Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշա­պիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխա­ները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շվաթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։

Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։

–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։

Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։

–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։

Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանամ՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.

–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։

Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։

–Դե, ի՞նչ, չգիտե՞ք,– գրգռված հարցրեց թարգմանիչը, –ո’ւխ, անբաններ…

Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստա­նամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի ան­ներդաշնակությունից։

–Ավագին՝ այստեղ։ Թող անհապաղ ներկայանա՛,– հրամայեց թարգմանիչը։

Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։

Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշ­խատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։

–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։

–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։

–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։

Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծաո արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։

«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։

–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։

Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլու­խը։

–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։

–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։

–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պա­տասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։

–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։

–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։

Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.

–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։

–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգ­մանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։

Ավագը լռում էր։

–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգ­մանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։

Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակա­գույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Ար­տասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորո­վին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրա­ցանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։

Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։

–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։

Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանա­պարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գե­տափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանիչից դրանով չզբաղվեց։

Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։

Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավա­կան հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին մի­ախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։

Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածնե­րին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։

–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։

–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։

–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։

Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտե­լով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։

Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով եր­կար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվո­րին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։

–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գո­ղացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։

Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.

–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։

Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նո­րից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.

–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հե­տևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։

Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։

–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասա­ցի՝ հետեւեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։

Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմա­նիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։

–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։

–Գնացինք,– ասաց տղայի հայրը։

Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կա­տաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երե­խաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։

Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր   խուզարկությունը, նրանցից  մեկն  անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։

Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։

Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։

Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երե­կոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։

Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զին­վորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.

–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահա­րեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժար­վի ինձ օգնելուց։

Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.

–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռո­վություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյու­ղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։

Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղա­ցիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։

–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։

–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգ­նենք ձեզ։

–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։

Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևհար այտն ինչպես է դանդաղորեն կարմրա­տակում։

–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողր դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։

Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հե­ռանալ։

–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգ­մանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։

Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:

Հայրը  շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։

Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սերմվեց հոր տաք թիկունին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմա­նիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գռռաց, սակայն ո՛չ մեծահա­սակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։

Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերր տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։

Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձ­րանամ, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։

Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։

Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարու­նակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։

Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապար­հը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլա­կերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։

Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։

Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց ևկերպարանքը դուրս ցցվեց։

–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։

Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։

–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։

Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։

–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատ­մի։

Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որ­պեսզի զսպի դողը։

–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվոր­ների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտա­սահմանյան ամսագիր նվիրել։

Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։

–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշ­խատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։

Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան  այնտեղ, թույլ չտալով բարձրանալ եւ շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։

Նա բացեց դառը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նա­յեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։

Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մրջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնաց­րեք ընկերներին։ Թարգմանչին ջրից դարս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգումէին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փոձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղևացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։

Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հա­նեց խեղդվածին, ևնրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դարս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետե) քաղցրավենիքով տոպրակը, սա­կայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:

Համո Սահյան.Բանաստեղծություններ

«Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

«Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ

«Ես կուզեի»

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

«Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Համո Սահյան

Հրաշք լիներ

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական։

Հեռավար-առցանց ուսուցում․ ապրիլի 14-30 Լեզու, Գրակ

1․Երկարաժամկետ նախագիծ

Տնային ընտանեկան ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս «Էվելին»

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Ընթերցողական նախագծի ամփոփում

1950-ական թթ.: Ֆրանսիա: Սեսիլը ծնվել է բուրժուական բարեկեցիկ ընտանիքում: Մայրը մահացել է և նա ապրում է հոր՝ Ռեյմոնի հետ: Հայրը ապրում է թեթև կյանք և չի թաքցնում սիրային կապերը: Դրա կարիքն էլ չկա, քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը: Ռեյմոնը իր հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ Լազուրե ափին են: Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին, նրա հասակակից Աննան: Սա գեղեցիկ և խելացի կին է:Սեսիլը ծովափին ծանոթանում է գեղեցկատես ուսանող Սիրիլի հետ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ տանը մթնոլորտը փոխվում է: Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից: Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ: Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ: Սեսիլը ոչինչ չունի Աննայի դեմ, անգամ համակրում է նրան, սակայն ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի իրենց կենցաղը Փարիզում:Մի օր Աննան, որը տեսնում է ծովափին միմյանց կողքի մերկ պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս չգալ իրենց մոտ, իսկ Սեսիլին նստեցնում է գրքերի առաջ, որովհետև սա պիտի աշնանը հանձնի փիլիսոփայության քննությունը:Սեսիլը հանդիպում է Էլզային և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային է սիրում: Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ուզենա վերադարձնել: Ծրագիրն աշխատում է: Ռեյմոնը սկսում է խանդել: Սեսիլը հասկանում է, որ սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը: Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել սկսածը:Շուտով Սեսիլը տեսնում է Աննային, որը հավաքում է իր ճամպրուկը: Աննան հեռանալու որոշում է ընդունել: Սեսիլը նետվում է նրա ետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել:Երեկոյան Ռեյմոնը և Սեսիլը ընթրում են: Երկուսն էլ հասկանում են, որ պետք է վերադարձնել Աննային: Նամակ են գրում: Հնչում է հեռախոսի զանգը: Նրանց հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից և անդունդն ընկել:Աննային թաղելուց հետո Ռեյմոնն ու Սեսիլը ապրում են ասես այրին և որբը: Մի ամիս ոչ մի տեղ դուրս չեն գալիս: Աստիճանաբար սովորում են ստեղծված իրավիճակին: Սովորում են այն մտքին, որ Աննայի մահը ոչ թե ինքնասպանության, այլ դժբախտ պատահարի արդյունք է: Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով լեցուն կյանքը: Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին: Նրանց թվում է, թե երջանիկ են: Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում, լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է

 

3․«Իմ գերդաստանը» նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։ Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ, ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։

 

4․«Ստեղծագործական պատումներ» նախագծով առաջարկում եմ գրավոր պատումների հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։
Երազներ և իրականություն

Բոլորն ունեն տարբեր երազանքներ: Ոմանք երազում են հարստության մասին, իսկ մյուսների համար այդ զարդերը իրենց ընկերները, հարազատները և ընտանիքն է: Մենք բոլորս ունենք յուրօրինակ երազներ: Երբեմն երազները կարող են իրականություն դառնալ, և երբեմն դրանք կարող են միայն երազանք էլ մնալ: Որպեսզի իրատեսական երազանքները իրականան, հարկավոր է ոչ միայն երազել, այլ պետք է նպատակ դարձնել հասնել դրան: Իհարկե, երբ մենք երազում ենք, երբեմն դա կապված չէ իրականության հետ, բայց ինչ է կյանքը առանց երազանքների: Կան մարդիկ, ովքեր երազում են,և դա է նրանց կյանքի  գույները: Իրականությունը շատ դաժան է, կյանքի մռայլ կողմը: Բայց որ միշտ, ըստ էության, իրականությունը, դա  դառը ճշմարտության նման է, որը մեզ ցավեցնում է լսել կամ ընդունել: Օրինակ ես ապրում եմ իրականությամբ, դես երազկոտ մարդ չեմ, դե իհարկե երազներ ունեմ, բայց դրանք այնպիսին չեն, որ չեն կարող են իրականություն դառնալ: Ես  միայն չեմ երազում, ես գործում եմ: Երազը նպատակին նման է, և ես անում եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն դառնա: Միշտ մտածում եմ լավի մասին և միշտ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ոչ թե ես ասացի, որ իրական կյանքում ամեն ինչ սարսափելի է, բայց եթե մի փոքր մտածենք  ինչ է կատարվում աշխարհում, սա կհանգեցնի դրան: Իրականությունը մեզ ուժեղ է դարձնում, այն մեզ սովորեցնում է պատրաստ լինել ամեն ինչի և հաղթահարել դժվարությունները: Այն մեզ սովորեցնում է, որ կան նույնիսկ ավելի բարդ իրավիճակներ, քան հիմա: Դրա համար հարկավոր է գնահատել ձեր ունեցածը և մտածել, թե ինչ կարող է լինել ավելի վատ: Պարզապես վայելեք կյանքը, գնահատեք այն, ինչ հիմա ունեք, քանի որ երբ կորցնեք այն, ապա արդեն շատ ուշ կլինի: Ապրելով այսօր հետ մի նայեք, ապրեք ներկայով,  մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, մի ստեղծեք ապագան, մինչ դուք պլանավորում եք, մյուսն   արդեն գործում է, այնպես որ մի կոտրվեք և լավատես եղեք:

Հայոց լեզու․ Գրակ․ մարտի 30 — ապրիլի 14

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Աշխադած հացն ա հալալ:

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխարքս կործն ա շինալ:

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

 3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա- Ազնավուր, Ֆարսի բլբուլ- Ֆիրդուս, օդային դարպասներ-, անգլիական թագի մարգարիտ- ՀենրիXll, անմահ քանաքեռցի— Խաչատուչ Աբովյան, ազատության երգիչ- Կոմիտաս, կանաչ ոսկի- թեյ, բոլդինյան աշուն- Պուշկին , բուրգերի երկիր- Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու- Ֆրունզիկ, քարայրի բնակիչ- Լանսերե Եվգենի Եվգենևիչ  չարչարանաց լեռ- Մուսա լեռ, Պոսեյդոնի աղի պետություն- Հունաստան, Զալցբուրգի ծաղիկ։

«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայ։Կենսագրություն

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու ...Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։

1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա Պիրովանո կլինիկայի աշխատակիցն է, աշխատել է նաև Սանտա Մոնիկա կլինիկայում։

Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ այլևս չի զբաղվում: Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա (Առողջ հոգի) ամսագիրը։

Օսկար Ուայլդ։Կենսագրություն

Օսկար Ուայլդ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն- նոյեմբերի 30, 1900, Փարիզ, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։

Նար-Դոս։Կենսագրություն

Նար-Դոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԾնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ» 

Իմ կարծիքով ճիշտ չէր, որ մյուսիները ներվեին։ Թեկուզ սուրբը պետք է մենակ մնար, բայց մյուսները չնեվեին դե, քանի որ եթե սուրբը իմանար, որ վերջում ներվելու էր ինքն լ կաներ սխալներ, այլ ոչ թե ամբողջ կյանքը ճիշտ ու դատարկ ապրեր։

Օսկար Ուայլդ  — «Դատաստանի տունը»

Մարդու կյանքը այնքան վատ է եղել, որ նա կյանքին տվել է դժողք անվանումը, և մեռնելուց հետո ինչքան էլ ինքը վատ արարքներ է արել չէին կարող նրան ուղարկեյին դժողք։ Նա Աստծուն ասեց, որ դրախտ էլ չեն կարող նրան ուղարկել, քանի որ չէր կարող պատկերացնել թրե ինչ է դրախտը։ Եվ լռություն տիրեց Դատաստանի տանը․․․ 

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Այս պատմվածքը մեզ ուսուցանեց, որ երբ մարդու աչքը չի կշտանա։ Ու ինչքան  էլ մարդը ինչ-որ բան շատ ունենա մեկ է էլի դժգոհելու է։

Նմանություն ունեյին բոլոր պատմվածքները, քանի որ բոլորը կապված էին Աստծու և Աստծո գործերի հետ։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
 
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
 
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):
 
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):
5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
 
6.Մի սպանիր (Ելից. 20:13):
 
7.Մի շնանար (Ելից. 20:14):
 
8.Մի գողանար (Ելից. 20:15):
 
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
 
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):

7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

Ամպերի մեջ սպիտակ անսահմանություն, որը բաժանված է երեք մասի՝ աջ, ձախ և  մեջտեղ։

8․Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։

Անծանոթ բառեր։

Ապաշխարել-զղջալ, անողորմ-անխիղճ, բորոտ-բորով հիվանդ, հետմուտ-Ուրիշի հետևից գնալով նրան հալածող, զմուռս-խնկի պես անուշահոտ խեժ ծարիր-մազերը՝ հոնքերը՝ թարթիչները ներկելու ներկ, ստինք-կուրծք, կաթնագեղձ:

Բառբառային բառեր։

Յուր — քո, աստուծո — աստծո, արգիլված — արգելված, խոչ — խոչընդոդ, նստիլ — նստել, չէ (լսում,մոտեցել․․․)- չի (լսում,մոտեցել․․․), յախա — օձիք, բաս- ուրեմն, զոռի — զոռով, տո — մեկին դիմելու արհամարհական ձև, չկշտացնե — չկշտացնի։

9․Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։

« Սերը ժանտախտի օրերում» 

 

Ալբերտո Մորավիա | Երդում

(1907 – 1990, իսկական ազգանունը Ալբերտո Պինկերլե)
Ալբերտո Մորավիայի ստեղծագործություններն իրենց արտացոլած բազմաբնույթ բովանդակությամբ սիրելի են դարձել ընթերցասեր հասարակության համար: Թեմաները, որոնց անդրադարձել է Ալբերտո Մորավիան, բազում են և բազմաբնույթ` սոցիալական, հոգեբանական, մարդ-քաղաքացու հոգևոր աղքատացման, հեգնանքի ու կասկածամտության մոտիվների, ֆաշիզմի հակամարդկային էության, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերիչ ու մարդակործան հետևանքների շուրջ:
Գրողը հաճախ է անվանել Բոկաչչոյին իր ուսուցիչը, իսկ իր նովելների ցիկլը նմանեցրել է շատ հարազատ «Դեկամերոն»-ին, միայն թե ավելի հոգեբանական, շարժուն և հաճախ անսպասելի վերջաբանով:
Մորավիան հեղինակ է նորավեպերի, պատմվածքների, պիեսների, ճամփորդական նոթերի, վեպի («Ներքին կյանք»):
Հեղինակի համար բնականոն էր տպագրել իր գործերը, ասենք «Հռոմեական պատմվածքները», թերթերում` պարզ, հասարակ, երբեմն էլ դժբախտ մարդուն դարձնելով իր հերոսները, դրանով իսկ գրավիչ դառնալով ընթերցողին:
Մորավիան երկրորդ անգամ ամուսնացել է 1986 թ. իրենից 47 տարի երիտասարդ իսպանուհի Կարմեն Լերայի հետ, տեղի տալով աղմկահարույց խոսակցությունների և ասեկոսեների: Նա կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու էր և Եվրախորհրդի պատգամավոր: Ստացել է մի շարք պարգևներ: Մորավիան մահացել է Հռոմում, 1990 թ. սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո-Վերանո գերեզմանոցում: Հետմահու լույս են տեսել նրա մի շարք պատմություններն ու պատմվածքների ժողովածուները, որոնցից ներկայացնում եմ «Երդում» պատմվածքների թարգմանությունը:

Լավ եղանակի հետ մեկտեղ վերադարձավ նաև ծովի ու ծովային զբոսանքների իմ ցանկությունը: Ողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդ էի եղել, նախ գրիպով ու երկկողմանի թոքաբորբով, որից քիչ էր մնում գնայի այն աշխարհ, ապա գրիպի հետևանքներով: Ի վերջո, չգիտեմ ինչպես, կրկին հիվանդացա, բայց ավելի թեթև: Մինչ այդ ամիսներն անցնում էին, ես, փակված ավտոպահեստամասերի իմ խանութում, մտածում էի ծովի մասին, այնքան գեղեցիկ, իր մաքուր ու մանրահատիկ ավազով, իր միշտ ծփացող և միշտ աշխույժ ու կապուտակ ջրերով, իր բոցակեզ արևով, որն այրում է, թխահարում, սակայն չի քրտնեցնում:
Այնքան մեծ էր ցանկությունս` ծով գնալու, որ այդ մասին երազում էի մինչև իսկ գիշերը և, լողի սեզոնի մոտենալու հետ, ամեն առավոտ դուրս էի գալիս բացօդյա փոքր պատշգամբ` տեսնելու, թե ինչպիսին էր Սուրբ Պետրոսի ետնամասի երկինքը: Այժմ արդեն մայիսի վերջն էր:
Մի շաբաթ օր ասացի Ջինետտային` իմ նշանածին, որ հաջորդ օրը գնալու ենք Կաստելֆուզանո, սեզոնի բացմանը առաջին անգամ լողալու: Հյուրանոցում երկու ընտանիքներով էինք` իմ և նրա, երեխաները քնած էին իրենց մայրիկների գրկում և էլի մի քանի ընկեր կար: Ջինետտան իսկույն նեղացած դեմք ընդունեց. «Ես չեմ կարող գնալ ծով: Գնա´ մեկ ուրիշի հետ»:
– Բայց ինչո՞ւ:
– Գնա´ այնտեղ Տիլդեի հետ, որը քեզ այնքան դուր է գալիս: Ես չեմ գալիս:
Սկսեցի կատաղել. «Բայց ի՞նչ կապ ունի Տիլդեն: Ինչո՞ւ չես ուզում գալ»:
Նա անխոս խոնարհեց գլուխը: Այդ պահին մայրը միջամտեց իշխող տոնով. «Երբ դու հիվանդ էիր, Ջինետտան երդվել է, որ եթե առողջանաս, նա այս տարի չի գնա ծով լողալու: Հիմա դու գիտես, թե ինչու չի կարող գալ քեզ հետ»:
Մնացի ապշած: Մի կողմից պետք է հուզվեի այդքան սիրալիր երդման համար, մյուս կողմից, սակայն, այդ երդումն ի չիք էր դարձնում իմ զբոսանքը: Ասացի. «Քեզ շնորհակալ եմ, բայց ինչ կարիք կար այդ երդումը տալու: Բավական չէ՞ր պինիցիլինը»: Տեղնուտեղը մի շարք առարկություններ հնչեցին բոլոր այդ կանանց կողմից. «Էդպես մի´ ասա…Երևի հենց այդ երդման շնորհիվ ես առողջացել, չի իմացվի…»: Սպասեցի, որ հանդարտվեն և ապա ասացի. «Դե լավ, բայց ես ուզում եմ գնալ ծով և կգնամ: Դու նույնպես կգաս և երդումդ կդրժես»:
– Ես այնտեղ չեմ գա և ոչ էլ երդումս կդրժեմ, իսկ եթե կրկին հիվանդանա՞ս»:
– Քեզ հրամայում եմ այն դրժել:
– Մտքովդ անգամ չանցկացնես,- ասաց նա կամակոր,- քեզ արդեն ասել եմ. գնա ծով Տիլդե´ի հետ:
Այն, ինչ տհաճություն էր պատճառում ինձ, նրա անշնորհակալ լինելն էր: Կարծես թե ինձնից նեղանում էր, որովհետև հիվանդանալով նրան ստիպել էի, այսպես ասած, երդում տալ: Ի վերջո, մի քանի խոսք ու վեճից հետո տեղիցս ցատկեցի՝ գոռալով, որ կգնամ Տիլդեի հետ, քանի դեռ նա չի ուզում և, վե´րջ այս խոսակցություններին:
Գնացի ուղիղ դեպի բար, որտեղ Տիլդեն գանձապահ էր աշխատում: Այդ աղջիկը Ջինետտայի լրիվ հակառակ պատկերն էր: Որքան Ջինետտան մռայլ էր, նյարդային, բարդ, ամբողջովին տրամադրություն ու հոգեվիճակ, նույնքան Տիլդեն պարզ էր, իներտ, անվրդով: Եվ ինչպիսին բնավորությունը, նույնպիսին էլ արտաքինը. Ջինետտան նիհար էր, թուխ, այրող: Տիլդեն շիկահեր էր, գեր, խաղաղ:
Տիլդեին ասացի. «Է´յ, Տիլդե, ուզո՞ւմ ես վաղը գալ Կաստելֆուզանո»: Գիտեի, որ նրա համար ոչինչ չէին նշանակում տղամարդիկ, սակայն ծարավ էր զվարճանքների: Պատասխանեց, ինչպես և պետք էր սպասել, ժպտալով. «Քանիսի՞ն ես ուզում, որ մեկնենք»:
Հաջորդ առավոտյան կապեցի լողավարտիքով տոպրակը մոտոցիկլի բռնակին և ուղևորվեցի Տիլդեի տուն, նրան վերցնելու: Բայց, չգիտեմ ինչու, մի տեսակ խղճի խայթ էի զգում. ի վերջո Ջինետտան այդ երդումն արել էր հանուն իմ սիրո, և հետո, Ջինետտայի և Տիլդեի միջև կար միևնույն տարբերությունը, ինչ կար աչքերը շարժող և «մամա´, պապա´» ասող տիկնիկի ու կենդանի մարդու միջև:
Սուլոցի համաձայն Տիլդեն դուրս նայեց պատուհանից Չինքուե նրբանցքում՝ հոլանի թևերով, հարդարված, դեղին, խոշոր խոպոպներն ուսերին, լանջաբացվածքից կուրծքը լավ ցուցադրած: Ինձ ուրախ կանչեց. «Դե ինչ, սպասենք Ջինետտային»:
Ամպերից ցած ընկա. «Ջինետտա՞ն»:
– Դե այո´: Երեկ երեկոյան եկավ բար և ինձ ասաց, որ իրեն սպասեինք երեքով միասին ծով գնալու համար:
Դեռ չէի հասցրել ուշքի գալ այդ անակնկալից, երբ ահա Ջինետտան` թունավոր ժպիտը շուրթերին, տաք հագնված այդ շոգին, մոխրագույն բրդե հագուստը մինչև պարանոցը. «Դե ի՞նչ, գնո՞ւմ ենք»:
– Լողազգեստ չե՞ս բերել, գոնե կհանվեիր:
– Ես երդվել եմ ոչ միայն չլողալ, այլ նույնիսկ լողազգեստ չհագնել:
– Դե որ խոստացել էիր, կարող էիր ուղղակի մուշտակ էլ հագնել:
– Սա էլ սովորականի նման հագուստ է:
Վերջ, երեքով նստեցինք մոտոցիկլի վրա, Ջինետտան իմ ետևում, Տիլդեն էլ նրա ետևում: Մեկնեցինք, հասանք Ճարտարապետական գոտի, մտանք Կրիստոֆորո Կոլոմբոյի փողոց: Ջինետտան կզակը դրել էր ուսիս և ականջիս մեջ էր լցնում իր դժգոհության թույնը. «Վատ եմ արել, որ եկել եմ, շոգից մեռնում եմ»:
– Իսկ ինչո՞ւ ես եկել:
– Պետք է երախտապարտ լինեիր, դա քեզ համար եմ արել:
– Ես երախտապարտ կլինեի, եթե դու չփչացնեիր իմ զբոսանքը: Բայց կարելի՞ է իմանալ, թե ինչու երդվեցիր:
– Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչու հիվանդացար:
Եվ այսպես շարունակ: Այլևս չէի կարողանում տանել նրա այդ փսփսոցը և, E.U.R.* -ի մոտ, հանկարծ թափով կանգ առա և ասացի. «Հենց հիմա փոխվենք, Տիլդեն գալիս է իմ ետևում նստելու, դու էլ` նրա»:
– Բայց ինչո՞ւ:
– Որովհետև անվերջ խոսում ես, իսկ ես շեղվում եմ և կարող է ընկնեմ փոսը:
Այսպիսով փոխվեցինք տեղերով, և խաղաղվեցի. Տիլդեն, սովորականի պես չէր խոսում, որովհետև ասելիք չուներ:
Հետո, անսպասելիորեն, Նեապոլի խաչմերուկում, ինչ-որ մեկն ուժգին կսմթեց թևս, այնպես, որ քիչ էր մնում իսկապես ընկնեի
փոսի մեջ: Կանգ առա և կատաղած հարցրեցի Տիլդեին. «Է´յ, կարելի է իմանալ, թե քեզ ինչ պատահեց»: Իսկ նա, ծիծաղելով` «Ջինետտան ինձ ասաց, որ կսմթեմ, ես էլ արեցի»:
Հարցրեցի Ջինետտային. «Դու ինչ է, ապո՞ւշ ես, թե՞ ձևացնում ես»: Իսկ նա. «Չկարողացա ինձ զսպել: Դու ինձ համար անդուր ես, գիտե՞ս ինչու: Ես քեզ համար երդվել եմ, իսկ դու, փոխարենը չուզեցիր զոհաբերություն անել և ծով չգնալ»:
– Բայց ամիսներ շարունակ մտածում էի ծովի մասին: Ավելի վատ քե´զ համար. դու չպետք է երդում տայիր:
Ահա և ծովը: Կոլոմբոյի փողոցն ամբողջովին լույսի երիզ էր, որն իջնում էր ցած, հեռու-հեռու՝ ավելի հեռացնելով գյուղը, սոճուտը, կորչելով արևից բռնկված ծովի էլ ավելի վառ լույսի մեջ: Մինչ ցած էինք իջնում, ուրախությունից սկսեցի երգել: Տիլդեն ինձ ձայնակցում էր, իսկ Ջինետտան` լռում:
Ահա և Կաստելֆուզանոյի լայն ճանապարհը, ապա, առողջարաններն անցնելուց հետո, մացառուտները, ծովափն ու ծովը: Կանգնեցրի մոտոցիկլետը, ապա վազքով դեպի ներքև, թփուտների միջով, բռնելով մի կողմից ծիծաղող Տիլդեի ձեռքը և մյուս կողմից`խոժոռադեմ Ջինետտային, որը թողնում էր, որ իրեն քաշելով տանեն:
Ծովափը գրեթե ամայի էր, միայն լողորդների մի քանի խումբ այս ու այն կողմում, մի հին նավամատույց փտած տախտակներով, որը բավականին խորանում էր հանդարտ ծովի մեջ: Ուրախությունից գինովցած, ետ գնացի դեպի թփուտները և մի վայրկյանում մերկացա: Կանչեցի. «Է՜յ, Տիլդե, հանվո՞ւմ ես»: Իսկ նա, մեկ այլ թփի ետևից. «Ես արդեն լողազգեստով եմ»:
Ես այնքան հապճեպ էի հանվել, որ նույնիսկ չէի նկատել, որ լողավարտիք չունեմ: Այն վերցրել էր Ջինետտան մոտոցիկլից իջնելու պահին: Բղավեցի. «Ջինե՜տտա, կտա՞ս լողավարտիքս»:
Իսկ նա, գրգռված. «Այստեղ եմ, ձախի վրա, բռնի´ր»: Զգուշորեն դուրս ձգվեցի, սակայն ոչինչ չտեսա: Նույն պահին ձախից լսեցի նրա չար ձայնը, որը կանչում էր. «Կուկու՜, տե´ս թե ինչ եմ արել»: Շրջվեցի. հագուստները, որ նետել էի գետնին, անհետացել էին: Շփոթված գոռացի. «Ջինե´տտա, վերադարձրու հագուստներս ու լողավարտիքս»: Իսկ նա, չարացած ձայնով, չգիտեմ որտեղից. «Քեզ ոչինչ էլ չեմ վերադարձնի: Արդար չէ, որ ես տապակվեմ արևի տակ, մինչ դու ջրում չփչփացնես ու զվարճանաս»:
– Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ դու երդում ես տվել:
– Մեղքը հենց քոնն է. դու չպետք է հիվանդանայիր:
Մինչդեռ Տիլդեն, սովորականի պես հիմար, գոռում էր. «Դե´, Ատի´լիո, գնանք լողալու»: Իսկ ես. «Չեմ կարող, մերկ եմ»:
Հաջորդեց երկար վիճաբանություն. ես բղավում էի Ջինետտայի վրա, որ վերադարձնի հագուստս, իսկ նա` չէ´ ու չէ´: Տիլդեն էլ կրկնում էր, որ ցանկանում է գնալ լողալու:
Ի վերջո կորցրեցի համբերությունս և ասացի Տիլդեին. «Տե´ս, դու կարող ես դա անել, խլի´ր Ջինետտայից լողավարտիքս»: Իսկ նա ուրախ ձայնով. «Դու ինձ թո՞ւյլ ես տալիս»:
– Իհա´րկե:
Տիլդեին պատկերացնո՞ւմ եք: Մի ցատկ է անում, որ բռնի Ջինետտային, սակայն վերջինս պատրաստ էր փախչելու` հագուստներս թևի տակ: Թփերի միջից, ուր սուզվել էի մինչև կուրծքս, տեսա Տիլդեին` լողազգեստով և Ջինետտային` հագնված, իրար հետապնդելիս ծովափին: Տիլդեն բարեսիրտ ծիծաղում էր, մինչդեռ Ջինետտան լուրջ էր տրամադրված:
Բավականին վազեցին և, ահա, Տիլդեն հասավ նրան ու ձեռքը մեկնեց հագուստներին, որոնք ցած թափվեցին: Ջինետտան շրջվեց: Տիլդեն, որը շարունակում էր ծիծաղել, կռացավ հագուստները վերցնելու: Այդ ժամանակ մի սուր ճիչ լսեցի և տեսա, թե ինչպես էր Ջինետտան բռնել Տիլդեի գանգուրներից ու քարշ տալիս ավազի վրայով, ապա նետեց մի ավազաբլրի վրա, գազանի նման ցատկեց վրան ու սկսեց ապտակներ հասցնել:
Կարող էի թևի շարժումից կռահել, թե ինչպես էր բարձրանում ձեռքն ու իջնում Տիլդեի գեղեցիկ այտերի վրա:
Ճիշտ եմ ասում` այս բռնությունն ինձ ապշեցրեց. դա չար կատաղություն էր, արնախում: Մինչ այդ Տիլդեն վեր կացավ և այժմ հեռանում էր ծովի երկայնքով, ձեռքը` դեմքին, հեծկլտոցներից ցնցվող ուսերով: Գոռացի. «Տի´լդե»: Նա անշուշտ լսեց, բայց թոթվեց ուսերն ու շարունակեց հեռանալ: Ինչ վերաբերում է Ջինետտային, անհետացել էր, իմ հագուստներն էլ հետը` ավազաբլուրների ետևում: Հիմա մենակ էի: Թուփն ինձ թաքցնում էր մինչև կուրծքս, ճիշտ է, սակայն չէի կարող հավերժ մնալ այնտեղ: Մյուս կողմից էլ, մտածել իսկ չէի կարող այնտեղից դուրս գալ այդ վիճակով, համենայն դեպս մինչ այն պահը գոնե, երբ կգնային մի քանի լողորդները, որոնք դեռ երևում էին ծովափի այս ու այն կողմում:
Այդպես կատաղած մնացի չգիտեմ որքան ժամանակ, այրող արևի տակ, ուղիղ ու անշարժ՝ նայելով մացառուտին, որն ինձ շրջապատում էր: Թվում էր, թե տեսադաշտս կորցնելու աստիճան ամայի էր: Հանկարծ շատ մոտիկից Ջինետտայի ձայնն ինձ ստիպեց ցնցվել. «Ինչպե՞ս ես»:
– Վատ եմ,- պատասխանեցի գազազած,- դե´, տուր լողավարտիքս:
Լռություն տիրեց: Ապա ձայնը կրկնեց. «Եթե տամ, փոխարենն ինձ ի՞նչ կտաս»:
Չէի կռահում, թե որտեղ թաքնված կլիներ այդ բոլոր թփերի մեջ, կլոր և մեկը մեկի այդքան նման: Բայց հանգիստ և ուրախ ձայնից ինձ թվում էր, թե տեսնում էի նրան. հանդարտված Տիլդեին հասցրած ապտակներից, լիցքաթափված, ժպտուն, ջերմ ու բարի: Սակայն կոպտորեն ասացի. «Քեզ ոչինչ էլ չեմ տա, ավելին, եթե չվերադարձնես լողավարտիքս, այս անգամ ես կերդվեմ:
– Եվ ի՞նչ կերդվես:
– Կերդվեմ, որ մեր միջև այլևս ոչինչ չի լինի: Ահա իմ երդումը:
Լսեցի նրա ծիծաղը. «Եվ ինչո՞ւ չես երդվում»: Մնացի ամոթահար, որովհետև նկատեցի, որ ունակ չէի այդ երդումը տալ. նրան չափից շատ էի սիրում: Քիչ անց ձայնը կրկնեց. «Դե ինչ, լողավարտիքի փոխարեն ի՞նչ ես տալիս»: Շարժվեցի, որ տեսնեմ, թե որտեղ էր, և թուփը ծակեց մերկ մաշկս առջևից ու ետևից: Հոգոց հանելով ասացի. «Մի համբույր»:
– Ահա´ լողավարտիքդ: Եվ սրընթաց նետեց հագուստս:
Հագա այն, ապա հարցրեցի. «Որտե՞ղ ես»:
– Գնա´ լողալու: Համբույրը հետո կտաս:
Եվ այսպես գնացի լողալու մայիսյան հիասքանչ ջրի մեջ, որն աստիճանաբար բարձրանում էր մինչև կոկորդս, իսկ ես քայլում էի ծովի ավազե հատակի վրայով:
Ի վերջո դուրս եկա ջրից, կրկին բարձրացա լողափ, մտա թփուտների մեջ, պտտվեցի մացառներում: Հանկարծ մի բան ուժգնությամբ թրմփաց վրաս. Ջինետտան էր, կիսաշրջազգեստով, գրկեց պարանոցս ու ծիծաղեց: Համբուրեցի: Ապա ինձ ասաց. «Չկա չարիք առանց բարիքի: Այսպես կարող ենք մի փոքր մնալ միասին, մենակ, առանց Տիլդեի»:
– Իսկ եթե Տիլդեն չվերադառնա՞:
– Օ՜յ, նա կվերադառնա: Հագուստն այստեղ է, և հետո ուտել կուզենա:
Այդպես էլ եղավ: Մոտ մեկ ժամ հետո Տիլդեն մեզ ձայն տվեց` վախեցած ու խղճուկ: Ջինետտան նրան ընդառաջ վազեց, փաթաթվեց: Այնուհետև ինձ կանչեց. «Դե´, գնա մի անգամ էլ Տիլդեի հետ լողա: Ես ձեզ սպասում եմ այստեղ, նախաճաշ կպատրաստեմ»:
Քայլեցի Տիլդեի կողքով, որը շատ ընկճված էր թվում, և ասացի. «Համա թե ապտակներ տվեց Ջինետտան»:
– Գիտե՞ս, երդվել էի, որ նրան այլևս երբեք չեմ տեսնելու:
– Իսկ հետո՞:
– Հետո ի՞նչ, հետ վերադարձա: Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ: