Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ուսումնական նյութեր և առաջադրանքներ

Հարցաշար

Տնտեսագիտության  էությունը

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների՝ արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ՝ արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը։

Ռեսուրսները լինում են նյութական (ներդրումային ռեսուրսներ), ֆինանսական(դրամական ռեսուրսների ամբողջություն, որը կարող է օգտագործվել որևէ խնդիր լուծելու և այլնի համար), տեղեկատվական(տեղեկությունների փոխանակում), բնական (բնություն՝ օդ, ջուր և այլն) և աշխատանքային(մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակությունները)։


Արտադրական հնարավորությունների սահմանափակություն

Արտադրական հնարավորությունները բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են: Հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, հողը, ձեռնարկատիրությունը, կապիտալը, ինչպես նաև՝ տեղեկատվությունն ու գիտությունը:


Տնտեսական հարաբերությունների համակարգը

Տնտեսական հարաբերությունների համակարգը, դա պահանջարկի, արտադրության, առաջարկի և նոր արժեքների շրջապտույտն է ռեսուրսների շուրջ։

  1. Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները
  2. Սեփականության ձևերը
  3. Շուկայական տնտեսության սուբյեկտները և օբյեկտները
  4. Բարիքի արժեքի բովանդակությունը և մեծությունը
  5. Աշխատանքի բաժանման, ռեսուրսների նկատմամբ սեփականության ձևավորման անհրաժեշտությունը, արտադրողների տնտեսական առանձնացումը

Առողջության գործոններ

Առողջությունը դա մարդու նորմալ վիճակն է, և երբ նա իրեն լավ է զգում։
Առողջության գործոններ
1. Առողջ սնունդ
2. Վնասակար սովորություններ
3. Շրջակա միջավայր
4. Մարզանք
5. Նորմալ հոգեվիճակ
6. Ախքատություն
7. Հիգիենա
8. Ժառանգականություն
9. Կրթություն
10. Պատասխանատու վարքագիծ

Պատասխանատու վարքագիծ
Հիգենա
Նորմալ հոգեվիճակ
Մարզանք
Առողջ սնունդ
Ախքատություն
Շրջակա միջավայր
Վնասակար սովորություններ
Կրթություն
Ժառանգականություն

Այցելություն Մանկավարժական համալսարան

Հագուստի մոդելավորման2-3րդ կուրսի ուսանողների հետ այսօր այցելել էինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետ: Մասնակցեցինք  «Բաց դռների օր» միջոցառումներին:

Այնտեղ մեզ ընդունեցին շատ ջերմ և սիրալիր: Նախ մասնակցեցինք դասախոսությունների, շրջեցինք արվեստանոց-լսարաններով: Ծանոթացանք մասնագիտությունների որոնք ուսուցանվում են համալսարանում: Հետաքրքիր և ուսոցողական օր ունեցանք:

Հաշվետվություն

Բարև Ձեզ ։ )

Սա իմ հաշվետվությունն է սեպտեմբեր֊հունվար ամսվա կատարած աշխատանքներիս վերաբերյալ։ Այս տարին շատ ուրախությամբ դասի եկա, քանի որ մեզ հնարավորություն էր տրված առկա ուսուցման համար։ Այդ տարի, բացի սովորական դասերից մենք ունեցանք մասնագիտական ժամեր ընկեր Մերիի մոտ , աշխատանքներիս կարող եք ծանոթանալ իմ բլոգի հագուստի մոդելավորում բաժնում։ Նաև շատ էսքիզներ ենք արել ընկեր Թերեզայի մոտ։ Էսքիզներս տեղ են գտել բլոգիս ընտրություն բաժնում։ Հունվար ամիսը բավական լարված անցավ։

Ունեցանք շատ նախագծեր, մասնակցեցի մարզական և մասնագիտական դիջիթեքների։

Իմ հունվարյան ստուգատեսի ամփոփումը

Նամակ ՀՀ ԿԳ նախարարին

Հարգելի՛ պարոն Հարությունյան.

Ձեզ դիմում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի ուսանողները, ովքեր պատրաստ են պաշտպանել սեփական իրավունքները, որոնք, ցավոք, նախարարությունը ոտնահարում է։

Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և ակնկալում ենք, որ նախքան այն հարցի մասին որոշում կայացնելը, որը սերտորեն կապված է մեզ և մեր կրթությանը, հաշվի նստեք մեր

կարծիքի հետ, կամ առնվազն հասկանալի և հիմնավոր բացատրեք, թե ինչու եք այս կամ այն որոշումն ընդունում։

Մենք արդեն փոքր երեխաներ չենք և հասկանում ենք ու ի վիճակի ենք տեսնելու, թե ինչ կպատահի, եթե կրթահամալիրը վերափոխվի պպետական հիմնադրամի, և վստահորեն կարող ենք ասել, որ դա կլինի ի շահ մեզ, մեր կրթօջախի և մեր երկրին։

Դուք նախարար եք և քաղաքական գործիչ, և շատ լավ գիտեք, որ ցանկացած հարցի մերժում պետք է արդարացի և հիմնավոր պարզաբանում ունենա։

Բացի այդ, մենք մտավախություն ունենք, որ եթե փոխվի կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, կարող է փոխվել նաև մեր հեղինակային կրթական ծրագիրը, որը մենք և մեր ընտանիքներն ընտրել ենք և հանուն որի եկել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելու։

Ուստի ակնկալում ենք արդարացի, պարզաբանված պատասխան կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձնելու վերաբերյալ, որը հիմնավորված կլինի նաև օրենքով։

Նելլի Միսկարյան

Աբգարյան Անահիտ

Հարությունյան Քնար

Մարիամ Շախվերդյան

Էլմիրա Բասմաջյան

Մայիսյան Հայաստան

Մայիսյան Հայաստան

«Վարդանանք», գոբելեն  (1983 թ., գործ` Գրիգոր Խանջյանի, Մայր աթոռ Սբ Էջմիածին)
Ավարայրի ճակատամարտը պատկերող ձեռագրեր (1482 թ., Շարակնոց) 
Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:
 
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ: 
Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը  ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում, իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց: 
Մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունել են մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը քաջաբար մարտնչելու կոչ են արել: Ճակատամարտն սկսվել է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին` պարսիկները սպասել են, իսկ հայերն անցել են գետն ու ամբողջ ճակատով մարտի բռնվել: Հայոց այրուձին թևերից մխրճվել է թշնամու մարտակարգի մեջ: 
Պարսից բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջել են, սակայն աջ թևն ընկճել է Թաթուլ Վանանդեցու զորամասին: Սպարապետը պահեստազորի մի մասը՝ Արշավիր Կամսարականի գլխավորությամբ, նետել է կենտրոն՝ այնտեղ ճնշումն ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապել ընկրկող ձախ թևին և հետ շպրտել թշնամուն: Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցել է պարսիկների կենտրոնական զորամասերը, կռվի բռնվել նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնել: Սակայն հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը», և նահանջող աջ թևը վերադասավորվել և շրջապատել են իրենց թիկունք թափանցած հայկական հեծելագունդը: 
Անհավասար մարտում զոհվել է նաև Վարդան Մամիկոնյանը: 
Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվել են Տղմուտի ձախ ափը, ապա նահանջել երկրի խորքը: Ճակատամարտում զոհվել են 1036 հայ և 3544 պարսիկ: Պարսից արքունիքը, տեսնելով հայերի հերոսական կամքը, ստիպված էր Հայաստանից հետ կանչել իր զորքերը:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում:

   «Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի կենաց հարատևության արտոնաթուղթը կնքեց»:
Դերենիկ Դեմիրճյան

   Ավարայրի ճակատամարտում հայոց նշանաբանն էր` 
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»: