Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սևանա լիճ (Գեղամա ծով) Գեղարքունիք

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը:

Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:

Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև:

Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

20-րդ դարի 40-50թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վիճակը: Կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:

Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:

Իմ մասին

Ես Էլմիրան եմ ,ավարտել եմ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցիը,այժմ բնակվում եմ Էջմիածում։Ես 15 տարեկան եմ,ծնվել եմ ՌԴ-ի Սարատով քաղաքում։Ընտրել եմ հագուստի մոդելավորման բաժինը։Ազատ ժամանակ սիրում եմ նկարել,երգել,պարել։Սիրում եմ նաև նկարվել։ Փոքր ժամանակ զբաղվել եմ պարով 4 տարի,նաև ջութակով 4ամիս։1-6-րդ դասարան գնացել եմ Էջմիածնի Զորավար Անդրանիկի թիվ 12 հիմնական դպրոց։

Իմ առաջին տպավորությունները Մխիթար Սեբաստացի քոլեջի մասին։

Ողջույն ,ես Էլմիրան եմ, եկել եմ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցից ։Այս քոլեջ եկել եմ ընկերուհուս խորհրդով ։Առաջին տպավորություններս շատ լավն են,ծանոթացա բարձր կուրսերի երեխաների հետ,նրանք շատ ընկերասեր են և դրական էմոցիաներ են հաղորդում։Առաջին օրը մենք փոքրիկ շրջագայություն ունեցանք, գնացինք ագարակ և Մխիթար Սեբաստացու Մայր դպրոց։Ինձ ամեն ինչ դուր եկավ,հատկապես ազատությունը և ընկերական միջավայրը,անգամ ընկերական էր շբումը ուսուցիչների հետ։