Երեկ տեղի ունեցավ հրաշալի ճամփորդություններիցս մեկը։ Հերթական բարձրունքի հաղտահարում էի պատկերացնում,բայց լռիվ ուրիշ էր։ Այս անգամ Արմղան լեռն էինք բարձրանում, որը ինձ այս անգամ հեշտ չտրվեց, բավականին դժվարությամբ էի բարձրանքում։ Բայց հավացած եղեք ՝ արժեր։
Երբ նոր իջանք ավտոբուսից եղանակը սպասվածից ցուրտ էր, ուժեղ քամի էր, շա՜տ ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե ինձ չպահեի կքշեր կտաներ, և իրոք մի պահ ուզում էի հենց եդպես էլ անել, այն էլ մտացեցի դեռ օրը չսկսած խմբիս գլխին փորձանք չբերեմ ։ճ
Երբ արդեն ահագին բարձրացանք քամին փոքր ինչ հանդարտվեց, բոլորս անձրևի էինք տրամադրված, որովհետև էդպես եր տրված այդ օրվա եղանակը, բայց բախտը մեր կողմիցեր։ Վերջապես հասանք գագաթին, էդ ինչ սիրունություն էր, հանգստությու՜ն, կարծես հրաշք լիներ, որտեղ իրականությունից կտրվում ես։ Դե բայց մենակ սիրունությունից իմ ստամոքսը գոհ չեր մնա, ու քանի որ սոված էինք գագաթին փոքրիկ պիկնիկ արեցինք։ Էնտեղ ամենահասարակ բրթուճն անգամ անմահական համ ուներ, կամ ՝էլ ես էի շատ սոված ;ճ
Ուտելուց հետո, քանի որ արդեն ամպեր էին կուտակվում արագ իջանք։ Հասնելուն պես նստեցինք մեքենան և ճանապարհ ընկանք։ Պետք է ուտել խմելու գնայինք էն էլ ժամն ուշ ր արդեն միանգամից ուղևորվեցինք տուն։ Այ հենց ես պահից էլ սկսվեց բոլորիս սպասված անձրևը։ Դե դա մեզ էլ չէր հուզում, որովհետև հասցրել էինք նրանից փախչել; Ահավոր ուեղ անձրև էր, հետո նույնիսկ ձյուն եկավ։ Ուրախ ճանապարհին մեզ ոչինչ չէչ հուզում, քանի դեռ քաղաքից դուրս էինք, ու չէինք մտածում օրվա ավարտի մասին։
Չէի ուզում օրն ավարտվի, բայց արդեն քաղաք էինք մտել, եղանակն արդեն կարգավորվել էր, ու բոլորս հրաշք տպավորություններով գնացինք տուն։