Սնունդը մեծ դեր ունի հասարակության համար, առանց որի ապրելը անհնար է։ Դե մենք ՝ հայերս էլ առավել ևս , ուտող-խմող ազգ ենք ։ Ամեն տեղ էլգիտեն, որ մենք հյուրնկալ ազգ ենք, և գիտեն մեր կախարդական խոհանոցի մասին։Մեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է, մեր խոհանոցը լի է ազմատեսակ համեղ ուտեստներով, ես սիրում եմ խոհանոցը , բա այնտեղ առաջացած անուշ հոտը, մմմմ․․․
Բոլորն էլ շատ համով են ուղղակի սիրողական են։ Իմ սիրածներից Տոլման է, հարիսան, խորովածը՝ չնայած որ միս այդքան էլ չեմ սիրում։ Ու կարծում եմ կան ուտեստներ, որ հայից լավ ոչ ոք չի պատրաստի ։
Հայկական խոհանոցը սկսեց ձևավորվել շուրջ 2000 տարի առաջ, և սերունդից սերունդ փոխանցելով միայն յուրահատուկ և գաղտնի բաղադրատոմսեր, այն կարողացավ պահպանել աներևակայելի համեղ հայկական ազգային ուտեստները:

Տոլման հայկական ազգային խոհանոցի թագուհին է:
Տոլմա բառը գալիս է «տոլի» բառից, ինչը նշանակում է խաղողի տերև, որի մեջ աղացած միսը փաթաթում են այլ բաղադրիչներով և համեմունքներով, այնուհետեւ խաշում կրակի վրա՝ տունը լցնելով համեղ բույրերով: Տոլմայի մի քանի տեսակներ կան, և յուրաքանչյուրն ունի իր համեղ համը:
Հարիսա

Հարիսան հայկական ազգային համեղ ուտեստ է, որը պատրաստվում է կլոր ցորենից և հավից ցածր ջերմության վրա ամբողջ գիշեր: Առավոտյան ուտեստը խառնվում է այնքան ժամանակ, մինչեւ համասեռ զանգված ստացվի և մատուցվի նախաճաշի ընթացքում:
Դրանից հետո յուրաքանչյուրն իր ճաշակի չափով կարագ ու պղպեղ է ավելացնում իր բաժինին:
Խորոված

Խորովածը, ամենաավանդական հայկական ուտեստն է, առանց որի ոչ մի տոն չի ավարտվում:
Նույնիսկ հայկական հարսանիքներին նրանք հատուկ երգ են երգում Խորովացծի մասին և պարով տանում սեղանի շուրջ։ Սա հայկական ավանդույթ է հին ժամանակներից:
Լավաշ

Լավաշը հայկական ազգային բարակ հացն է, որը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում և ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում:
Այս հացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն կարելի է երկար պահել սառնարանում, և այն կմնա նույնքան փափուկ, թարմ և համեղ, ինչպես առաջին օրը:
Նյութի աղբյուր՝ Հայկական ավանդական խոհանոց
Ուտելի վայրի բույսեր
Մեծ բազմազանություն են կազմում այն ուտելի բույսերը, որ բնակչությունն օգտագործում է թթու դնելու համար։ Դրանցից մի քանիսը աչքի են ընկնում իրենց յուրահատուկ բուրմունքով և համով։ Պատմական տվյալները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում մշակովի բանջարեղենին ու կանաչեղենին զուգընթաց գործածել է նաև մեծ քանակության վայրի ուտելի բույսեր։ Վայրի ուտելի բույսերը վիտամինների հզոր տեսականի են պարունակում և նրանց օգտագործումը հայկական խոհանոցի մեջ ֆիզիոլոգիապես հիմնավորված է։ Ժողովրդի կողմից օգտագործվող ուտելի բույսերի տեսակների քանակը շատ մեծ է և կազմում է ավելի քան 300 անուն ուտելի բույսեր։
Հայկական աղանդերներ
Որպես քաղցր կերակրատեսակ օգտագործում էին ինչպես թարմ այնպես էլ չորացրած մրգեր։ Պատմագիրները նշում են մրգերի մեծ տեսականի տանձ, խնձոր, ծիրան, սերկևիլ, հոն, թութ, դեղձ, նուռ, խաղող, տարբեր տեսակի սալորներ, կիտրոն, նարինջ, ունապ նաև սեխ, ձմերուկ և դդում։ Ուշագրավ է, որ միրգը օգտագործում էին նաև մսի կամ ձկան հետ։
Նյութի աղբյուր՝ Հայկական խոհանոց