Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեպտեմբերի 1: Արկածային օր թռչկանում։

Այսօր երբ արթնացա գաղափար անգամ չունեի, որ ունենալու եմ նման արկածային ու հետաքրքիր օր։ Ճամփորդելու էինք դեպի Թռչկանի ջրվեժ, որը հայտնի է իր գեղատեսիլ ու չնաշխարհիկ տեսքով։

Ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ, բայց խաղերն ու զրույցները զբաղեցրեցին։ Երկար տանջալից ճանապարհից հետո հասանք Չիչխան գյուղ, որտեղից էլ շարժվեցինք դեպի ջրվեժ։

Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ հետագա ճանապարհը պետք է շարունակվի բեռնատարով։ Ես ինքս լսելուց շոկի մեջ էի, բայց կխաբեմ եթե ասեմ, որ հավես չի անցել։ Գժական ճանապարհ էր… Կարելի է ասել բոլորը վախեցած էին , բացի ինձնից))) Ես ուղղակի վայելում էի ասես ազատության այդ ակնթարթը ու գոռում ինչքան ուժ ունեի (իհարկե ոչ վախից)։ Գոռոցներով, ճիչերով հասանք ջրվեժ, հավանաբար ջրվեժն ինքն էլ մեր ձայները լսելուց վախեցավ։

Ջրվեժին ավելի մոտենալու համար հարկավոր էր անցնել գետը, որը խելացի մարդիկ անցան ոտաբոբիկ (ինձնից ձեզ խորհուրդ չանեք նման բան, ձեզ հետ ավել բոթաս բերեք, որովհետև ես անցա բոթասներով ու մի քանի անգամ փորձեցի չորացնել)։

Թրջվելուց ու գետի սառնությունը զգալուց հետո հասանք մի փոքրիկ տաղավարի, որտեղ էլ կանգ առանք հանգստանալու ու սնվելու համար։ Ի դեպ մեզ հետ էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանցիները։

Սնվելուց հետո արդեն շարժվեցինք դեպի Թռչկանի ջրվեժ, որի ճանապարհը ևս բարդ ու անանցանելի էր, բայց հաշվի առնելով որ սովորում ենք Սեբաստացիում, մեզ համար չկան փակ ու անանցանելի դռներ։

Հետ դարձին ես արդեն ուժասպառ էի եղել, և բեռնատարում լուռ ականջակալներով էի գնում, նուընպես վայելելու տարբերակ էր։))

Շատ անմոռանալի և արկածներով լի օր ունեցա։ Անգամ բառեր չեմ գտնում տպավորություններս փոխանցելու համար։ Սեպտեմբերի մեկ, որը երբեք չի մոռացվի)))

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: