Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։

Ադրբեջանը ձգտում էր բռնի ուժով հնազանդեցնել Արցախի բնակիչներին, և մաքրել հայերին այդ տարածքից։

  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։

Ադրբեջանի հետ լավ հարաբերություններն ավելի դուրեկան էին ԽՍՀՄ-ին։

  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։

Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անցկացնում  Արցախի դեմ։  Նախկինում փորձեցին ամեն բան օրինական և խաղաղ ճանապարհով լուծել, բայց հաջողության չհասան։

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից:

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։

 

  • Ի՞նչն է Արցախի համար «Անվտանգության գոտին»։

Անվտանգության գոտի Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ:

  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։

չգիտեմ

  • Ինչո՞վ են տարբերվում «զինադադարը» և «հաշտությունը»։

Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է։Հաշտությունը ռազմական գործողությունների վերջնական դադարն է, խնդիրների լուծումը, երբ երկու պետությունները դառնում են ընկեր/բարեկամ։