<<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված «Վիքայաթը» ժողովածույում։
Այստեղ գրված են օրենքներ, որոնք թույլ չեն տալիս սպանել կանանց, երեխաներին, ծերերին, հոգեկան հիվանդներին, հաշմանդամներին և բանագնացներին։
- Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչպե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։
Ֆրիդրիխ Մեծի և Բենջամին Ֆրանկլինի միջև կնքված պայմանագիրը կոչվում էր «Բարեկամության և խաղաղության» պայմանագիր։ Նրանք պայմանավորվեցին «փոխադարձաբար պարտավորություն ստանձնել աշխարհի առջև»՝ հավաստելով, թե պետությունների միջև կնքված պայմանագրի նպատակը մարդու պաշտպանությունն է։
- Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ «Հասարակական դաշինք»-ում։
Ժան Ժակ Ռուսոն գրում էր. – «Պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերությունն է…: Քանի դեռ պատերազմի նպատակը թշնամի պետության ոչնչացումն է, ուրեմն մյուս կողմն իրավունք ունի սպանելու այդ պետության պաշտպաններին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զենք են կրում: Սակայն հենց որ նրանք վայր դնեն այդ զենքն ու հանձնվեն, դադարում են թշնամի լինելուց և դառնում են նորից սովորական մարդիկ, որոնց այլևս չի կարելի կյանքից զրկել»:
- Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ։
Անրի Դյունանը առաջարկում էր. որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր մի կազմակերպություն, ընդ որում՝ դեռ խաղաղ պայմաններում, որը պատերազմի ժամանակ պատրաստ կլինի օգնելու բժշկական կազմավորումներին, որպեսզի պետություններն ընդունեն «անխախտելի միջազգային սկզբունքներ», որոնք կերաշախավորեն ռազմական հոսպիտալների և բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը:
- Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։
Առաջին առաջարկությունից ծնվեց Կարմիր խաչը, իսկ երկրորդը հիմք դրեց ժնևյան իրավունքին։
- Ի՞նչ են սահմանում՝ «Ժնևի իրավունքը» և «Հաագայի իրավունքը», ներկայացրե՛ք դրանք համառոտ։
«Ժնևի իրավունքի» նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները
- Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։
Միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի բախումն է (հարկ է նշել, որ ազգային-ազատագրական պատերազմները նույնպես դիտվում են որպես միջազգային բնույթի զինված ընդհարումներ):
Ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբերի, կամ այդպիսի զինված խմբերի բախումն է: Որպեսզի բախումը համարվի ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում` այն պետք է հասնի լարվածության որոշակի աստիճանի և շարունակվի որոշակի ժամանակահատվածի ընթացքում: