- Ազատություն և պատասխանատվություն
Հոգեբանություն
Բոլորիս մի հարց է հուզում։ Ին՞չու — ինչու ինձ չեն հականում, ինչու այսպես եղավ, ինչու է ինձ այսպիսի դժվարույուններ հասնում, ինչու մարդկանց մեջ անհիամն նախանձ կամ չարություն կա, այսպես շատ կարող եմ շարունակել․․․հատկապես այս տարիքում դեռահասների մոտ շատ ինչուներ կան։ Իրենց կարծիքով անլուծելի կամ բարդ խնդիներ։ Բոլորի ներսում էլ կա մի բան, որն իրեն հուզում է։ Սակայն դա ամեն մեկի վրա մի ձև է ազդում։ Մեկի մոտ հպարտությունն է խոսում, մեկի մոտ սիրտը, մյուսի մոտ ուղեղը։ Եվ այդ ամեն նրանց կառավարում է, մեկը ամեն ինչ ծանր է տանում, մյուսը թեթև, մեկն էլ դա առտահայտում ագրեսիվությամբ։Իրականում ես կարողանում եմ հասկանալ թե ինչ է կատարվում մարդու ներաշղարհում։ ես հասկանում եմ նրանց մտնում իրենց դրույան մեջ, փորձում օգնել։ Բայց ոչ բոլորն են դա հասկանում, և ոչ բոլորն են թույլ տլիս օգնել։Ինձ մոտ էլ են լինում պահեր, երբ ես տխրում եմ ինչ-որ բանից, ամեն ինչ հասկանում եմ, բայց մեկ է ուզում եմ կիսվել մեկի հետ, որպեսզի նա լսի ու հասկանա ինձ։Շատ ժամանակ, լինում են պահեր, որ մարդկանց հույզերն իրենց թուլացնում են, ավելի շատ նեղում, հուսաթափ անում, և նրանք կոպիտ ասած հոգնում են ամեն ինչից։ Բայց պետք է ուժեղ լինել, հաղթահարել ամեն մի տրված դժվարություն և լինել լավատես, ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Հենց այդպես էլ ես եմ անում։ Ճիշտ է պահ է գալիս, որ դրանից էլ ես հոգնում, բայց անցածդ փորձությունները քեզ թույլ չեն տալիս հանփձնվել, երբեմն էլ հպարդությունը․․․*Լավ ոնց-որ արդեն փիլիսոփայում եմ անցնենք առաջ։)Հոգեբանությունը գիտություն է հոգու և հոգեկան դրսևորումների մասին, թե ինչպես է անհատը զգում, ընկալում շրջակա միջավայրի առարկաներն ու օբյեկտները և արտացոլում դրանք:Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Հոգեբանությունը հոգեկան գործընթացը հետազոտում է դիտումների, գիտափորձի, զրույցի, գործունեության արդյունքների վերլուծության, կենսագրական և այլ եղանակներով՝ նյարդային, կենսաֆիզիկական, կենսաքիմիական, հոգեֆիզիոլոգիական և հանրային մակարդակներով:
Մարդու հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումներին ծանոթ էին Հին աշխարհում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում: Հույն փիլիսոփա Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) կարծում էր, որ մարդկային հոգու (գիտակցության) օրենքները կամայական չեն, և հոգեկանի ճանաչման լավագույն միջոցներից է ինքնաճանաչումը:Պլատոնի (մ. թ. ա. 428/427–348/347 թթ.) կարծիքով՝ հոգին միջանկյալ վիճակ է զգայականի և բանականի միջև: Ընդ որում, նա բույսերի և կենդանիների հոգիները համարել է մահկանացու, մարդունը՝ անմահ:Արիստոտելի (մ. թ. ա. 384–322 թթ.) ժամանակներից սկսած՝ ձևավորվել է աշխարհաճանաչման մի ուսմունք՝ անիմիզմը, որը հոգին դիտում է որպես կյանքի հիմնական սկզբունք: Այդ տեսությունը Վերածննդի շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային հոգու ուսմունք:XIX դարի վերջից հոգեբանությունը զարգացել է փիլիսոփայությունից անկախ՝ որպես ինքնուրույն գիտություն:1930-ական թվականներին Գուրգեն Էդիլյանը Երևանում ստեղծել է առաջին հոգեբանական լաբորատորիան: Մկրտիչ Մազմանյանն առաջիններից է զբաղվել անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով, 1975 թ-ին Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան) ստեղծել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտում են հիմնականում տարիքային և մանկավարժական հոգեբանությունը:Ազատություն և պատասխանատվություն
Բոլորիս համար ազատությունը այլ է։ Օրինակ ես ինձ ազատ եմ զգում։ Ես ունեմ ազատություն, որը ինձ վստահել են և ես պատասխանատու եմ իմ ազատության համար։ կարող եմ սխալվել, բայց ով ունի իրավունք ինձ քննադատելու մենակ նրա համար, որ դա ինձ ուրախություն է պարգևել։ ես անում եմ այն ինչ ճիշտ ինձ համար։ Ես չեմ անում բաներ մենակ նրա համար, որ բոլորի համար ճիշտ լինեմ ։ Չէ որ այդպես ես չեմ կարող ազատ լինել։
Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ պատասխանատվությունը։ Մենք պատասխանատու ենք մեր ասված խոսքի և արարքների համար։Պատասխանատվությունն ամենակարևորն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք։ Ոչ բոլորն են կարողանում պատասխանատու լինել այն արարքի կամ ասվածի համար, որոնք արել են։ Հատկապես այն ամանակ, երբ դա կաող է ազդել իր հեղինակույան վրա, երբ նա զգացել է իր արարքի լրջություննը, հասկացել սխալը, բայց նա չի կարող պատասխանատու լինել որովհետև ամաչում է։