- Ի՞նչ է քաղաքականությունը։
- Քաղաքականություն և իշխանություն։
- Քաղաքական գործընթաց։
- Քաղաքական ընտրանի (էլիտա)
- Քաղաքական մշակույթ
- Քաղաքական սոցիալականացում
- Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։
Ի՞նչ է քաղաքականությունը:
1.Ի՞նչ է քաղաքականությունը․
Դրա միջոցով են նախապատրաստվում, ընդունվում իրականացվում և վերահսկվում հասարակության համար կարևոր բազմաթիվ որոշումները:
2.Թվարկեք, թե ին՞չեր կան նեռարված քաղաքականության մեջ․
Կինոն, թատրոնը, մշակույթը, արվեստը, և երաժշտությունը:
3.Ին՞չ է քաղաքականությունը ըստ Արիստոտելի․
Քաղաքականությունը դիտարկում էր, պետական և քաղաքական շփում հաղորդակցում կարևորելով հասարակական հարաբերություների կարգավորումը:
4.Ին՞չ է ասել Պլատոնը քաղաքականության մասին։
Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է, որին պետք է տիրապետի իմաստուն ղեկավարը, հասարակության մեջ հասնելու արդարության, և ներդաշնակության։
5.Որոնք են քաղաքականության իմաստները․
Իրավակարգ, հայեցակարգ, ռազմավարություն, մրցակցություն, ծրագիր, պայքար:
5.Գրիր ռազմավարական կառավարման եռաստիճան համակարգը․
Ռազմավարության մշակում, ձևավորում — ռազմավարության ներդրում — ռազմավարության գնահատում։
6.Ին՞չ է իրավակարգ իմաստը․
Ներառում է իրավական նոռմերը և կանոները։
7.Ին՞չ է հայեցակարգ իմաստը․
Հասարակական կյանքի կոնկրետ ոլորտի նպատակների և խնդիրների ուսումնասիրության արդյունքներ և առաջարկվող լուծումները:
8.Թվարկիր քաղաքականության բաղկացուցիչ տարրերը․
Համակարգ-վարչակարգ-ինստիտուտներ-սուբյեկտներ-գործնթաց-ընտրանի-առաջնորդություն-սոցիալականացում-գիտակցություն-վարք և մասնակցություն-մշակույթ-արժեքներ և նորմեր-ավանդույթներ։
9.Նշիր քաղաքականության գործառույթներից մի քանիսը․
Կայունության և ամբողջականության, ինտեգրման, համախմբան և ներդաշնակցման և այլն։
Քաղաքականություն և իշխանություն։
1.Ին՞չ է իշխանության եզրույթը․
Այն կապված է երակայության հեղինակության կառավարման ուժի առժեքների և այլ հասարակական երևույթների հետ:
2.Ին՞չ է ուսումնասիրում իշխանության և քաղաքականությանը փողհարաբերություները․
Այն ուսումասիրում է քաղաքագիտությունը և իշխանագիտությունը:
3.Ին՞չ է ասել Ռոբերտ Դալը ։
Իշխանությունը հասարակության անդամների, վարքի վրա ազդելու կարողությունն է:
4.Ին՞չ է իշխանության սուբյեկտ տարրը․
Այն արձակում է որոշակի հրամաներ և իրականացնում է որոշակի գործողություներ ազդելու համար իշխանոիթյան օբյեկտի վարքի և նաև գործունեության վրա:
5.Ին՞չ է դեսպոտիզմը․
Բռնությունն է, և դրա վրա հիմնված բացարձակ իշխանությունը:
6.Թվարկիր իշխանության ռեսուրսները՞
Համոզում,ավանդույթ,առասպել:
7.Ին՞չն հանդիսանում հոգևոր մշակույթային իշխանության հենք․
Ավանդույթները, արժեքները, մշակույթը, լեզուն, կրոնը, ստեղծագործական միավորումները:
Սահմանում են քաղաքական վարքի թույլատրելի մոդելները և արգելում հասարակարգին սպառնացող քաղաքական մասնակցության ձևերը։
Սահմանում են քաղաքական այն իդեալները, որոնց իրագործմանը ձգտում են քաղաքականության մասնակիցները։
Քաղաքական գործընթաց:
1․Որո՞նք քաղաքական սոցիալականացման գործոնները․
Միկռո — փոքր, մեզո — միջին, մակրո — մեծ
2.Ին՞չ է ներառում իր մեջ քաղաքական գործընթացը․
Քաղաքականություն, շարժունակություն, լինելիություն, կազմակերպման փոփոխման զարգացման, նաև այն ամենը, ինչը ձևավորում է որոշակի քաղաքական իրավիճակներ իրադարձություներ դեպքեր:
3.Որո՞նք են քաղաքական ազդեցություները․
Դրական, բացասական , և չեզոք:
4.Ո՞րն է դրական ազդեցությունը․
Այն քաղաքական գործնթացները նպաստում են քաղաքական համակարգերի զարգացմանը, նպաստում են քաղաքականության սուբյեկտներին, առավել կայուն կարգավիճակի ձեռքբերմանը:
5.Ո՞րն է բացասական ազդեցությունը․
Այն կարող են կազմաքանդել բացասական ազդեցություն, ունենալ քաղաքական համակարգի կայունության վրա, հանգեցնել նրան դեպի անկայունության։
6.Ո՞րն է չեզոք ազդեցությունը․
Նրանք ունեն ոչ դրական, և ոչ բացասական ազդեցություն այսինքն կարող ենք ասել, որ չունեն էական ազդեցություն քաղաքական համակարգերի կայունության, և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա:
7.Ին՞չ է ցույց տալիս քաղաքական գործընթացը․
Քաղաքական գործընթացը ցույց է տալիս քաղաքական իրավիճակների, իրադարձությունների և դեպքերի հաջորդականությունը:
8.Ո՞րն է ընդհանուր քաղաքական գործընթացը․
Դա վերաբերվում է ամբողջ հասարակության շահերին, և պահանջմունքներին շոշափում են համահասարակական խնդիրները, և շահերը:
9.Ո՞րն է մասնավոր քաղաքական գործընթացը․
Կապված են քաղաքականության սուբյեկտների շահերի պահանջմունքների իրականացման հետ, որը կարող է ակտիվ կամ պասիվ, ինչպես նաև չեզոք ազդեցություն ունենալ հասարակական հիմնախնդիրների կարգավորման գործընթացում:
10. Քանի փուլերի է դասակարգում քաղաքական որոշումները-դրանք 4 են, քաղաքական որոշումների նախապատրաստում, մշակում, իրագործում,և վերահսկում:
Քաղաքական ընտրանի (էլիտա):
1.Ինչ է նշանակում էլիտա.
Այն ընտրված մարդկանց խումբ է, որը կառավարում է ղեկավարում է հասարակությունը:
2.Որն է քաղաքական ընտրանիագիտություն (էլիտոլոգիա)․
Հասարակագիտության այն ճուղը, որի հետազոտության առարկան քաղաքական ընտրանին է, կոչվում է քաղաքական ընտրանիագիտություն :
3.Ին՞չ էր ասում Վիլֆրեդո Պարետոն․
Հասարակությունը բաժանվում է, ընտրախավի և ոչ ընտրախավի:
4.Ըստ Վիլֆրեդո Պարետոնի կառավարությունը քանի հատվածի է բաժանվում․
Այն բաժանվում է 2 հատվածի աղվեսների և առյուծների:
5.Ին՞չ էր ասում Ռոբորտ Միխելսը․
Նա կարծում էր, որ հասարակության մեջ ցանկացաց դեպքում թե դեմոկրատական զարգացման դեպքում, թե ավտորիտար հասարակությունը ղեկավարում են, օլիգառխները առաջանում է օլիգառխիա խմբիշխանություն, փոքրաթիվ մարդկանց իշխանություն, որնել հենց ղեկավարում է հասարակությունը:
6.Ին՞չ որոշումներ է ընդունում քաղաքակական էլիտան․
Ընդունում է, այնպիսի որոշումներ որոնք կխթանեն հասարակության զարգացմանը:
7.Ին՞չ է քաղաքական գիծը․
Քաղաքական գիծը քաղաքական ընտրանու՝ նախապես սահմանագծված երկարաժամկետ գործունեությունն է:
8.Քաղաքական էլիտան բաժանվում է 3 հատվածների որո՞նք են դրանք․
Բարձրագույն քաղաքական էլիտա, միջին քաղաքական էլիտա, ստորին քաղաքական էլիտա:
9.Ո՞րն է բարձրագույն քաղաքական էլիտա․
Այն անմիջականորեն կառավարման գործընթացին է լցված, նա անմիջականորեն մասնակցում է կառավարչական աշխատանքներին:
10.Ո՞րն է ստորին քաղաքական էլիտա․
Իշխանական լծակներ ունեցող անձանց խումբն է:
Քաղաքական մշակույթ:
1.Ինչ է քաղաքական մշակույթը-Քաղաքական մշակույթը տվյալ հասարակության անդամների հավաքական համոզմունքների,արժեքային ընկալումների, ավանդություների, նորմերի ամբողջությունն է:
2. Ինչ է Քաղաքական արժեքը- դրանք այն երևույթներն են կամ այն նորմերն են իձյալներն են, որոնց միջոցով մենք որոշում ենք տվյալ երևույթի քաղաքական գործընթացի դրական կամ բացասական նշանակությունը:
3.Քանի տեսակի են լինում արժեքային կողնորոշումները-լինում են 2 տեսակի գիտակցված և չգիտակցված:
4.Քաղաքական ավանդույթներ-դա մի հսկայական ոլորտ է, մեծ ամբողջություն որը ներառում է քաղաքական արժեքները, սովորույթները, այդ նորմերը վարքի անընդունելի և ընդունելի ձևերը տվյալ հասարակության շրջանակներում:
5.Քաղաքական ենթամշակույթ- դա մարդկանց խումբ է, որոնց վարքային մոդելները արժեքային պատկերացումները էականորեն տարբերվում են, հասարակության մեծ մասի մոտ առկա վարքային մոդելներից և նորմերից:
6.Քաղաքական մշակույթի 3 տիպերը-նահապետական,հպատակային,մասնակցային:
7.Նահապետական — նահապետական անձիք ընդանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ,նրաց բոլորվին չի հուզում թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի ներսում: 8.Հպատակային- մարդկանց կապվածությունը իշխանության հետ թուլանում է, նրանք հետաքրքրվածություն ցուցաբերում են քաղաքական ինստիտուտների նկատմամբ:
9.Մասնակցային- սա մյուս 2 տիպերից տարբերվում է, այն բնորոշվում է անհատների քաղաքական մասնակցության բարձր աստիճանով:
10.Ինչ է բնորոշ քաղաքացիական մշակույթին- քաղաքացիական մշակույթին բնորոշ են կողմնորոշվածությունը դեպի քաղաքական ինստիտուտները և քաղաքացիների ակտիվ քաղաքական մասնակցությունը:
Քաղաքական սոցիալականացում:
1.Ո՞րն է մարդու սոցիալականացումը․
Մարդը սոցիալական էակ է դառնքում միաիյն հասարակության միջավայրում,առանց հասարակության մարդու սոցիալականացումը չի կարող կայանալ:
2.Որո՞նք են սոցիալակն գործընթացի գործոները․
3 են, միկրոգործոներ, մեզոգործոներ, և մակրոգործոներ:
3.Որ՞ն է միկրոգործոները․
Դրանք փոքր չափի գործոներ են, որոնք ազդում են անհատի սոցիալականացման վրա:
4.Ո՞րն է մեզոգործոները․
Միջին կարևորության և չափի գործոներ են:
5.Ո՞րն է մակրոգործոները․
Դրանք ավելի լայն մաշտաբի գործոներ են:
6.Ին՞չ է ներդաշնակ սոցիալական քաղաքականությունը․
Հասարակության մեջ կա երկխոսություն,անհատը հասկանում է իր դերը,անհատը հասկանում է իր տեղը,չկա բախում և հասարակությունը զարգանում է ներդաշնակ:
7.Ին՞չ է բազմակարծ սոցիալական քաղաքականությունը․
Անհատը կարող է փոխել իր կարծիքը,և սա չի հետապնդվում օրենքով անհատը կարող է անկաշկանդ ասել սեփական կարծիքը, և դրա համար չպախարակվել:
8.Ին՞չ է գերակայող սոցիալական քաղաքականությունը․
Երբ անհատը չի հարմարվում տիրող իշխանություների հետ, նա դեմ է դուրս գալիս նրա հայածքները չեն համընկնում իշխանություների, ծրագրերի, որոշումների, օրենքների հետ:
9.Ո՞րն է չհետաքրքրված տեսակը․
Երբ հասարակության մեջ անհատը ընդանրապես հետաքրքրված չէ քաղաքականությամբ:
10.Ո՞րն է մասնակցային տեսակը․
Երբ անհատը ունի որոշակի մշակված քայլեր ինչ կարող է անել հասարակության մեջ:
Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։
1. Ին՞չ է քաղաքական գիտակցությունը․
Քաղաքական գիտակցությունը գաղափարների, հացացքների, պատկերացումների, համոզմունքների, դիրքորոշումների, զգացմունքների, ավանդույթների ամբողջությունն է, որոնց վրա կառուցվում են անհատի, հասարակության և իշխանության փոխհարաբերությունները:
2.Ո՞րն է քաղաքական վարքը․
Քաղաքականության սուբյեկտի /անհատի, սոցիալական խմբի, հանրույթի/ նպատակաուղղված արարքների և գործողություների ամբողջությունն է:
3.Ո՞րն է քաղաքական մասնակցությունը․
Գործողությունների դրսևորման կոնկրոտ ձևն է կոնկրետ իրավիճակում:
4.Ո՞րն է քաղաքական վարքը․
Քաղաքական վարքի համար որոշիչ նշանակություն ունեն անհատի քաղաքական շահերն ու արժեքները:Քաղաքական շահերի բավարարման համար մարդիկ մասնակցում են քաղաքականությանը, իսկ արժեքները սահմանում են քաղաքական այն իդիալները, որոնց իրագործմանը ձգտում են քաղաքականության մասնակիցները:
5.Ո՞րն է քաղաքական համակարգը․
Քաղաքական համակարգը սահմանում է քաղաքական խաղի հիմնական կանոնները, խթանում կամ սահմանափակում է քաղաքական ակտիվության ձևերը, և ընդանրապես քաղաքական ակտիվությունը:
6.Որո՞նք են իրավանորմերը․
Տվյալ հասարակության մեջ քաղաքական վարքի, և քաղաքական մասնակցության ընդունելի և անընդունելի ձևերը և տեսակները:
7.Բողոքական վարքը քանի տեսակի է դրսևոևվում․
2 ձևերով փափուկ և կոշտ:
8. Ո՞րն է փափուկ ձևը․
Երբ մենք բավարարվում ենք դիմումներ կամ միջնորդագրեր գրելով:
9.Ո՞րն է կոշտ ձև․
Երբ մասնակցում են ցույցերի բողոքների տարբեր տեսակի այլ ակցիաներին:Իդեպ կոշտերը երբեմն հատում են օրենքով թույլատրված սահմաները, և վերածում շանտաժի ահաբեկչության և այլն:
10.Ին՞չ է աբսենտեիզմը․
Աբսենտեիզմը ընտրություներից հրաժարվելն է և դրանց չմասնակցելը: