Սոցիալիզմ տնտեսական և սոցյալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սեցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով: Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն : Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով:
Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։ Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էական տարբերվում է: Ոչ շուկայական սոցիալիզմ նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի ակումուլացիայով և եկամտային համակարգով։ Որպես տարբերություն շուկայական սոցիալիզմը հիմնված է գնագոյացման, շուկայի բաղադրեչների և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու ցանկության վրա, որպես եկամտի աղբյուր օգտագործելով հասարարակն սեփականություն հանդիսացող ընկերությունները և կապիտալի արդյունավետությունը բաժանվում է հասարակության միջև: Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը վերահսկվում է յուրաքանչյուր ընկերության ղեկավարության կողմից կամ հասարակական լայն զանգվածի կողմից:
Կոմունիզմ
Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ` անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են` ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը` դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա: