Այսօր մենք՝ աղջիկներով և ընկեր Արտակը , ուղևորվեցինք դեպի Դառգետ գարեջրի գործարան։ Այնտեղ մեզ պատմեցին գարեջրի ստացման մասին , իրենց լոգոի և անվան մասին։ Դառգետ նշանակում է հենց Դառը գետ, Լոգոն նման է հին Բաբելոնի քարտեզին։
Ընկեր Գևորգը ասաց , որ գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որը ստանում են գարու կամ այլ հացահատիկների հիման վրա՝ ածիկային քաղցուի սպիրտային խմորման եղանակով գարեջրի խմորիչների օգնությամբ։ Պատրաստման համար օգտագործում են ՝ ջուր, խմորիչ, գարու ածիկ, գայլուկ։
Նաև գարի համտեսեցի, այն շատ քաղցր էր։
Դրանից հետո մեզ հյուրասիրեցին գարեջուր , չնայած ես չվերցրի ,քանի որ չեմ սիրում։ Բայց նրա բույրը՜ , շաաաաատ անու հետ ուներ ,կարծես բնական հյութ լիներ։
Դե իհարկե առանց նկարվելու չէր լինի, նկարվեցինք հետո գնացինք պիտակավորման սարքի հետ ցանոթացանք, որից հետո մեզ նվիրռցին մի քանի շիշ գարեջուր։
Ամեն ինչ շատ լավ էր , հրաշալի օր։